Լեհաստանը պատրաստ է ընդունել ներգաղթյալներին, սակայն կամավորության սկզբունքով և ոչ թե պարտադիր քվոտայով, որն առաջարկում է Եվրոպական հանձնաժողովը: Ria Novosti-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր հայտարարել է Լեհաստանի վարչապետ Էվա Կոպաչը, ով Բրյուսելում այսօր պետք է մասնակցի ԵՄ գագաթնաժողովին:
Այդ գագաթնաժողովի օրակարգում լինելու են անօրինական ներգաղթյալների ու քվոտաների բաշխման խնդիրները: Լեհաստանի վարչապետը հիշեցրել է, որ նախորդ գագաթնաժողովի ժամանակ ընդունվել է որոշում, որում առանցքային բառը եղել է կամավորությունը: Եվրոպական հանձնաժողովը հանդես է եկել ԵՄ երկրների միջև ներգաղթյալների բաշխման քվոտաների նախաձեռնությամբ, որին համապատասխան՝ Լեհաստանը պետք է հյուրընկալի փախստականների 6.65 տոկոսին, այսինքն՝ 2659 մարդու:









































