Tuesday, 14 07 2026
Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Կատար
18:30
ԱՄՆ-Իրան լարվածության ազդեցությունը ներդրումային շուկաների վրա
Կարապետ Գուլոյանի՝ Սևանի ափին գտնվող հողատարածքը վերադարձվել է պետությանը
Լիբանանն ու Իսրայելն Իտալիայում մեկնարկել են բանակցությունները
Ալիևը Օկամպո-Հայաստան «երգից մի տող դուրս է թողել»․ ինչո՞ւ
17:50
Օմանի ափերի մոտ նորվեգական լցանավ է հարվածի ենթարկվել
Բուլինգի դեպքերով դպրոցներում և մանկական կառույցներում կգործի արձագանքման նոր մեխանիզմ
Ռեքս Կալամյանը՝ «Չիկագո Բուլս»-ի մարզչական շտաբում
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
17:10
Իրանի խորհրդարան է ներկայացվել օրինագիծ Հորմուզի նեղուցի վերաբերյալ
Միասին կկառուցենք ավելի բարեկարգ, անվտանգ Շենգավիթ. Ռոմիկ Մխիթարյան
16:50
Օմանի ԱԳ նախարարը հայտարարել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտության մասին
Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Մակրոնին
16:30
Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ
Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը
16:10
Փարիզում մեծ շուքով նշվել է Բաստիլի գրավման օրը
Մհեր Գրիգորյանն ու Էստոնիայի դեսպանն անդրադարձել են հանրային կառավարման, թվայնացման և միջազգային առևտրի ոլորտներում համագործակցությանը
Ուկրաինայի հարցում դիրքորոշումը Բաքվի հետ հարաբերությունները փչացնելու պատճառ չէ. Պեսկով
«ԱՄԷՏ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ է փակցվել. ՇՎՏՄ
15:30
Չինաստանն անհանգստացած է ԱՄՆ-ի կողմից Իրանի ծովային նավահանգիստների շրջափակման կապակցությամբ
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում կկատարվի
15:10
Բուլղարիան դուրս է եկել Ուկրաինային աջակցող կոալիցիայից
Եվրոպան հակաբալիստիկ համակարգ է ստեղծում, Թուրքիան Ռուսաստանի և Իրանի դեմ կգործի՞
14:50
Բանգկոկի փաբում տեղի ունեցած հրդեհի զոհերի թիվը հասել է 30-ի
Աշխատաժողովի շրջանակում քննարկվել են ՀՀ պետական տեղեկատվական համակարգերի տվյալների փոխանակմանն առնչվող հարցեր
14:30
Չինաստանը կոչ է արել վերականգնել անվտանգ տարանցումը
Խախտումների պատճառով կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի գործունեությունը
Լիբանանի նախագահը հայտարարել է, որ Իսրայելը չի ​​կարող ուժով ապահովել սահմանին կայունություն
Տեղի է ունեցել «Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
13:50
Ռուսաստանի դեսպանին կանչել են Մոլդովայի ԱԳՆ

«Կորած» լեզվի հետքերը ուղեղում պահպանվում են. գիտնականներ

Գիտնականներն ուղեղում «կորած» լեզու են գտել՝ հայտնում է direct-press.ru-ն: Նոր հետազոտության հեղինակները կարծում են, որ նորածինների մոտ մայրենի լեզուն ստեղծում է, այսպես կոչված, նեյրոնային կառուցվածքներ, որոնք ուղեղը երկար տարիներ անգիտակցաբար պահպանում է, եթե նույնիսկ փոքրիկը դադարում է այն ընդհանրապես լսել: Տվյալ հետազոտությունն առաջին անգամ ապացուցում է, որ «կորած» լեզվի հետքերը մնում են մեր ուղեղում:

«Նորածնային ուղեղը պատկերացում է ձևավորում լեզվական ձայների մասին, բայց մենք ցանկանում էինք իմանալ՝ արդյոք ուղեղն այդ պատկերացումները պահպանո՞ւմ է կյանքի հետագա ընթացքում, նույնիսկ եթե մարդն այլևս չի լսում այդ լեզուն»,- ասում է Լարա Փիրսը:

Տվյալ հետազոտության շրջանակներում կատարվել է 9-17 տարեկան 48 աղջկա գլխուղեղի ֆունկցիոնալ մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա: Երեխաները 3 խմբի են բաժանվել: Առաջին խմբում եղել են աղջիկները, որոնք ծնվել և մեծացել են ֆրանսալեզու ընտանիքում: Երկրորդ խմբում ընդգրկվել են չինական ընտանիքներից երեխաներ, որոնց հետո որդեգրել են ֆրանսալեզու ընտանիքները, և որոնք հետագայում դարձել են բացառապես ֆրանսախոս: Երրորդ խմբում եղել են աղջիկներ, որոնք ևս որդեգրված են եղել, բայց միաժամանակ ազատորեն խոսել են երկու լեզուներով (չինարեն և ֆրանսերեն):

Ուղեղի սքանավորումն արվել է այն ժամանակ, երբ նրանք չինարեն բառեր են լսել:

«Սքանավորման ժամանակ մեզ ապշեցրեց որդեգրված աղջիկների ուղեղի ակտիվացումը, որոնք բոլորովին մոռացել էին չինարենը: Նրանց արդյունքները համապատասխանել են այն երեխաների ուղեղի պատկերին, որոնք շարունակել են չինարեն խոսել ծննդից ի վեր: Նեյրոնային կառուցվածքները, հնարավոր է, ձևավորվել են նրանց կյանքի արդեն առաջին ամիսներին: Այդ պատկերը լիովին տարբերվում էր առաջին խմբից՝ միալեզու ֆրանսախոս խմբից»,- նշում է Փիրսը:

Այս հետազոտությունը ցույց է տալիս, որ ավելի վաղ ձեռք բերված տեղեկությունը ոչ միայն պահպանվում է մարդու ուղեղում, այլև տարիների ընթացքում ազդում է տեղեկատվության մշակման վրա: Այս արդյունքները կարող են հակասել լեզվի յուրացման ոլորտում եղած փաստարկներին, թե՝ նեյրոնային կապերը երկար ժամանակ չօգտագործելու դեպքում կկորչեն ուղեղից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում