Tuesday, 21 07 2026
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ
Քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է նորանշանակ քննիչներին
19:10
Համաձայնագիրը նոր հնարավորություն է տալիս վերջապես հաղթահարել հակամարտությունը․ Մերց
Ջրային կոմիտեում քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Բաքուն պատրաստ է ավելացնել բնական գազի մատակարարման ծավալները դեպի Գերմանիա․ Ալիև
Հայաստանը շարունակում է հանձնառու մնալ Բելգիայի հետ գործընկերության հետագա ամրապնդմանը. ԱԳՆ
18:30
Հարավային Կովկասը գնալով ավելի կարևոր է դառնում. Մերց
Էկոնոմիկայի նախարարությունը ձուկ և ձկնամթերք արտադրողներին հրավիրում է միջոցառման՝ ծանոթանալու ՀՀ-ից ԵՄ արտահանման ընթացակարգերին
18:10
Իսպանիայում շոգի պատճառով եղանակային տագնապի դեղին և նարնջագույն մակարդակ է հայտարարվել
Բեռլինը Երևանի և Բաքվի հետ հարաբերությունների քաղաքական բաղադրիչը հավասարակշռեց
Լիբանանյան զորքերը սկսել են տեղակայվել երկրի հարավում՝ Իսրայելի ուժերի դուրսբերումից հետո
2026-ին որդեգրվել է 45 անտուն շուն
17:30
Հնդկաստանը ՌԴ բարձրաստիճան դիվանագետին կանչել է ԱԳՆ՝ հրթիռային հարվածից 4 հնդիկ նավաստու զոհվելու կապակցությամբ
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է Եվրոպական քաղաքականության վերլուծության կենտրոնի ներկայացուցիչների հետ
17:10
«Քրիսթալ Փելասը» Լակրուայի տրանսֆերի համար պահանջում է նվազագույնը 60 մլն ֆունտ
Սարիկ Մինասյանը կվերցնի պատգամավորի մանդատը
Իսրայելը շահագրգռված չէ ներքաշվել ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության մեջ. Սմոտրիչ
Դատարան են ուղարկվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
16:30
ԻՀՊԿ-ն հայտնել է Սիրիայի աթ-Թանֆի ռազմակայանին հարվածելու մասին
16:20
Ինչպես ստանալ ավելին ճամփորդական ծախսերի դիմաց

Orange-ը երաժշտասերների հետ միասին կրկին տոնեց Երաժշտության համաշխարհային օրը

Երեկ՝ հունիսի 21-ին, վեցերորդ տարին անընդմեջ Orange-ը երաժշտասերների հետ միասին տոնեց Երաժշտության համաշխարհային օրը՝ պրոֆեսիոնալ և սիրողական երաժիշտներին ու խմբերին հնարավորություն ընձեռելով ելույթ ունենալ Երևանում կազմակերպված համերգին:

Հունիսի 21-ին՝ տարվա ամենաերկար օրը, աշխարհի ավելի քան 700 քաղաքներում սիրողական և պրոֆեսիոնալ երաժիշտները նշում են Երաժշտության տոնը` անվճար համերգներ տալով քաղաքների փողոցներում, այգիներում, հրապարակներում: Երևանը նույնպես այս քաղաքների շարքում է, և այդ օրը հանրության կողմից արդեն սիրված երաժիշտների ու խմբերի համար, ինչպես նաև երաժշտական ասպարեզում իրենց գործունեությունը նոր սկսող երիտասարդների համար վերածվել էր համերգային հարթակի: Ինչպես ամեն տարի, այս տարի ևս Օրանժ Արմենիան, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունն ու ՀՀ Մշակույթի նախարարությունն իրենց ուժերը համատեղել էին՝ տոնական այս օրը նշելու համար:

Երեկոյան Երևանի Շառլ Ազնավուրի հրապարակում Orange-ը կազմակերպել էր մեծ համերգ, որի ընթացքում կենդանի կատարմամբ ելույթ ունեցան արդեն շատ սիրված The Beautified Project, EmpYraY, Որդան Կարմիր, The Windrose, Նաիրի, HIGH և Միացյալ Նահանգներից ժամանած Palm of Granite խմբերը: Հրապարակում հավաքված բազմաթիվ երաժշտասերներ մեծ ակտիվությամբ և ոգևորությամբ մասնակցեցին այս յուրահատուկ երաժշտական միջոցառմանը:

Ավելի վաղ նույն հրապարակում Orange-ի բեմում Ֆրանսիայի Դեսպանության նախաձեռնությամբ ֆրանսիական երգի սիրահարների համար «Top 15 pour 2015» համերգի շրջանակներում սիրողական երաժիշտներ ու խմբեր կատարեցին ժամանակակից ֆրանսիական երգեր:

ՀՀ Մշակույթի նախարարության նախաձեռնությամբ, Հաղթանակի զբոսայգում ամենափոքրիկ երևանցիների համար տեղի ունեցավ մանկական համերգ՝ «Արևներ» մանկական անսամբլի մասնակցությամբ և ջազ-էստրադային համերգ՝ «Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջի» սաների և անհատ կատարողների մասնակցությամբ: Դասական և էթնիկ երաժշտությունը նախընտրողների համար՝ Կոնսերվատորիայի պուրակում ելույթ ունեցան «Օլդ Բենդ» ֆոլկ վոկալ քառյակը, «Զանգակներ» համույթը և «Արտ վոկալ անսամբլ»-ը:

Հիշեցնենք, որ Երաժշտության տոնը ստեղծվել է 1982թ. Ֆրանսիայի Մշակույթի նախարարության նախաձեռնությամբ: Տոնի ստեղծման գաղափարը ծագել է այն ժամանակ, երբ ֆրանսիացիների մշակութային սովորույթներն ուսումնասիրող մի հարցման արդյունքում բացահայտվել է, որ հինգ միլիոն մարդ՝ այսինքն երկու երիտասարդներից մեկը, երաժշտական որևէ գործիք է նվագում : Այս վերլուծությունն այդ ժամանակվա Մշակույթի նախարարին դրդել է ուղիներ փնտրել՝ այդ մարդկանց փողոցում ինքնաարտահայտվելու հնարավորություն ընձեռելու:
Հայաստանում Երաժշտության տոնը նշում են վերջին տասը տարիների ընթացքում՝ կազմակերպելով բազմաթիվ միջոցառումներ Երևանում և մարզերում:

^1A3AE6DA0190953AA9E7754227DE5E7A80BDA1F4FB0A6FEDCA^pimgpsh_fullsize_distr

^ED061937F448D96CE9095CDAF5E10EC6FBE69F613C31F63B2E^pimgpsh_fullsize_distr

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում