Friday, 10 07 2026
Խաչաղբյուր գետից դուրս է բերվել քաղաքացու դի
Հատկապես Ծառուկյանը նեղանալու տեղ չունի. նրան այնքան հնարավորություն է տրվել
21:09
Չինաստանն արգելել է հելիումի արտահանումը
Չինաստանը Ռուսաստանին «արգելել» է միջուկային զենք կիրառել
20:50
Հունգարիան Եվրամիությունից 10 մլրդ եվրոյի ֆինանսական միջոցներ կստանա
Տավուշի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերք
20:30
Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին շարունակել բանակցությունները
Առողջության ապահովագրության հիմնադրամն արձագանքել է համավճարների կարգում փոփոխությունների շուրջ քննարկումներին
20:10
Չինաստանը վերջնագրի տեսքով արգելել է Պուտինին միջուկային զենք կիրառել. Զելենսկի
Ռեստորանային համալիրներից մեկում հրդեհ է բռնկվել
19:50
ԱԱ-2026-ում սահմանվել է չիրացված 11-մետրանոցների ռեկորդ
Ագաթանգեղոսի 7 հասցեում ապամոնտաժվել են ապօրինի տեղադրված կրպակները
19:30
Գրոսին անթույլատրելի է համարել հարձակումները որևէ ատոմակայանի նկատմամբ
Վահագն Արսենյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել պարարտանյութ և հեղուկ գազ
Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումը
18:50
Իրանը հայտարարել է, որ «չի խնայի» Իսրայելին իր ենթակառուցվածքների դեմ հարձակումների պարագայում
ԿԳՄՍ նախարարը հերթական հանդիպումն է ունեցել աշակերտների և ուսանողների հետ
18:30
«Ֆինանսական կայունությունը ռազմավարական պլանավորման և ռիսկերի արդյունավետ կառավարման արդյունք է». Ռուբեն Բադալյան
«Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին
18:10
«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու
Ռուսաստանը Ուկրաինայում «ավելի ընդարձակ բուֆերային գոտի է ստեղծում»
17:50
Կատարի միջնորդները խորհրդակցությունների համար ժամանել են Թեհրան. Reuters
Կենդանիներին տեղափոխելու առաջարկը բացառապես բնապահպանական մղում ուներ․ քաղաքապետի խոսնակ
17:30
ԱՀԿ-ն նախազգուշացրել է Սուդանում խոլերայի բռնկման հետևանքների մասին
Հունիսին արձանագրվել է 25 ապօրինի ձեռնարկատիրության դեպք. ՊԵԿ
17:10
Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Մոսկվայի նավթավերամշակման գործարանի մերձակայքում հրդեհ է բռնկվել
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը

Արևմտյան ԶԼՄ-ները՝ երևանյան «էլեկտրամայդանի» մասին

Արևմտյան մամուլն անդրադարձել է մայրաքաղաք Երևանում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիայի երկրորդ օրվան։ «Հազարավոր մարդիկ Հայաստանի մայրաքաղաք Երևանում մասնակցել են ընդդեմ էլեկտրականության սակագնի բարձրացման ցույցերին։ Առնվազն 6000 մարդ երեքշաբթի երեկոյան երկրորդ փորձն է արել՝ քայլելու նախագահական նստավայր։ Ավելի վաղ ոստիկանության հատուկ նշանակության ուժերը ջրցան մեքենաներով ցրել են համանման ցույցն ու ձերբակալել մոտ 200 ցուցարարի։ Ցուցարարներն ընդդիմանում են էլեկտրականության գինը օգոստոսի 1-ից 17-22 տոկոսով բարձրացնելու որոշմանը:

Շատերը ծածանել են ազգային դրոշներն ու բացականչել` «Ա-մո՛թ», «Ո՛չ թալանին»։ Նրանք նաև պահանջել են ազատ արձակել երեքշաբթի ավելի վաղ ձերբակալվածներին»,- գրում է BBC-ն՝ հավելելով, որ ԱՄՆ դեսպանատունը հայտնել է, որ անհանգստացած է ոստիկանական բռնության մասին հաղորդագրություններով և արդար հետաքննության կոչ է արել։

«Նախկին խորհրդային ժողովուրդը դեռևս սերտ կապեր ունի Ռուսաստանի հետ։ Հայաստանոմ տեղակայված է ռուսական ռազմաբազա, և ռուսական ընկերություն է վերահսկում նրա էլեկտրաբաշխիչ ցանցը»,- ասվում է հրապարակման մեջ։ «Դեպի ծով ելք չունեցող երկիրը տնտեսական մեկուսացման է բախվել Թուրքիայի և Ադրբեջանի հետ սահմանի փակումից հետո»,- նշվում է այնտեղ։

«Հազարավոր հայեր երեքշաբթի մայրաքաղաք Երևանում բողոքի երկրորդ օրն են անցկացրել ընդդեմ էլեկտրաէներգիայի գների բարձրացման՝ չհնազանդվելով ոստիկանությանը, որը ջրցան մեքենաներ է կիրառել՝ փորձելով ցրել նրանց։ Ոստիկանությունը բերման է ենթարկել մոտ 200 ցուցարարի, սակայն ոստիկանության ավագ սպան ասել է, որ նրանք այնուհետև ազատ են արձակվել։

Ընդդիմադիր կուսակցությունները դատապարտել են ոստիկանության գործողությունները, որոնք սոցիալական լարվածություն են առաջացրել 3.2 մլն բնակչություն ունեցող հարավկովկասյան՝ գումարներ չունեցող երկրում։ Երեքշաբթի երեկոյան ցուցարարները, որոնցից շատերը որևէ կուսակցության հետ առնչություն չունեցող երիտասարդ ակտիվիստներ են, վերսկսել են նստացույցը նախագահական պալատի մոտ»։

«Սոցիալական հակամարտությունը Հայաստանում կարող է աճել»,- ասել է տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը Reuters-ին՝ նախազգուշացնելով ժողովրդի մտահոգությունների մասին՝ դրամի թուլության և էլեկտրաէներգիայի վարձը վճարելու նրանց կարողության վերաբերյալ։

«Էլեկտրամայդան. ինչո՞ւ են հոսանքի գները «պայթեցրել» Հայաստանը»,- գրում է Euronews-ը՝ հիշեցնելով, որ յուրահատուկ Occupy Yerevan-ը, որը կազմակերպել է «Ոչ թալանին» հասարակական շարժումը, սկսվել է հունիսի 19-ին։ Դա, ըստ ամենայնի, ամենամասշտաբային բողոքի շարժումն է Հայաստանում վերջին տարիներին։

Euronews-ը նշում է, որ սա Հայաստանում երկու տարում էլեկտրաէներգիայի գնի արդեն երրորդ բարձրացումն է։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը, որը 100 տոկոսով պատկանում է ռուսական «Ինտեր ՌԱՕ» ընկերությանը, որոշումը բացատրում է ֆինանսական դժվարություններով։

6.93 դրամով թանկացումը հետխորհրդային տարածքի ամենաաղքատ երկրներից մեկի բնակչության համար միանգամայն շոշափելի է։ Համաշխարհային բանկի գնահատականներով՝ Հայաստանի բնակչության 32 տոկոսն ապրում է աղքատության շեմին։

Թե ինչ է նշանակում 6.93 դրամով սակագնի աճը՝ կօգնի հասկանալ վիճակագրությունը. երկրում միջին աշխատավարձը կազմում է 180 հազար դրամ։ Հայ լրագրողները հայտնում են, որ այժմ դրա պատճառով յուրաքանչյուր ընտանիք տարեկան հավելյալ կվճարի 40-50 հազար դրամ։

Ընդ որում՝ Հայաստանի էլեկտրականության գինը (48.78 դրամ = 5.5 ռուբլի) նույնիսկ բարձր է, քան Մոսկվայում։ Այն բանից հետո, երբ հուլիսի 1-ից Ռուսաստանում կբարձրացնեն կոմունալ տնտեսության սակագները, 1 կվտ/ժամի արժեքը կհասնի 5.08 ռուբլու։

Հավանաբար սոցիալական պայթյունն այնքան հզոր չէր լինի, եթե Հայաստանում տնտեսական իրավիճակը վերջին ամիսներին չվատթարանար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում