Nature ամսագրի փոխանցմամբ՝ հին ժամանակներում ապրած մարդկանց աճյունների գենետիկ մասշտաբային վերլուծությունը ծագումնաբաններին հնարավորություն է տվել ապացուցելու, որ առաջին հնդեվրոպացիներն իսկապես ապրել են մերձկասպյան տարածաշրջանում և ոչ թե Թուրքիայում, և որ նրանք եղել են Ռուսաստանի հարավի և Ուկրաինայի մշակույթի ներկայացուցիչներ:
Այսօր լեզվաբաններն ու պատմաբանները խոսում են հնդեվրոպական լեզվաընտանիքի ծագման առավել ընդունելի երկու հիպոթեզի մասին՝ անատոլիական ու կասպիական:
Դրանցից առաջինի համաձայն՝ հնդեվրոպական լեզուների ընդհանուր նախնին ծագել է ժամանակակից Թուրքիայի տարածքում՝ Անատոլիայում, մինչդեռ երկրորդ տարբերակի դեպքում այն ստեղծվել է Մերձկասպյան տարածաշրջանում:










































