Thursday, 16 07 2026
Լիբանանի ԱԳ նախարարը կոչ է արել Իսրայելին դադարեցնել իր հարավային շրջանների օկուպացիան
Տեղի կունենա Աշոտ Հարությունյանի հեղինակած 13 մեծածավալ քանդակների հանդիսավոր բացումը
16:30
Մակրոնը և Մերցը կքննարկեն միջուկային զսպման հարցը
«Ամասիայի գլխավորող պանրագործարան»-ում արտադրվում է վտանգավոր սննդամթերք
16:10
ԱՄՆ-ն 25%-ի չափով մաքսատուրք կսահմանի Բրազիլիայից ներմուծվող ապրանքների մեծ մասի համար. Ռուբիո
«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. կիբեռոստիկանությունը զգուշացնում է
15:50
Սթարմերը Բրիտանիայի վարչապետի պաշտոնում վերջին այցն է կատարել Ուկրաինա
Կիսահաղորդիչների ոլորտի համաշխարհային առաջատարներից Cadence-ը Հայաստանում ինժեներական ներկայություն է ձևավորում
15:30
Իրանի իշխանությունները թույլատրել են լրտեսության մեջ մեղադրվող ամերիկուհուն հեռանալ երկրից
Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի կողմից իրականացվող հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
Բայրամովը պաշտոնական այցով մեկնում է Մոսկվա
Ալիևը TRIPP-ի սահմանային և մաքսային ռեժիմի մասին ԱՄՆ պետդեպարտամենտի մեկնաբանությունը ծանր է տարել
14:50
Ֆրանսիայի խորհրդարանն ընդունել է բժշկական օգնությամբ մահվան մասին օրինագիծը
Կդադարեցվի Վանաձորում գործող ԱԳԼՃԿ-ի գազամատակարարումը
14:30
Հորդանանը հայտարարել է իրանական 8 հրթիռ խոցելու մասին
Արարատցեմենտ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը
14:10
Ամերիկյան հարվածների հետևանքով Իրանի հիվանդանոցներից մեկից 211 հիվանդ է տարհանվել
14:00
50% զեղչ վիզայի աջակցության համար՝ AEB Travel փաթեթով
13:50
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4 829-ի
ՀՀ–ն պաշտոնապես թույլտվություն է ստացել ձկնամթերք արտահանելու վերաբերյալ. Պապոյան
Իսրայելն ազատ է արձակել 12 պաղեստինցի բանտարկյալի
Մարզպետների աշխատակազմերին 1 մլրդ 35 մլն դրամ կհատկացվի 9 սուբվենցիոն ծրագրի համաֆինանսավորման համար
13:10
Ուկրաինական ԱԹՍ-ների հաջողությունները չեն երաշխավորում տարածքների վերադարձ. Foreign Policy
ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև ԹՐԻՓՓ համաձայնագիրը վավերացնելու գործընթացը սկսում ենք. Միրզոյան
Բաքուն պնդում է, որ փոփոխություններ կատարվեն Հայաստանի սահմանադրության մեջ. Հիքմեթ Հաջիև
12:40
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին. ՌԴ ԱԳՆ
12:20
Ամեն օր 10 տոննա թռչնամիս և 400 հազար հավկիթ. «Արաքս» թռչնաֆաբրիկա
12:10
Թրամփը հայտարարել է «շատ շուտով» Իրանի դեմ հաղթանակ տանելու մասին
Մոսկվան միգրանտների նկատմամբ շուրջօրյա էլեկտրոնային հսկողություն է սահմանում

Արտասահմանյան ԶԼՄ-ների արձագանքը երևանյան բռնություններին

Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ մայրաքաղաք Երևանում տեղի ունեցած բողոքի ակցիային անդրադարձել են մի շարք հեղինակավոր ԶԼՄ-ներ։

The Washington Post-ը գրում է, որ «մոտ 5000 ցուցարարներ երկուշաբթի քայլել են դեպի նախագահական նստավայր, սակայն կանգնեցվել են ոստիկանական ջոկատների ու նրանց օժանդակության եկած ջրցան մեքենաների կողմից։ Ցուցարարներն այնուհետև նստել են ճանապարհին՝ արգելափակելով երթևեկությունը։ Ոստիկանությունը ցույցը ցրելու նախազգուշացում է արել։ Ցուցարարները պահանջում են, որպեսզի կառավարությունը վերանայի որոշումը էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման վերաբերյալ»։

Associated Press-ը գրում է, որ ոստիկանությունը ցրել է մի քանի հարյուր ցուցարարների, ովքեր արգելափակել էին կենտրոնական պողոտան՝ որպես էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ իրենց բողոքի մաս։

Գործակալությունը նշում է, որ «դեպի ծով ելք չունեցող երկրի տնտեսությունը կաղում է ԼՂ հակամարտության և Ադրբեջանի ու Թուրքիայի հետ սահմանների տևական շրջափակման պատճառով»։

«Բողոքի ցույցի հիմքում, որը կազմակերպվել էր անկուսակցական երիտասարդ ակտիվիստների կողմից, ընկած է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անցած շաբաթվա որոշումը՝ օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու մասին»,- գրում է Reuters գործակալությունը։

Աճը հաջորդել է էլեկտրաէներգիա բաշխող ընկերության՝ «Ինտեր ՌԱՕ» ռուսական էներգետիկ ընկերության դուստր ձեռնարկություն «Հայաստանի էլեկտրական ցանցերի» խնդրանքին, որին նախորդել է հայկական արժույթի՝ դրամի անկումը։ Հայկական արժույթի փոխարժեքը դոլարի նկատմամբ երկուշաբթի եղել է 473 դրամ, մինչդեռ անցած տարի նույն ժամանակահատվածում՝ 407 դրամ։

Հայաստանը մեծապես տուժել է Ռուսաստանի տնտեսական անկումից, որը հարվածել է արտահանմանը և այնտեղ աշխատող հայերի կողմից արվող դրամական փոխանցումներին։

Reuters-ը հայտնում է ջրցան մեքենաներով ցուցարարներին ցրելու, ձերբակալությունների և տուժածներին շտապօգնության մեքենաներով հոսպիտալացնելու մասին։

TASS գործակալությունը՝ հղում անելով ՀՀ ոստիկանության Հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և տեղեկատվության բաժնի պետ Արմեն Մալխասյանին՝ հայտնում է 237 ձերբակալածի, 18 վիրավորի մասին։ Նշվում է նաև 11 վիրավոր ոստիկանների մասին։ Նրա խոսքով՝ ոստիկանությունը ակցիայի մասնակիցներից առգրավել է դանակներ, կռփազենքեր (կաստետներ), մահակներ, մետաղական ձողեր։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում