Օդեսայի շրջանի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին Le Journal du Dimanche պարբերականի հետ հարցազրույցում հայտարարել է, որ Ուկրաինայի պաշարները կարող էին հերիքել ամբողջ Եվրոպան կերակրելու համար:
«Առկա են բնական պաշարներ, գործող արդյունաբերություն, կրթված մարդիկ և հեքիաթային հողագործներ, որոնք կարող էին կերակրել ամբողջ Եվրոպան»,- նշել է Սաակաշվիլին:
Նա, սակայն, ընդգծել է, որ այսօրվա օրով Ուկրաինան Եվրոպայի ամենաաղքատ երկիրն է:
«Դա աղետ է, քանի որ եթե համեմատենք Ուկրաինայի բնական պաշարներն այլ երկրների հետ, դա կհակասի բնության բոլոր օրենքներին»,- ասել է նա:
Նրա խոսքերով` Ուկրաինայում «բացարձակ արմատական» մի բան պետք է կատարել: «Եթե հաջողվեր երկրում առավել արդյունավետ համակարգ ստեղծել և կրճատել կոռուպցիան, Ուկրաինան կարող էր շատ արագ առաջ շարժվել` նույնիսկ պատերազմի պայմաններում»,- կարծում է Սաակաշվիլին:





































