Եթե անհրաժեշտություն լինի վերադարձնել Իրանի դեմ պատժամիջոցները, ԱՄՆ-ը թույլ չի տա Ռուսաստանին կամ Չինաստանին օգտվել վետոյի իրավունքից: Ինչպես հաղորդում է The Jerusalem Post-ը, այս մասին հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Ջեյկոբ Լյուն:
Նա նշել է, որ եթե Իրանը չկատարի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրով ստանձնած պարտավորությունները, ապա երկրի հանդեպ ավտոմատ կերպով կկիարառվեն միջազգային պատժամիջոցներ:
«Մենք դեռևս մշակում ենք հստակ մեխանիզմ, որը թույլ կտա վերադարձնել ՄԱԿ-ի պատժամիջոցները, սակայն մենք թույլ չենք տա, որ այս հետքայլի նկատմամբ վետո կիրառի ՄԱԿ-ի ԱԽ հինգ երկրներից որևէ մեկը, այդ թվում՝ Չինաստանը և Ռուսաստանը»,-ասել է նախարարը:










































