Friday, 10 07 2026
Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են կրթության ոլորտում համագործակցության հեռանկարները
23:50
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Ժաննա Անդրեասյանը Փարիզում հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակույթի հարցերով գլխավոր տնօրենի տեղակալի հետ
Մոսկվան այլևս չի հավատում Ուկրաինայի հարցով Արևմուտքից հնչող բանակցությունների ցանկությանը․ Լավրով
Ռազմական ոստիկանությունն ամփոփել է 2026 թվականի առաջին կիսամյակի գործունեությունը
Հաքան Ֆիդանը հայտարարել է մոտ ապագայում Ուկրաինա մեկնելու մտադրության մասին
Անցած 1 օրում բացահայտվել է 168 հանցագործություն
Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է ապօրինի ազատազրկման դատապարտված հայ գերիների բողոքների քննությունը
Ֆրանսիայի ռազմական կցորդ Առնո Էլլին ավարտում է առաքելությունը Հայաստանում
22:30
Թրամփը պնդել է, թե Իրանը խնդրել է շարունակել բանակցությունները
ՀՀ-ում Դանիայի դեսպանը Սյունիքի մարզում ԵՄ առաքելության անդամների հետ պարեկության է մասնակցել
22:10
Ղազախստանի ու ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց են անցկացրել
22:00
Հսկողությո՞ւն, թե՞ խարան․ ոստիկանության նոր ռազմավարությունը Աթենքում
Արեն Մկրտչյանը ևս չի լինի Հայաստանում ընտրությունների արդյունքներով ձևավորվելիք խորհրդարանում
ՀՀ սահմանադրությունը պատրվակ է. Բաքուն ձգձգում խաղաղության կնքումը՝ զգուշանալով Մոսկվայից
Խաչաղբյուր գետից դուրս է բերվել քաղաքացու դի
Հատկապես Ծառուկյանը նեղանալու տեղ չունի. նրան այնքան հնարավորություն է տրվել
21:09
Արեն Հայրապետյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել եզրափակիչ
Չինաստանը Ռուսաստանին «արգելել» է միջուկային զենք կիրառել
20:50
Հունգարիան Եվրամիությունից 10 մլրդ եվրոյի ֆինանսական միջոցներ կստանա
Տավուշի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերք
20:30
Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին շարունակել բանակցությունները
Առողջության ապահովագրության հիմնադրամն արձագանքել է համավճարների կարգում փոփոխությունների շուրջ քննարկումներին
20:10
Չինաստանը վերջնագրի տեսքով արգելել է Պուտինին միջուկային զենք կիրառել. Զելենսկի
Ռեստորանային համալիրներից մեկում հրդեհ է բռնկվել
19:50
ԱԱ-2026-ում սահմանվել է չիրացված 11-մետրանոցների ռեկորդ
Ագաթանգեղոսի 7 հասցեում ապամոնտաժվել են ապօրինի տեղադրված կրպակները
19:30
Գրոսին անթույլատրելի է համարել հարձակումները որևէ ատոմակայանի նկատմամբ
Վահագն Արսենյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել պարարտանյութ և հեղուկ գազ

Պետք է զգուշ լինել, որ փոքրիկ Յանուկովիչ-Ռոբերտ Քոչարյանը գլուխ չբարձրացնի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Կիևում բնակվող հայ գեղանկարիչ, Մայդանի ակտիվիստ Բորիս Եղիազարյանը:

Պարոն Եղիազարյան, հայ հասարակությունը մի քանի օր է՝ փակել է կենտրոնական՝ Բաղրամյան պողոտան, պահանջելով կասեցնել էլեկտրական էներգիայի թանկացման որոշումը: Ռուսական ԶԼՄ-ների երևակայությամբ, մինչդեռ, Հայաստանում գունավոր հեղափոխություն է տեղի ունենում, և Մայդան է հասունանում: Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ է Ռուսաստանն այսչափ անհանգստացած Հայաստանում տեղի ունեցող սոցիալական ընդվզումից:

Ես երեկ ուկրաինական 112 ալիքով լսեցի Դավիթ Շահնազարյանի բացատրություններն այդ հարցի առնչությամբ և միանշանակ համաձայն եմ: Ըստ իս՝ խելացի և ճիշտ վերլուծություն էր:

Ուկրաինայում էլ սկզբում այսպես էր՝ մեզ պետք չեն լիդերներ, պետք չեն քաղաքական կուսակցություններ, հետո համաձայնեցին, որ և՛ կուսակցականները, և՛ քաղաքական գործիչները միանան, և միասին որոշեցին Ուկրաինայի ապագան՝ ազատվեցին Յանուկովիչի ռեժիմից և եվրոպական վեկտոր ընդունեցին։

Հայաստանում էլ անպայման պետք է գաղափար ձևավորվի, և պետք չէ, որ մեկը մյուսին մերժեն: Հնարավոր է և պետք է իշխանափոխություն, հնարավոր է և պետք է Ռուսաստանի գռփող, ճնշող և խեղճացնող թաթին լավ հարված տալ: Եվ հիմա հարմար ժամանակ է:

Հարկավոր է հրաժարվել այն միֆից, թե Հայաստանը առանց Ռուսաստանի ապրել չի կարող: Ռուսաստանն ինքը շատ ծանր քաղաքական վիճակում է: Բնական է, որ գազանային մռնչոցով հարձակում է սկսում Հայաստանի վրա, թե Հայաստանում գունավոր հեղափոխություն է հասունանում: Ինչո՞ւ չէ. Հայաստանը պետք է հիմա մտածի դառնալ սուվերեն, ազատ պետություն:Եվ պետք է հիմնովին ազատվել այն մտածելակերպից, թե՝ վայ, եթե Ռուսաստանն այստեղից դուրս եկավ, Ադրբեջանը կամ Թուրքիան մեզ կավերեն: Ես այդպես չեմ կարծում, Ռուսաստանը չէ Հայաստանի միակ պաշտպանը, գոյություն ունի քաղաքակիրթ աշխարհ:

Իհարկե, կան շատ հարցեր՝ հայ ժողովուրդը ռուս ժողովրդի դեմ երբեք չի գնա, բայց Հայաստանը պետք է պատրաստ լինի ինքն իրեն պաշտպանելուն՝ ներսից և դրսից:

712624c346807f8d23c2e94d4a58a124

Այսինքն՝ կարծում եք, որ այս պահանջով բողոքը հետագայում կարող է ընդարձակվել և այլ փոփոխություննե՞ր պահանջել:

Պարտադիր չէ սա հենց հիմա աճի, աճի և դառնա հեղափոխություն: Սրանք հասարակության մեջ առկա բողոքներ են, որ կարող են խաղաղվել, կամ ավելի գաղափարական ու խոր պահանջներ ներկայացվել: Հայաստանը պետք է մաքրվի Ռոբերտ Քոչարյանի կողմից հիմք դրված հանցավոր իրավիճակից: Հարկավոր է Սերժ Սարգսյանից ավելին պահանջել, և ոչ մի կերպ չի կարելի թույլ տալ ճնշում ժողովրդի վրա. աչքներիս առաջ կա Ուկրաինայի օրինակը: Աստված մի արասցե՝ արյուն թափվի: Ժողովուրդն իրավունք ունի պահանջներ ներկայացնելու:

Ռուսաստանում, փաստորեն, մեծ մտահոգություններ կան, որ բողոքի այս ալիքը կարող է հակառուսական տրամադրություններ առաջացնել: Գիտեք, որ ընկերությունը ռուսական է, և բացի իշխանություններին ուղղված պահանջից՝ հաճախ նաև ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինի անունն է շոշափվում, ՀԷՑ-ն ազգայնացնելու պահանջներ դրվում: Գուցե նաև այդ պատճառո՞վ է, որ «Ռոսիա 24»-ը, «Լայֆնյուզ»-ը և Ռուսաստանի իշխանությունների այլ քարոզչամեքենաներ այստեղ Մայդանի ուրվական են փնտրում:

Երբ ես գալիս էի Հայաստան, շփվում քաղաքական գործիչների, անգամ պրոուկրաինական, պրոմայդանական տրամադրված մարդկանց հետ, ինձ ասում էին՝Ռուսաստանի ալիքներով ցույց տվեցին, թե ինչ է կատարվում Ուկրաինայում, դու ճիշտ չես ասում: Հիմա իմ սիրելի հայերը կհասկանան, թե ինչ է նշանակում ռուսական պրոպագանդա. Նրանք ստում են, կեղծում, գազանաբար հարձակումներ անում:

Իհարկե, այն, ինչ հիմա տեղի է ունենում Հայաստանում, մտահոգում է Ռուսաստանին: Ռուսաստանն այսօր ավելի շատ կվախենա Հայաստանից, քան Ուկրաինայից: Հայաստանը մնացել միակ հողակտորը, որտեղ նա ոտքը դրել ու չի հեռացնում: Հիմա Ռուսաստանը շատ կվախենա Հայաստանից, Ռուսաստանը տակտիկական մեծ սխալ է գործում՝ կեղծում, սրում է իրավիճակը ու հայ ժողովրդին դրանով իր դեմքը ցույց տալիս: Հայաստանը պետք է շատ զգույշ լինի, որ Ռուսաստանը մի խաղ չխաղա ու Հայաստանում եղած ռուսամետ ուժերի շնորհիվ ճնշի այս շարժումը, մարդկանց վախեցնի։ Հարկավոր է զգուշություն ու խելամտություն։ Ռուսաստանն այսօր տնտեսական ու քաղաքական շատ ծանր վիճակում է՝ հայերի համար շատ լավ ժամանակ է Ռուսաստանի թաթին մի լավ խփել:

Շատ մարդիկ իրենց խաղերը կխաղան: Այստեղ հարկավոր է, որ Ռոբերտ Քոչարյանն իր խաղը չխաղա. նա փոքրիկ Յանուկովիչ է: Այնտեղից Յանուկովիչն է հիմա գլուխն ավազից հանել ու փորձում է խառնվել նորից, այդտեղից էլ Քոչարյանը կարող է: Հայերը պետք է նորից սկսեն 88-ի նման գաղափարով, ինտելեկտով առաջ շարժվել: Իհարկե, այստեղ մայդան չկա, Ռուսաստանն ինչո՞ւ է այսպես ոռնում. որովհետև վախենում է, որ հայ ժողովուրդը կմիավորվի ու կդառնա ուժ: Աստված հայ ժողովրդիս հետ, Աստված տա՝ արյուն չթափվի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում