Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանն այս պահին միացել է ցուցարարներին։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նա նշեց, որ հիմա շատ ավելի կարևոր հարց է՝ ապահովել անվտանգությունը և թույլ չտալ ոստիկանների և քաղաքացիների միջև բախում։ Նա նշել է, որ այս պահի դրությամբ գրեթե անհնար է վերահսկել իրավիճակը։
Երկրում, նրա խոսքով, ձևավորվել է ճգնաժամ.«Այստեղ մոտավորապես 10.000-ից ավել մարդ է հավաքվել, մարդկանց քանակը ավելանում է, իսկ ոստիկանության որոշումը՝ չկիրառել ուժ, ճիշտ է, որը հնարավորություն է տալիս խուսափել բախումներից, բայց անհրաժեշտ է լուծում տալ այն խնդիրներին, որոնք առաջ են քաշել ցուցարարները։ Իշխանությունները պարտավոր են հիմա դուրս գալ և ցուցարարների առջև անել քաղաքական հայտարարություններ, որոնք հնարավորություն կտան նվազեցնել ձևավորվող կոնֆլիկտային վիճակը։ Հակառակ դեպքում, զարգացումները կարող են բերել շատ վատ հետևանքների։
Հիմա անհնար է որևէ կերպ կառավարել հավաքված ցուցարարներին, որևէ մեկը չի կարող որոշում կայացնել, պետք է շատ նուրբ մոտենալ այս իրավիճակին և հասկանալ իրական և ոչ իրական կարողությունները»,-ասաց նա՝ հավելելով, որ եթե այսօր մեզ չհաջողվի խուսափել բախումից, քաղաքացիների մոտ կարող է ձևավորվել վրեժի տրամադրություն և մենք կարող ենք ունենալ զարգացման նույն սցենարը, ինչ տեսանք Ուկրաինան, երբ մարդիկ սկսում են ինքնակազմակերպվել։
«Ես գտնում եմ՝ այլ ճանապարհ չկա, քան բավարարել ցուցարարների պահանջները»,-հավելեց քաղաքագետը։




































