Monday, 13 07 2026
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Իսրայելի Քնեսեթը կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը
23:45
Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել
Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա տուժած․ shamshyan. com
23:43
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
23:40
Բալին խստացնում է կանոնները օտարերկրյա բլոգերների և ինֆլյուենսերների համար
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:15
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
22:45
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:45
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել

Բրյուսելում կարևորվել են Ռիգայի գագաթաժողովում ՀՀ-ի կողմից ամրագրված դիրքորոշումները

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հունիսի 24-25-ը աշխատանքային այցով գտնվում էր Բրյուսելում:

Եվրոպական խորհրդարանում Արտակ Զաքարյանը հանդիպումներ է ունեցել Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ, Եվրոպական պահպանողականների և ռեֆորմիստների խմբի ներկայացուցիչ Ռիչարդ Չառնեցկու, Եվրոպական խորհրդարանում ԵԺԿ քաղաքական խմբի փոխնախագահ Յացեկ Սարյուշ-Վոլսկու, ԵԺԿ խմբի պատգամավորներ Ֆրանկ էնգելի և Ագնեշկա Կոզլովսկա-Ռաևիչի, Եվրոպական խորհրդարանում սոցիալիստների և դեմոկրատների առաջադիմական դաշինքի խմբի փոխնախագահ Կնուտ Ֆլեքենշտայնի և պատգամավոր Գեորգ Պիրինսկու, Եվրախորհրդարանի Կանաչների խմբի/Եվրոպական ազատ դաշինքի փոխնախագահ, Եվրանեսթ ԽՎ-ի համանախագահ Հեյդի Հաուտալայի, Եվրախորհրդարանի Ազատության Եվրոպա և ուղիղ ժողովրդավարություն խմբի փոխնախագահ Ռոլանդաս Պակսասի, խմբի պատգամավորներ Ֆաբիո Մասիմո Կաստալդոյի և Լաուրա Ագեայի հետ:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստան-ԵՄ խորհրդարանական համագործակցությանն առնչվող խնդիրներ:

Քննարկումների ընթացքում բարձր է գնահատվել արտաքին քաղաքական տարբեր ոլորտներում Հայաստանի կողմից վարվող կառուցողական քաղաքականությունը: Կարևորվել են Ռիգայի գագաթաժողովում Հայաստանի կողմից ամրագրված դիրքորոշումներն ու համաձայնությունները:

Հանդիպումների ընթացքում Արտակ Զաքարյանը նշել է, որ Հայաստանի խորհրդարանը բարձր է գնահատում 2015 թ. ապրիլի 15-ին Եվրախորհրդարանի կողմից ընդունված Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևը, ինչպես նաև եվրոպական շատ երկրների ազնիվ արձագանքը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի արարողություններին:

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը կարևորել է նաև եվրապատգամավորների հաճախակի այցելությունները Հայաստանի Հանրապետություն, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն և նշել, որ այդ այցելությունները շարունակական լիցքեր են հաղորդում Լեռնային Ղարաբաղում ժողովրդավարության զարգացմանը, ինչպես նաև հակամարտության խաղաղ կարգավորմանը:

Քննարկվել են նաև ԼՂ հակամարտության կարգավորմանը և ԼՂՀ-Ադրբեջան շփման գծում առկա իրավիճակի, լարվածության աճի և վստահության մթնոլորտի ձևավորմանը վերաբերող հարցեր:

Հանդիպումների ընթացքում Արտակ Զաքարյանը ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի անունից Եվրախորհրդարանի մի խումբ պատգամավորների հանձնել է ԱԺ պատվոգրեր և շնորհակալագրեր` ՀՀ-ԵՄ խորհրդարանական հարաբերությունների զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար:

Եվրախորհրդարանի պատգամավորները բարձր են գնահատել հայ խորհրդարանականների հետ ակտիվ կապերի ու գործնական հարաբերությունների առաջմղման անհրաժեշտությունը և այդ հարցում վերահաստատել են իրենց պատրաստակամությունը:

Հանդիպումների ընթացքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել առաջիկայում իրականացվելիք մի շարք համատեղ նախաձեռնությունների շուրջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում