Հայտերը կարող են ներկայացնել ինչպես առանձին գիտնականները, այնպես էլ թիմերը, համալսարանները և կազմակերպություններն ամբողջ աշխարհից: Հաղթողը կհայտարարվի ԱՄԷ-ի չորրորդ կառավարական գագաթնաժողովում, որը տեղի կունենա 2016-ի փետրվարին:
Մրցանակը կհանձնվի համաշխարհային գիտնականներից կազմված խորհրդի որոշմամբ: Մրցույթի նպատակն է, մարդկային կյանքի բարելավումը և ռոբոտների օգտագործման երեք գլոբալ ձևերի ստեղծումը՝ սոցիալական ծառայություններ, առողջապահական և կրթական:










































