Tuesday, 14 07 2026
Ալիևը Օկամպո-Հայաստան «երգից մի տող դուրս է թողել»․ ինչո՞ւ
17:50
Օմանի ափերի մոտ նորվեգական լցանավ է հարվածի ենթարկվել
Բուլինգի դեպքերով դպրոցներում և մանկական կառույցներում կգործի արձագանքման նոր մեխանիզմ
Ռեքս Կալամյանը՝ «Չիկագո Բուլս»-ի մարզչական շտաբում
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
17:10
Իրանի խորհրդարան է ներկայացվել օրինագիծ Հորմուզի նեղուցի վերաբերյալ
Միասին կկառուցենք ավելի բարեկարգ, անվտանգ Շենգավիթ. Ռոմիկ Մխիթարյան
16:50
Օմանի ԱԳ նախարարը հայտարարել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտության մասին
Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Մակրոնին
16:30
Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ
Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը
16:10
Փարիզում մեծ շուքով նշվել է Բաստիլի գրավման օրը
Մհեր Գրիգորյանն ու Էստոնիայի դեսպանն անդրադարձել են հանրային կառավարման, թվայնացման և միջազգային առևտրի ոլորտներում համագործակցությանը
Ուկրաինայի հարցում դիրքորոշումը Բաքվի հետ հարաբերությունները փչացնելու պատճառ չէ. Պեսկով
«ԱՄԷՏ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ է փակցվել. ՇՎՏՄ
15:30
Չինաստանն անհանգստացած է ԱՄՆ-ի կողմից Իրանի ծովային նավահանգիստների շրջափակման կապակցությամբ
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում կկատարվի
15:10
Բուլղարիան դուրս է եկել Ուկրաինային աջակցող կոալիցիայից
Եվրոպան հակաբալիստիկ համակարգ է ստեղծում, Թուրքիան Ռուսաստանի և Իրանի դեմ կգործի՞
14:50
Բանգկոկի փաբում տեղի ունեցած հրդեհի զոհերի թիվը հասել է 30-ի
Աշխատաժողովի շրջանակում քննարկվել են ՀՀ պետական տեղեկատվական համակարգերի տվյալների փոխանակմանն առնչվող հարցեր
14:30
Չինաստանը կոչ է արել վերականգնել անվտանգ տարանցումը
Խախտումների պատճառով կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի գործունեությունը
Լիբանանի նախագահը հայտարարել է, որ Իսրայելը չի ​​կարող ուժով ապահովել սահմանին կայունություն
Տեղի է ունեցել «Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
13:50
Ռուսաստանի դեսպանին կանչել են Մոլդովայի ԱԳՆ
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում 20 ժամից ավելի ջուր չի լինի
13:30
Հութիները հրթիռներ են արձակել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ
Օդի աղտոտման համար 3 միլիոն դրամ տուգանք՝ ԲԸՏՄ ստուգայցերի արդյունքում
Գորայք բնակավայրում գազ չի լինի

Պետության վախճանի ընտրություններ

Այսօր Աբովյանի և Ալավերդիի քաղաքապետի ընտրություններում ակնհայտորեն եռում էր ներիշխանական կաթսան: Այն ինչ տեղի էր ունենում այսօր հետաքրքրական է որպես ներիշխանական զարգացումների ինդիկատոր առաջիկա համապետական նշանակության զարգացումների կոնտեքստում:

Այս տեսանկյունից, իհարկե, հետաքրքիր է համադրել Աբովյանի քաղաքապետի ընտրությունների շուրջ զարգացումները այն խմորումների հետ, որ առկա են սահմանադրական բարեփոխումների խնդրի շուրջ: Այստեղ պայքար է իշխանական լիազորությունների համար, որից կախված կլինի այն, թե Հայաստանում ի վերջո որ բարձրագույն պաշտոնը կամ ինստիտուտը ինչ իշխանություն են ունենալու, ինչ է մնալու նախագահական պաշտոնին, ինչ բաժին կհասնի խորհրդարանին, կառավարությանը, ովքեր կձևավորեն ուժային կառույցները և այլն:

Աբովյանի քաղաքապետի ընտրություններն առաջին հայացքից ուղղակի որևէ կապ չունեն այս լայն կոնտեքստի հետ, և ընդամենը առկա է իշխանական շատ լոկալ հարաբերությունների պարզաբանման գործընթաց, սակայն հայաստանյան իշխող համակարգում տեղի ունեցող անգամ նման լոկալ, տեղային նշանակության գործընթացները իշխանական ամբողջական համակարգի մի պտուտակ են և ունեն իրենց դերն ու նշանակությունը համակարգի ամբողջական անխափանության հարցում:

Խնդիրն այն է, որ սահմանադրական բարեփոխումների, իսկ հետո նաև դրան հաջորդող համապետական ընտրությունների ժամանակ, ինչպես միշտ, մեծ նշանակություն է ստանում տեղային վերահսկողության խնդիրը: Հայաստանը բաժանված է տարածքների, իհարկե՝ ոչ վարչահրամայական, այլ օլիգարխիկ-քրեական-ֆեոդալական, և ամեն մի տարածքոմ առկա է պատասխանատվության հստակ խնդիր: Եվ բավական է որևէ տարածքում որևէ վայրիվերում կամ թեթև խափանում, դա կարող է վարակիչ լինել բոլոր տարածքների համար:

Ալավերդիում, Արտաշատում և Աբովյանում տեղի ունեցած ընտրությունները ամեն ինչ հերթական անգամ դնում են իրենց տեղը, ինչպես դրել են գրեթե մշտապես, երբ որևէ ՏԻՄ մակարդակում եղել են, այսպես ասած, ինտրիգային ընտրություններ: 2012 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ Իջևանի և Հրազդանի քաղաքապետի ընտրություններն էին ինտրիգային, որոնք փորձ էր արվում մատուցել որպես 2012-ի համար ընդդիմադիր համախմբվածության յուրօրինակ ազդակ: Իրականում այդ երկու ընտրությունները նախ դարձան ինդիկատոր այն իրողության, որ Հայաստանում քաղաքական ուժերը վարում են անսկզբունքային խաղեր, և ընդհանուր առմամբ ընդդիմադիր դիրքերից հանդես գալով՝ նրանք պարզապես առաջնորդվում են յուրաքանչյուր կետում կոնկրետ պայմանավորվածության սկզբունքներով, և բացի այդ էլ, որ անգամ ընդդիմադիր քաղաքական ուժերի հաջողությունները հանդիսանում են ընդամենը ներիշխանական քվոտավորման սխեմայի հանգույցներ:

Այսպիսով, Հայաստանում հերթական անգամ գործարկվում է ՏԻՄ ախտորոշիչը, որը Ալավերդու, Աբովյանի և Արտաշատի ընտրություններով միանգամայն մանրակրկիտ կերպով տալիս է հայաստանյան ներքաղաքական իրավիճակի այսօրվա «դիագնոզը», ըստ որում՝ առնվազն մոտ ապագայի՝ այսինքն՝ սահմանադրական բարեփոխումների համար:

Ալավերդու, Աբովյանի և Արտաշատի ընտրությունները վկայում են, որ սահմանադրական բարեփոխումների հարցում իրականում որևէ ինտրիգ չկա, և ամեն ինչ վաղուց դասավորված է համապատասխան «դարակներով»: Ըստ որում, սա ինքնին չի բացառվում, որ ներքին քննարկումները շարունակվում են, և շարունակվում է, այսպես ասած, ներքին պայքարը Սահմանադրության մեջ հնարավորինս շատ բան կորզելու համար: Մինչև փետրվար էլ Հայաստանում ակտիվորեն գեներացվում էր պայքարը իշխանության համար, վերջում պարզվեց, թե դա ինչքան կապ ուներ անկեղծության և իրականության հետ, և ինչքանով էր բեմադրված կամ թույլատրված ներկայացում:

Այս տեսանկյունից, փետրվարին Սերժ Սարգսյանը ինքն իրեն ապահովագրեց ամենակարևորից՝ իշխանության համար պայքարում անկանխատեսելի զարգացումներից: Այսինքն՝ իշխանության մեջ քվոտաների պայքարը թույլատրված է, դրված է միայն բուն իշխանության համար պայքարի արգելքը: Սերժ Սարգսյանը այդ հարցը Հայաստանի սահմաններից դուրս է լուծում:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում