ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի այսօրվա ելույթում հնչեցրած տեսակետից, թե Կոստանյանը ժեստիկուլյացիայով է խոսում և մատ է թափ տալիս պատգամավորների վրա, Գևորգ Կոստանյանն ասաց, որ իր համար զարմանալի է և նույնիսկ տարօրինակ, որ ժեստիկուլյացիան կարող է քննարկման, առավել ևս քննադատության առիթ հանդիսանալ:
Դիտարկմանը, թե պատգամավորները նկատողություն արեցին Ձեզ մատ թափ տալու համար, Կոստանյանը արձագանքեց. «Պատգամավոր չէ, որևէ մեկը չի կարող ինձ նկատողություն անել: Երկրորդը, կարծում եմ, որ ժեստիկուլյացիան ընդհանրապես մարդկային փոխհարաբերությունների կազմակերպման եղանակ է: Դա դասագրքում էլ է գրված: Կլինի դա պառլամենտում, որևէ տեղ, ժեստիկուլյացիան ընդամենն իրար հետ փոխհարաբերվելու միջոց է: Յուրաքանչյուր հաղորդակցման եղանակ, ընդ որում, հաղորդակցման եղանակները նաև լռելյայն են լինում, դա էլ է գիտություն»:
Հարցին, թե այդ գիտության մեջ պատգամավորների վրա մատ թափ տալը կա՞, նա պատասխանեց. «Ով, ինչ, որտեղ, երբ է թափ տալիս, դա էլ հարց է»:










































