Monday, 13 07 2026
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Իսրայելի Քնեսեթը կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը
23:45
Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել
Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա տուժած․ shamshyan. com
23:43
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
23:40
Բալին խստացնում է կանոնները օտարերկրյա բլոգերների և ինֆլյուենսերների համար
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:15
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
22:45
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:45
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել

Ընտրական արդյունքները խառնել են Էրդողանի լիազորությունները մեծացնելու ծրագրերը. միջազգային մամուլ

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ համաշխարհային մամուլում մեծ արձագանք են գտել հունիսի 7-ին Թուրքիայում անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքները:

Բրիտանական The Guaridan թերթը գրել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցությունը այս անգամ ստացել է քվեների 42 տոկոսը, մինչդեռ նախորդ ընտրություններում՝ 49 տոկոսը: Թերթն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ երկար տարիներ անց իշխող կուսակցությունը զրկվել է կառավարություն ձևավորելու համար մեծամասնությունից:

BBC-ն նույնպես ուշադրություն է հրավիրել Էրդողանի կուսակցության կողմից խորհրդարանում մեծամասնությունը կորցնելու վրա՝ նշելով, որ 13-ամյա միակուսակցական կառավարման ավարտը ամբողջովին խառնում է նախագահ Էրդողանի լիազորությունների մեծացման ծրագրերը:

Բացի այդ, այն ընդգծել է քրդամետ «Ժողովրդադեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ) կողմից առաջին իսկ փորձից 10 տոկոսանոց ընտրաշեմը հաղթահարելն ու խորհրդարան անցնելը:

Գերմանական ZDF հեռուստաալիքը հայտնել է, որ ԱԶԿ-ն այժմ հայտնվել է ընդդիմադիր կուսակցությունների հետ կոալիցիա կազմելու խնդրի առջև, և որ բարդացել է Էրդողանի համար կառավարման նախագահական համակարգին անցում կատարելը:

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալությունն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ ԱԶԿ-ը 2002 թվականից սկսած՝ առաջին անգամ կորցրել է իր ուժը: Գործակալությունը հաղորդում է, որ քրդամետ ԺԴԿ-ի հաջողության հասնելն ԱԶԿ-ի համար նշանակում է կորուստներ կրել:

Դրա պատճառն այն է, որ եթե Թուրքիայի հարավարևելյան քրդաբնակ նահանգների բնակչությունն իր քվեն հիմնականում տալիս էր ԱԶԿ-ին, ապա այս անգամ նա տվել է ԺԴԿ-ին:

Բրիտանական Reuters ու ֆրանսիական France Presse լրատվական գործակալությունները նույնպես ուշադրություն են հատկացրել ԱԶԿ-ի համար իշխող ուժի կարգավիճակը կորցնելու և քրդամետ կուսակցության հաջողության վրա:

Երեկվա խորհրդարանական ընտրությունների արդյունքներով՝ «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) հավաքել է քվեների 40.86 տոկոսը (18.849.470 քվե), ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը՝ 24.96 տոկոսը (11.512.438 քվե), «Ազգայնական շարժում» կուսակցությունը (ԱՇԿ)՝ 16.29 տոկոսը (7.515.904 քվե), քրդամետ «Ժողովրդադեմոկրատական» կուսակցությունը (ԺԴԿ)՝ 13.12 տոկոսը (6.050.844 քվե), մնացյալ կուսակցությունները՝ 4.77 տոկոսը (2.203.312 քվե):

ԱԶԿ-ը 550 հոգանոց խորհրդարանում ստանում է 254 պատգամավորական մանդատ (կեսից պակաս), ԺՀԿ-ը՝ 132, ԱՇԿ-ը՝ 82, ԺԴԿ-ը՝ 82: Թուրքիայում պատգամավորներն ընտրվում են 4 տարով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում