Տեսանյութը արվել է New Horizons տիեզերական սարքի միջոցով: Նույնիսկ ոչ լավ որակի տեսագրությունում նկատելի է Պլուտոնի և նրա արբանյակի գույների տարբերությունը:Պլուտոնը դեղնանարնջագույն է իսկ Խարոնը՝ մոխրագույն: Նշում է New Horizons-ի ներկայացուցիչ Ալան Ստերնը:
NASA-ում վստահություն են հայտնել, որ New Horizons-ին կհաջողվի անվնաս անցնել Պլուտոնի քաոսային շրջակայքով: Գիտնականները խոստովանում են, որ նրանք նոր բացահայտումների ակնկալիքներ ունեն, որոնք Երկիր մոլորակի առաջացման վարկածների վրա նոր լույս կսփռեն:
![]()











































