Tuesday, 14 07 2026
Արարատում հունիսի 20-ին դիտվել է ամենաբարձր ջերմաստիճանը՝ 38․3 °C
Քսենյա Սոբչակը ենթարկվել է հաքերային հարձակման
«Միասնության թևեր»-ից ընտրակաշառքի վերաբերյալ ձայնագրություն է հրապարակվել
12:10
Թրամփը հուշագիրն անվանել է փորձություն, որն Իրանը ձախողել է
Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն
2026-ի առաջին կիսամյակում գազաբաշխման համակարգին միացած բաժանորդների թիվն ավելացել է 5882-ով
Հայաստանը միացել է Trade over Aid նախաձեռնությանը և պատրաստակամ է ակտիվորեն մասնակցել դրա գործունեությանը. Ռոբերտ Աբիսողոմոնյան
11:30
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ ուժերը ոչնչացրել են Իրանի ռազմական կարողությունների զգալի մասը
Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել Հայկ Հարությունյանին
ՀՀ ԱԳ փոխնախարարն ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը մտքեր են փոխանակել միջազգային անվտանգության հարցերի շուրջ
Այսօր և վաղը կանխատեսվում է բավականին բարձր ջերմային ֆոն. Սուրենյան
15 անձ մեղադրվում է սպանության փորձի, ավազակության, առևանգման մեջ
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին
10:30
Թրամփը հայտարարել է, որ չի դադարել աջակցել Նեթանյահուին տարաձայնությունների պատճառով
ՀՀ-ում ԵՄ գործընկերության առաքելության պատվիրակության հետ քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները եվրոպական կապակցվածության նախաձեռնություններում
10:10
Թրամփը կարծում է, որ Իրանի հետ համաձայնագիրը դեռևս հնարավոր է
ՀՀ-ն լիովին ընդունակ է շրջանցելու «վրացական փակուղին» դեպի ԵՄ. սա հետևանք է Թբիլիսիի փարիսեցիության
17 անձ է բերման ենթարկվել ապօրինի ավտոկայանատեղիների և շորթման կասկածանքով
Սևանում ջրափրկարարական կայանի բացումը․ ներկա է եղել ՆԳ նախարարը
ԹՐԻՓՓ-ը կբերի Հայաստան-Թուրքիա սահմանի բացմանը. Օգոստոսի 8-ի գործընթացին մասնակից է նաև Անկարան
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
Գազամատակարարման դադարեցում՝ Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
ՌԴ-ն վերջին խաղաթուղթն է գործի դնում՝ կանգնեցնելու Հայաստանի հեռացող գնացքը
08:50
Հայտնի է՝ ով կլինի ՄԹ հաջորդ վարչապետը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
08:30
Իրանը կմնա Հորմուզի նեղուցի իրական պաշտպան. Արաղչի
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
08:10
Իրանը հարվածել է Բահրեյնում ԱՄՆ ռազմաբազային
Թուրքական TSG Istanbul ռազմանավը մտել է Լաթաքիա նավահանգիստ․ Սիրիան կմաստանտվի՞
Լարսը բաց է

«Կրեմլո՞ւմ, Բաղրամյան 26-ո՞ւմ, թե՞ Երանոսյանի կաբինետում որոշվեց բռնություն կիրառել»

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը, անդրադառնալով ոստիկանության կողմից լուսադեմին նստացույցի մասնակիցների նկատմամբ կիրառված աննախադեպ բռնություններին, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ մինչև ժամը 22։00-ը, ապա ուշ գիշերին բացարձակապես չէր զգացվում, որ բռնություն գործադրելու միտում կա, և ինձ համար շատ անսպասելի էր առավոտվա միանգամից հարձակումը։

«Այսինքն՝ պետք է արձանագրել, որ ամեն ինչ կախված է հրամանից, թե ինչպիսի հրաման են տալիս, բնականաբար, հրամանի բնույթից կախված է նաև՝ կա՞ն համապատասխան հրաման կատարողներ, թե՞ ոչ։ Այդ առումով ոստիկանության համակարգը ամբողջովին ձերբազատված չէ վայրենիներից, որոնք սեփական քաղաքացիների նկատմամբ մշտապես օգտագործվում են որպես մամլիչներ։ Ինձ համար հանելուկային է մնում մի բան՝ եթե թույլ չէին տալու կամ նման կերպ էին վարվելու, ապա ինչո՞ւ թույլ տվեցին, որ մարդիկ գնան Բաղրամյան պողոտայի սկիզբը, այսինքն՝ եթե ի սկզբանե կար չընդունելու կամ արգելելու միտում, կարող էին ընդհանրապես չթողնել, որպեսզի Ազատության հրապարակից դուրս գան և բարձրանան Բաղրամյան»,- ասաց իրավապաշտպանը։

Նրա խոսքով՝ ինչ-որ բան դեռևս անհասկանալի է իրավիճակի փոփոխման հետ կապված, բայց այն, որ այլանդակություն կատարվեց՝ ակնհայտ է։

«Իշխանությունը երբ տեսնում է, որ կան որոշակի վտանգներ, բացարձակապես որևէ օրենքի վրա թքած ունի և կարող է բռնություն կիրառել օպերատորների և լրագրողների նկատմամբ»,- ասաց Ա. Սաքունցը։

Նրա դիտարկմամբ՝ 2013 թվականի դեկտեմբերի 2-ից հետո ոստիկանության բռնությունները ավելի են դաժանացել զանգվածային միջոցառումների ժամանակ։

«Մարդկանց թիվն այնքան չէր, որ կարելի էր ջրցան մեքենա կիրառել։ Եթե մարդիկ նստած էին, կարող էին մոտենալ և կոպիտ ասած՝ մեկ առ մեկ վերցնել, բայց ուժի աննախադեպ կիրառում փոքրաթիվ մարդկանց նկատմամբ…

Մինչ այդ պահը ոստիկանության պահվածքը, նույն Օսիպյանի պահվածքը բոլորովին այլ բնույթի էր՝ երկխոսություն, զրույցներ և այլն, չկար բռնության որևէ նշույլ, բայց ինչ-որ իրավիճակ փոխվեց. դա Կրեմլում որոշեցին, թե Բաղրամյան 26-ում կամ Երանոսյանի կաբինետում՝ պարզ չէ։ Իշխանությունն ամենադաժան կերպով ուժ կիրառեց երկրի ներկայով և ապագայով մտահոգված ազնիվ երիտասարդների նկատմամբ։ Սա մեզ անընդհատ ստիպում է ավելի խելացի դառնալ»,- հավելեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում