ԱՄՆ-ը տարածաշրջանում կմշակի իր հակահրթիռային համակարգը (ՀՀՊ), քանի դեռ Իրանն իր զինանոցում բալիստիկ հրթիռներ ունի: Այս մասին հայտնել է սպառազինությունների, ստուգումների և համաձայնագրերին հետևելու գծով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ֆրենկ Ռոուզը, գրում է TASS-ը:
«Քանի դեռ Իրանը շարունակում է բալիստիկ հրթիռների մշակումն ու տեղակայումը, ԱՄՆ-ը կաշխատի մեր ընկերների և գործընկերների հետ` ՀՀՊ արդյունավետ միջոցների մշակման ոլորտում, Թեհրանին իր առավելությունից զրկելու նպատակով, որն այն ստանում է իր զինանոցի շնորհիվ` լինի դա ռազմական, թե քաղաքական»,- նշել է նա:










































