Մեծ Բրիտանիայում ընտանեկան ֆոտոնկարահանումը կարող է անհետանալ սելֆիի նորաձևության պատճառով, հայտնում է The Daily Mail-ը՝ վկայակոչելով նոր հետազոտությունը: Թերթը նշում է, որ ընտանեկան լուսանկարները լղոզված ու անհարմար են լինում, բայց ծնողների հետ երեխաների ամառային լուսանկարը դարավոր ավանդույթ է, որը, հնարավոր է, ավարտվում է:
Կատարված հարցումը ցույց է տվել, որ միտումը գնալով ավելի է տարածվում 18-24 տարեկան բրիտանացիների շրջանում. Միացյալ Թագավորության երիտասարդ բնակիչները նշում են, որ սոցցանցերում իրենք ավելի շատ սելֆիներ կամ լուսանկարներ ունեն ընկերների հետ երեկույթներից, քան ծնողների հետ լուսանկարներ:
Բրիտանացիների մեկ երրորդից ավելին նշել է, որ վերջին 10 տարում ծնողների հետ չի լուսանկարվել: Հարցված 10 հոգուց վեցից ավելին ասել է, որ որքան իրենք մեծանում են, այնքան ավելի քիչ են լուսանկարվում ընտանիքի հետ:
Միաժամանակ, 5 բրիտանացուց 4-ը ամենից շատ արժևորում է ընտանեկան լուսանկարները: Հարցվածների մեկ երրորդը նշել է, որ երբեք սոցցացներում չեն հրապարակում ընտանեկան լուսանկար, քանի որ այդպիսի լուսանկարը համարում են չափազանց անհարմար կամ անձնական:
Albelli-ի հետազոտությանը 2 000 մարդ է մասնակցել:











































