Sunday, 12 07 2026
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել
ՀՀ վարչապետը մասնակցել է պատարագի
19:15
Կատարում հայտարարվել է քառօրյա ազգային սուգ
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
18:45
Երկրի վրա կարող է նոր կղզի հայտնվել
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում հուլիսի 12-ին
18:15
Ինդոնեզիան պատմություն է կերտել՝ անցնելով արմավենու յուղի հիմքով վառելիքի
Վարդավառ 2026
17:45
The Rolling Stones-ը ներկայացրել է նոր ալբոմ
«Մեր ժամանակների հերոսը-2026». Սաբեթ Հովհաննիսյանը հիմնել է «Արևիկ» գրատունը
17:15
Էնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլը
17:00
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
16:45
Կյանքի լավագույն պայմաններ ունեցող քաղաքների վարկանիշը գլխավորել է Կոպենհագենը
Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել
16:15
«Երկարագուլպա Պիպին» գրքի հիման վրա կստեղծվի անիմացիոն սերիալ
Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
15:45
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյան
15:15
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
Ադրբեջանում «ինչ-որ զարգացումների սպասում կա»
Տիեզերական վահան Երկրի համար․ Չինաստանը մշակում է աստերոիդների դեմ համակարգ
Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
Այլևս կարիք չկա ռոբոտ գնել․ դրանք արդեն կարելի է վարձակալել
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը․ Տիգրան Ավինյան
Լուսնի ապագա բազայի գաղտնիքը
13:30
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
«Artemis II-ի» անձնակազմը երեք ամիս անց կրկին այցելել է իր տիեզերանավին
13:00
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
12:45
Մահացել է Կատարի նախկին էմիրը

Զորամասեր են մեկնել ավելի քան 1000 ժամկետային զինծառայողների ծնողներ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ արդեն հինգերորդ անգամ երևանաբնակ ժամկետային զինծառայողների ծնողները հնարավորություն են ստացել այցելել տեսակցելու սահմանամերձ զորամասերում ժամկետային ծառայություն անցնող իրենց զավակներին: Հերթական այցի շրջանակում Տավուշի, Սյունիքի մարզերի և ՀՀ հարավարևելյան սահմանամերձ զորամասեր են մեկնել ավելի քան 1000 ժամկետային զինծառայողների ծնողներ: Ավանդույթի համաձայն ծնողներին ճանապարհել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը:

Այս անգամ էլ, ինչպես նախորդ բոլոր այցելությունների ժամանակ, Երևանի քաղաքապետարանը հոգացել էր, որ ճանապարհին ծնողները որևէ հոգս չունենան: Բարձրակարգ ավտոբուսների շարասյանը ճանապարհի ամբողջ երկայնքով ուղեկցել է ճանապարհային ոստիկանությունը: Ավտոբուսներից յուրաքանչյուրում նաև բժիշկներ են եղել:

Նախքան զինվոր որդիներին հանդիպելը, ծրագրի շրջանակում ինքնաբուխ ձևավորված ավանդույթի համաձայն, ծնողները նախ եղան Շուշիում, ուր Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում մոմեր վառեցին և աղոթք հղեցին առ Աստված՝ հանուն երկրի խաղաղության, իրենց որդիների առողջության ու անփորձանք ծառայության: Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հովիվ Տեր Անդրեաս Թավադյանը, առիթն օգտագործելով, իր օրհնանքը փոխանցեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ այս նախաձեռնության համար:

Այցելած բոլոր զորամասերում ծնողների համար հատուկ ընդունելություն էր կազմակերպվել՝ ավանդական աղ ու հացով, զինվորական նվագախմբով ու տողանով: Զորամասերում ծնողները նաև ծաղիկներ են խոնարհել Սպարապետ Վազգեն Սարգսյանի, զոհված ազատամարտիկների հուշարձաններին: Ծառայության մեջ աչքի ընկած զինվորները հանդիսավոր պայմաններում պարգևատրվել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհակալագրերով, իսկ որոշ սպաներ՝ Երևանի քաղաքապետարանի զինանշանով ժամացույցներով: Բոլոր զորամասերին Երևանի քաղաքապետարանի կողմից տրամադրվել է նաև անհրաժեշտ տեխնիկա: Այն զինվորներին, որոնց ծննդյան օրը համընկել էր այցելությանը, հաճելի անակընկալ էր սպասվում. Երևանի քաղաքապետի կողմից նրանց հատուկ նվերներ փոխանցվեցին:

Հուզիչ անակնկալ էր սպասվում նաև այն զինվորներին, ովքեր մայրաքաղաքում հարսնացու ունեին. քաղաքապետի հանձնարարությամբ նաև հարսնացուներն էին այցելել զորամասեր, ուր և հանդիպեցին իրենց զինվոր նշանածների հետ ու նրանցից փափուկ խաղալիքների տեսքով նվերներ ստացան: Հրամանատարությունը զինծառայողների ծնողներին հնարավորություն է ընձեռել շրջել զորամասերում, ծանոթանալ իրենց զավակների ծառայության պայմաններին: Ցանկացողները եղել են նաև ճաշարաններում, ծանոթացել ճաշացանկին:
Կարևորելով սոցիալական նշանակություն ունեցող այս նախաձեռնությունը՝ ինչպես զինծառայողների ծնողները, այնպես էլ իրենք՝ զինծառայողները, իրենց երախտագիտությունն են փոխանցել քաղաքապետ Տարոն Մարգարյանին`պարբերաբար ցուցաբերվող ուշադրության և վերաբերմունքի համար:

Այցելության ծրագրում ընդգրկված բոլոր զորամասերի հրամանատարները ևս մեկ անգամ ընդգծել են, որ Երևանի քաղաքապետի այս նախաձեռնությունը ոչ միայն սոցիալական, այլև բարոյահոգեբանական շատ կարևոր նշանակություն ունի և իր նպաստն է բերում բանակ-հասարակություն կապի ամրապնդման, զինված ուժերի մարտունակության բարձրացման գործին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում