ԱՄՆ-ը զորավարժությունների համար երեք B-52 ռազմավարական միջմայրցամաքային ռմբակոծիչ-հրթիռակիր է ուղարկել Մեծ Բրիտանիա: Այս մասին հաղորդվում է ԱՄՆ Ռազմավարական հրամանատարության կայքում:
Ամերիկյան ռմբակոծիչները Եվրոպայում մեկ ամիս կլինեն: Նրանք կմասնակցեն ՆԱՏՕ-ի Baltops և Saber Strike զորավարժություններին, որոնք տեղի կունենան Բալթիկ ծովի միջազգային ջրերում և Բալթյան երկրների ու Լեհաստանի տարածքում, ասվում է հաղորդագրության մեջ:








































