Հունիսի 25-ին մի քանի ժամանոց տեղատարափ անձրևը ողողել է Ռուսաստանի Սոչի քաղաքը: Հեղեղվել են տներ, ավտոմեքենաները հայտնվել են ջրի մեջ: Ջրի մակարդակը 50-60 սմ է՝ հայտնում է korrespondent.net-ը:
Ռուսական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ փրկարարները տարհանում են ջրի ծուղակում հայտնված մարդկանց:
Սոչիում արևադարձային հեղեղը չի դադարել մոտ 10 ժամ, քաղաքում տեղումների մեկ ամսվա նորմայի չափ անձրև է եկել:
Օդերևութաբանների տեղեկություններով՝ քաղաքում անձրևային եղանակը կպահպանվի մինչև շաբաթվա վերջ:
















































