Monday, 13 07 2026
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Իսրայելի Քնեսեթը կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը
23:45
Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել
Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա տուժած․ shamshyan. com
23:43
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
23:40
Բալին խստացնում է կանոնները օտարերկրյա բլոգերների և ինֆլյուենսերների համար
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:15
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
22:45
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:45
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել

Ի վերջո, ո՞ւր է Իշխան Զաքարյանը

Ազգային ժողովում 2014թ. բյուջեի կատարողականի վերաբերյալ Վերահսկիչ պալատի եզրակացությունը ներկայացնում էր այդ կառույցի խորհրդի անդամ Սեյրան Ավագյանը: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը կրկին անգամ հարց բարձրացրեց, թե ո՞ւր է ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը:

«Ի՞նչ է պատահել Իշխան Զաքարյանին: Օրենքում նշված է, որ բյուջեի կատարողականն անձամբ չներկայացնելը մի քանի դրդապատճառներ պետք է ունենա: Եթե նրա կողմից պաշտոնեական պարտականությունները չկատարելու հանգամանքները պարզված չեն, եթե նրա պաշտոնի թափուր լինելու մասին տեղեկություններ չկան, ապա ո՞ւր է նա: Եթե այս հանգամանքներից որեւէ մեկը հաստատված չէ պաշտոնական տեղեկություններով, ապա ինչո՞ւ են խախտվում օրենքի պահանջները: Ի վերջո, այս հարցի մեջ պարզաբանումներ պետք է մտցվեն, այլապես ստացվում է, որ նա արհամարհում է ԱԺ-ն: Պե՞տք է, ի վերջո, հասկանանք նրա անհետացման առեղծվածը»,- իր հարցերը բարձրաձայնեց Լ. Զուրաբյանը:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն արձագանքեց պատգամավորի այս հարցադրմանը եւ հայտարարեց, թե ցանկալի կլիներ, եթե Ի. Զաքարյանին դուք էլ հանդիպեք: «Խոսքը չի վերաբերում հաշվետվությանը: Ես էլ եմ կիսում ձեր հարցադրումը, որ առաջին դեմքերով պետք է գերատեսչությունները հանդես գան: Դուք ամեն անգամ կրկնում եք ձեր հարցը, որով օգնում եք ինձ ու ԱԺ-ին: Եթե այդքան շատ ցանկալի է ձեզ համար Ի. Զաքարյանը, մի առիթով հրավիրեմ, զրուցեք: Վստահեցնում եմ՝ նա քաղաքում է, իր աշխատավայրում է, երեկ խոսել եմ հետը, հորդորել, որ ներկա լինի, սակայն դա իրենց իրավասությունների տակ է»,- ասաց Գ. Սահակյանը:

Ի վերջո, ո՞ւր է Իշխան Զաքարյանը՝ հարցը ուղղեցինք Սեյրան Ավագյանին:

– Պարոն Ավագյան, Ազգային ժողովում 2014թ. բյուջեի կատարողականին Վերահսկիչ պալատի եզրակացությունը Դուք ներկայացրեցիք: Այսինքն՝ խորհրդարանում ՎՊ-ի հերթական ներկայացմանը ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը կրկին ներկա չէր: Ինչո՞ւ է նա խուսափում ԱԺ գալուց:

– Եկեք խոսենք այսօրվա թեմայի մասին: Մենք խորհրդարան գալիս ենք երկու թեմայով՝ Վերահսկիչ պալատի հաշվետվության առիթով, եւ մենք այստեղ ներկայացնում ենք կառավարության հաշվետվության վերաբերյալ մեր եզրակացությունը:

– Ամեն դեպքում Ի. Զաքարյանը վերջին շրջանում խուսափում է գալ Ագային ժողով եւ պատասխանել պատգամավորների հարցերին:

– Դա ձեր գնահատականն է: Ես համաձայն չեմ ձեր գնահատականների հետ, որովհետեւ հանձնաժողովներում ՎՊ անցած տարվա հաշվետվությունը մամուլի ներկայությամբ ներկայացրել է պարոն Զաքարյանը եւ պատասխանել է բոլոր հարցերին:

– Իսկ այսօր որտե՞ղ էր պարոն Զաքարյանը, որ չի եկել ԱԺ:

– Այսօր Հայաստանում էր գտնվում մեր  կոլեգաների մի պատվիրակություն: Նախապատրաստվում է INTOSAI-ի՝ աշխարհի բարձրագույն վերահսկիչ պալատների համագումարը, որը տեղի է ունենալու հաջորդ տարի: Պարոն Զաքարյանն ընդունել է այդ պատվիրակությանը, բավականին պատկառելի պատվիրակություն է, եւ աշխատում է նրանց հետ: Այդ մասին տեղյակ է պահել ԱԺ նախագահին, եւ ՎՊ խորհուրդն արտահերթ կարգով որոշել է, որ քանի որ Ի. Զաքարյանը զբաղված է, եզրակացությունը ես ներկայացնեմ: Հատկապես, որ այս թեման խորհրդի անդամներից ես եմ համակարգում եւ տեղյակ եմ մանրամասներին: Թեեւ խորհրդի անդամներից ով էլ գար, պիտի ներկայացներ այս զեկույցը:

– Այսինքն՝ ձեր գործընկերներին դիմավորելը, ընդունելն ու ուղեկցելը Ի. Զաքարյանի համար ավելի՞ կարեւոր է, քան խորհրդարանում բյուջեի մասին եզրակացություն ներկայացնելն ու պատգամավորների հարցերին պատասխանելը:

– Ես կարծում եմ, այստեղ խոսքը կարեւորությանը չէ, որ վերաբերում է, եւ դա չէ, որ շեշտվում է: Ես ասացի, որ աշխարհի պատկառելի մի պատվիրակություն կա, եւ հարցը կոռեկտությանն է վերաբերում: Այստեղ մենք ենք, եւ խորհրդարանում հաշվետվությունը ես կներկայացնեմ, թե մեկ ուրիշը՝ որեւէ բան չի փոխում: Բայց մենք այս պահին աշխարհի պատվիրակությունն ենք ընդունում: Կարծում եմ, որ մենք շատ մեծ խնդիր չենք առաջացրել, հատկապես, ինչպես տեսնում եք, դահլիճում չհնչեց մի հարց, որը մանրամասն չմեկնաբանվեր:

– Պատգամավորները, օրինակ՝ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, հարց է բարձրացնում, որ Ի. Զաքարյանին միգուցե թույլ չեն տալիս խորհրդարան գալ: Եվ որ դրա պատճառը 2013թ. ՎՊ հաշվետվության աղմկոտ քննարկումն էր, թե բյուջեի 70 տոկոսը գտնվում է կոռուպցիոն ռիսկի գոտում:

– Պարոն Զուրաբյանը պարզապես պետք է մի փոքր ավելի ջանք թափի եւ մեզ ներկայացնի, թե դա ինչպես է իրավաբանորեն հնարավոր իրականացնել: Միջնադարում չենք ապրում, ինչ է նշանակում անկախ մարմնի առաջին դեմքին թույլ չտալ գալ Ազգային ժողով: Լավ չեմ հասկանում եւ չեմ էլ պատկերացնում, թե դա ինչպես է հնարավոր անել:

– Ոչ թե իրավաբանորեն, այլ ներքին կարգով միգուցե հանձնարարվել է, որ չներկայանա խորհրդարան եւ աղմկոտ հաշվետվություններ չներկայացնի կամ պատգամավորների հետ աղմկոտ հարցուպատասխանի մեջ չմտնի:

– Ես նորից պետք է ասեմ, որ այդ ներքին կարգերն ինձ համար անհասկանալի են՝ չնայած պետական բարձր պաշտոնների իմ 25 տարվա աշխատանքային փորձին: Չի կարող այդպիսի բան տեղի ունենալ: Չեմ հավատում:

– ՎՊ-ի 2013թ. հաշվետվության ներկայացման ժամանակ էլ Ի. Զաքարյանը արձակուրդ էր գնացել: Եվ այդպիսով իր արձակուրդն ավելի էր կարեւորել, քան խորհրդարանում իր ղեկավարած կառույցի հաշվետվությունը ներկայացնելը:

– Ի. Զաքարյանը հիմա Երեւանում է, առավոտը ժամը 10-ին մենք իրար հետ զրուցել ենք: Մենք ունենք մամուլի հետ կապի հատուկ կառույց, եւ ցանկացած պահի կարող եք զանգահարել, պայմանավորվել եւ նրան ուղղել ձեր հարցերը:

– Գոնե ՎՊ 2014 հաշվետվությունն Ի. Զաքարյանն ի՞նքը կներկայացնի խորհրդարանին, թե՞ դա էլ նրա փոխարեն կանի խորհրդի անդամներից մեկը:

– Ես կարծում եմ, որ ինքը կներկայացնի, եթե որեւէ արտառոց բան այդ օրը հանկարծ չլինի, ինչպես՝ այսօր:

– Եթե հանկարծ այդ օրն էլ չորոշի արձակուրդ գնալ:

– Չեմ կարծում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում