Thursday, 16 07 2026
Մեղրաշատում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ
Դատապարտյալին այցելած փաստաբանի մոտից հայտնաբերվել են թաքցված արգելված իրեր
Շիրակի մարզպետը մարզում գործող պոլիկլինիկաների տնօրենների հետ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
Ամփոփվել են ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի ստորաբաժանումների կիսամյակային արդյունքները․ մեկնարկել են ՆԳ նախարարի մարզային այցերը
Կասեցվել է Ստեփանավանի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները
Սևանա լճի հանրային լողափի տարածքում հեծանվանավակ է շրջվել. ջրափրկարարները 3 քաղաքացու է ափ դուրս բերել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է
Տիգրան Ավինյանը վաղը կլինի Արաբկիրում
Թեստավորումը հաղթահարած բազմաբնակարան շենքերի կառավարիչների առաջին խումբը վկայականներ է ստացել
21:30
ԵՄ-ն և Ուկրաինան համատեղ ԱԹՍ-ներ կարտադրեն
21:08
Ուկրաինայում ռուսական հարձակումներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Թրամփը կարտոնի՞, որ Ադրբեջանը Ռուսաստան-Իրան առանցքի կապող օղակ դառնա
20:50
Ուկրաինան տարեկան արտադրում է 10 միլիոն ԱԹՍ և առաջիկայում ցուցանիշը կհասցնի 20 միլիոնի. Զելենսկի
Անցկացվել է շախմատի հուշամրցաշար
Պեսկովը հերքել է Լիտվայի պնդումները, թե Մոսկվան հարձակումներ է պլանավորում Բալթյան երկրների վրա
Մայիսի 9-ի փողոցում 2020-ին տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
20:10
ՌԴ-ն ռուս և ամերիկացի տիեզերագնացների նոր անձնակազմ է ուղարկել Միջազգային տիեզերական կայան
ՀՀ օմբուդսմենը ԵՄ խորհրդարանի պատգամավորին է ներկայացրել ՀՀ-ում մարդու իրավունքներին առնչվող խնդիրները
Հունվար-հունիսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել շուրջ 17 մլն դոլարի ապրանք
Կառավարությունն ԱԺ կներկայացնի TRIPP-ի վերաբերյալ օրինագիծը
19:30
Թուրքիայի արտգործնախարարը Կիևում կհանդիպի Ուկրաինայի նախագահի հետ
Անհամբեր սպասում եմ Հայաստանի հետ հարաբերություններն ամրապնդելու և երկրի եվրոպական օրակարգին աջակցելու համատեղ ջանքերի շարունակությանը. Կեստուտիս Բուդրիս
19:10
Թրամփը հայտարարել է, որ իր կարծիքով՝ Պուտինը պատրաստ է խաղաղության համաձայնագիր կնքել
Կանցկացվի «Գարեջրի օրեր» խորագրով ցուցահանդես-տոնավաճառ
18:50
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների նոր ալիքը
ՀՀ նախագահն առանցնազրույց է ունեցել Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ
18:30
ԱՄՆ-ի 250-ամյակին նվիրված նոր հուշադրամները կկրեն Թրամփի պատկերը
Էստոնիայի դեսպանի հետ քննարկվել են թվայնացման և մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտներում ՀՀ օրակարգին աջակցելու հնարավորությունները

«Դատապարտված չեն, որ պաշտոնյայի զավակ են»․ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարը՝ իշխանության ժառանգականության մասին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը

– Պարո՛ն Բաղդասարյան, անցած կիրակի Արտաշատում քաղաքապետ ընտրվեց վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին: Պաշտոնյանների որդիներին քաղաքապետի, մարզպետի կամ այլ պաշտոնի նշանակել տալով՝ իշխանության ժառանգականութունն ապահովելու խնդի՞ր է դրվում:

– Այդ հարցին բազմիցս անդրադարձել եմ, անկախ այն հանգամանքից, թե ում որդին, ում բարեկամը կամ հարազատը կլինի, եթե այդ մարդու մեջ կան ունակություններ և հնարավորություններ, ժողովուրդը տալիս է իր գնահատականը: Մարդիկ դատապարտված չեն, որ պաշտոնյայի զավակ են: Իսկ Արգամ Աբրահամյանի նկատմամբ կա լուրջ հարգանք, որը Արտաշատ քաղաքի բնակչությունն արտահայտեց նաև ընտրություններով: Եվ պետք չէ այդքան կենտրոնանալ, թե ում որդին է կամ ում բարեկամն է:

– Նա մրցակից չուներ, և մինչև ընտրություններն արդեն իսկ ընտրված էր: Այսինքն՝ Արտաշատի բնակչությունն ընտրության հնարավորություն չի ունեցել:

– Դա ևս խոսում է նրա նկատմամբ եղած հարգանքի մասին: Մարդիկ գիտեն, որ անիմաստ է, եթե պիտի մրցակցեն ու պարտվեն, որովհետև նրա հեղինակությունը բավականին բարձր է:

Ա. Աբրահամյանն Արտաշատում գրեթե չի ապրել, հիմնականում Երևանում է ապրել: Արտաշատցիներն ինչպե՞ս պետք է ճանաչեին ու հարգեին նրան:

– Իմ տեղեկություններով նա անմիջական կապերի մեջ է եղել իր ծննդավայրի հետ և մշտապես իր ժամանակն այնտեղ է անցկացրել: Անտարբեր չի եղել իր քաղաքի նկատմամբ:

– Արգամ Աբրահամյանը, բացի այն, որ Հովիկ Աբրահամյանի որդին է, ուրիշ էլ ի՞նչ արժանիքով է աչքի ընկել:

– Իր ինտելեկտուալ կարողություններով: Դա ժողովրդին պետք է հարցնել, թե ինչու է այդ մարդուն վստահում ու ձայն տալիս: Դուք խոսում եք երիտասարդացման մասին, սերնդափոխության մասին: Սա նույնպես սերնդափոխության մի նշան է:

Գագիկ Ծառուկյանի փեսաները, Հովիկ Աբրահամյանի որդին, Վլադիմիր Գասպարյանի փեսան, Տարոն Մարգարյանի աներորդին ու բազմաթիվ նման մարդիկ են այսօր բարձր պաշտոններ զբաղեցնում:

– Երկու-երեք հազար ընտրություններից դուք կարող եք հինգ-վեց օրինակ բերել, և նրանք բոլորը ՀՀ քաղաքացիներ են: Եվ եթե ժողովրդի մեջ կան տարաձայնություններ, կարող են իրենց ձայնը չտալ: Ընտրական գործընթացից չեք խոսում, որովհետև այն անցել է շատ նորմալ պայմաններում: Եթե հանրագումարի ենք բերում, երեք հազարի մեջ ընդամենը հինգ-վեց հոգի պաշտոնյաների երեխաներ են լինում: Ի՞նչ է, նրանք ապագա չունե՞ն:

– Ունեն, բայց այդ պարագայում էլ նրանց մրցակից չի դիմանում, քանի որ ունեն նաև վարչական լծակներ ու ֆինանսական միջոցներ:

-Ես չեմ կարծում, թե Արտաշատում վարչական լծակներ կամ նման տիպի այլ երևույթներ են եղել: Նույնը կարող ենք ասել նաև Աբովյանի և Ալավերդու ընտրությունների դեպքում: Ինձ թվում է, որ մենք ընտրական գործընթացներում բավականին առաջընթաց ենք ունեցել: Ինձ նաև թվում է, որ մենք աստիճանաբար կհասնենք այն ընտրություններին, որին ցանկանում ենք:

– Բայց տպավորությունն այնպիսին է, որ բարձրաստիճան պաշտոնյա հայրերն իրենց որդիների, փեսաների, եղբայրների կամ այլ հարազատների միջոցով ցանկանում են հետագայում էլ մնալ քաղաքականության մեջ և այդպիսով պահել իրենց ազդեցությունը:

– Երբ կուսակցությունն է ցանկանում նորից գալ Ազգային ժողով կամ իշխանության, ասում եք, վերարտադրվում եք: Ինչ է, այդ երեխաները պետք է ասեն, թե իրենց հայրերը պաշտոնյաներ են, և իրենք նստեն տանը ու վայելեն: Վերջ ի վերջո այդ մարդու ճակատագիրն ի՞նչ պետք է լինի: Յուրաքանչյուր երիտասարդ այսօր կերտում է իր ճակատագիրը: Այսօր ձեր նշած անձերն իրենց ճակատագիրը կերտում են այդ ճանապարհով, անկախ այն հանգամանքից, թե նրանք ում որդիները կամ բարեկամները կլինեն: Ես նորմալ եմ համարում, որ կա կամք և պատասխանատվություն, որովհետև այդքան էլ հեշտ չէ այդքան մարդկանց պատասխանատվություն ստանձնելը: Հակառակը: Դուք պետք է ողջունեք, որ Հ. Աբրահամյանի որդին չի գնում ավելի հանգիստ գործի, նա գնում է չարչարանքի, գնում է տանջանքի և պատասխանատվության:

– Բայց ի վերջո այդ հայրերի բարձր պաշտոններ զբաղեցնող զավակները կամ փեսաներն առանձնապես աչքի չեն ընկնում իրենց աշխատանքով:

– Ես կասեմ, որ ձեր նշած երիտասարդները համենայնդեպս այլ ոլորտներում էլ աչքի չեն ընկել, որ բիծ գցեն այդ ընտանիքների վրա: Այդ տարիքում այդ երիտասարդներն ինչպե՞ս պետք է աչքի ընկնեին: Պատերազմ չի եղել այդ ընթացքում, որ մասնակցեն ու հերոսանան, կամ ինչ-որ նորարարություն չպետք է անեին այդ տարիքում: Գիտությամբ զբաղվում են, գիտության թեկնածու են: Մարդիկ նորմալ աշխատում և ապրում են: Նորից եմ կրկնում դա ծանր բեռ է, որի տակ մտնում են:

 

Հարցազրույցն ամբողջությամբ տեսանյութում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում