Saturday, 18 07 2026
Տիեզերքում առաջին անգամ փորձարկվել է դյուրակիր ռենտգեն սարք
Մեքենան «Չայնիի» ոլորաններում բախվել է քարերին և հայտնվել ձորում. կա զոհ
13:50
Հարավային Կորեան դիտարկում է մինչև 14 տարեկան երեխաների կողմից սոցցանցերի օգտագործումն արգելելու հնարավորությունը
13:40
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ռուսաստանը «Սոյուզ ՄՍ-29»-ով նոր անձնակազմ է ուղարկել Միջազգային տիեզերակայան
Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը
13:10
Չինաստանը ծով է դուրս բերել աշխարհի ամենահզոր հողմային տուրբինը
Տավուշում ամփոփվել են Ոստիկանության և Փրկարար ծառայության 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքները
Բացահայտվել են «SpaceX»-ի «Super Heavy» հրթիռակրի կործանման պատճառները
Մորո Ձորո վանքում. վարչապետ
12:30
Գերմանիայում հունիսի վերջին շաբաթը դարձել է ամենամահաբերը
Օդում փոշու բարձր պարունակություն է գրանցվել Վանաձորում և Գյումրիում
12:10
BMW-ն ԱՄՆ-ում հետ է կանչում շուրջ 30 հազար մեքենա
Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցով
11:50
«Apple»-ը հայց է ներկայացրել «OpenAI»-ի դեմ
Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ
11:30
Նավթի գներն աճել են – 17/07/26
Վնասվել է ԲԷՑ-ի «Մարաշ» ենթակայանի անջատիչը. հոսանքազրկվել են Նոր Նորքի 7-րդ, 8-րդ և 9-րդ զանգվածների մի շարք բաժանորդներ
Տամբովի մարզում ԱԹՍ հարվածի հետևանքով զոհվել է Wildberries-ի 7 աշխատակից
Սպասվում է կարճատև անձրև
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում
Լարսը բաց է
TRIPP֊ի մեկնարկը Հայաստանում կձևավորի հստակ ռազմավարական շահ ԱՄՆ֊ի և Եվրոպայի համար
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին
Հայաստանը ռուսական գետը նորից չի մտնելու. Ռուսաստանը տեռորիստ պետություն է
Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ Նիկոլ Փաշինյան
ԱՄՆ֊ի հետ հնարավոր գործարքը Իրանի պահպանողականները շարունակում են «դավաճանություն» համարել
09:50
Ալպերի սառցադաշտերը ծածկում են հատուկ ծածկոցներով՝ շոգից պաշտպանելու համար
Խորհրդակցություն՝ Տավուշի մարզում. քննարկվել է անտառային և խոտածածկ տարածքներում հրդեհների կանխարգելման հարցը
09:30
Չինաստանում սողանքն ու լեռան փլուզումը 8 մարդու կյանք են խլել

Ի՞նչ է ասում Էդվարդ Նալբանդյանը

Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նակբանդյանը օրերս մամուլի ասուլիսում անդրադարձել է սիրիահայության խնդրին և Սիրիա կատարած իր այցին: Նալբանդյանի հայտարարությունները մի քանի հարց են առաջացնում՝ շարունակելով հրատապ պահել սիրիահայության խնդրի հանդեպ Հայաստանի իշխանությունների ադեկվատության հարցը:

«Մենք կարծում ենք, որ ճգնաժամը հնարավոր կլինի լուծել ռազմական գործողությունների անհապաղ դադարեցմամբ, Սիրիայի բոլոր քաղաքական ուժերի միջև երկխոսությամբ, Սիրիայի փոքրամասնությունների, ներառյալ՝ քրիստոնյաների, ներառյալ՝ սիրիահայության իրավունքների պաշտպանությամբ, իհարկե, շատ կարևոր է, ահաբեկչության դեմ ընդհանուր դիրքորոշմամբ և պայքարով»,- հայտարարել է Նալբանդյանը՝ ասելով, որ իր այցը նպատակ ուներ լուծումներ գտնել սիրիահայության անվտանգության համար:

Նախ, սկսենք այն իրողությունից, որ Սիրիայում նմանօրինակ թեժ զարգացումների մեկնարկից ի վեր, այսինքն՝ արդեն մոտ երկու-երեք տարի, սա Հայաստանի արտգործնախարարի առաջին այցն էր Սիրիա, և սրանով արդեն իսկ ներկայացվում է Հայաստանի իշխանությունների մտահոգվածության և քայլերի խոսուն պատկերը: Եվ սակայն, նույնիսկ այսքան ուշացած այցի պայմաններում հետաքրքիր են լուծումները, որոնց մասին խոսում է Նալբանդյանը. պատերազմի դադարեցում, երկխոսություն, փոքրամասնությունների, ներառյալ՝ հայության իրավունքների պաշտպանություն: Եթե Էդվարդ Նալբանդյանը այս ամենը երևանյան հարմարավետ ասուլիսային պայմանների փոխարեն ասեր պաստառը ձեռքին, Հալեպի մարտադաշտերում, սուրացող գնդակների տակ, ինչպիսի պայմաննեում որ ապրում են սիրիահայերն այսօր, ապա գուցե նման խոսքերը իմաստ ունենային: Սակայն ի՞նչ իմաստ ունեն այդ խոսքերը, եթե Հայաստանը այդ քայլերից որևէ մեկի պարագայում ազդեցություն չի կարող ունենալ՝ ո՛չ կրակի դադարեցման, ո՛չ երկխոսության, ո՛չ փոքրամասնությունների իրավունքների մասով:

Եվ ուրեմն, հարց է առաջանում, թե իր անելիքի, իր ազդեցության ոլորտում գտնվող հարցերի մասով Հայաստանն ի՞նչ կարող է անել սիրիահայերի համար, կարո՞ղ է ցանկացողներին տարհանել Հայաստան: Ընդհանրապես, Էդվարդ Նալբանդյանը տիրապետո՞ւմ է համայնքում առկա վիճակին:

Նա հայտարարել է, թե հանդիպումներ է ունեցել համայնքային կառույցների ղեկավարների և ներկայացուցիչների հետ, որոնց էլ հայտնել է մեր համերաշխությունը, մեր աջակցությունը, նորից ու նորից ասել, որ Հայաստանն իրենց թիկունքին է կանգնած։

Որքանո՞վ են այդ համայնքային կառույցները արտացոլում սիրիահայ ամբողջ համայնքի մոտեցումները, տեսակետները, սպասումներն ու պատկերացումները, այն հազարավոր սիրիահայերի, որ այսօր մնացել են այդ երկրում: Վերջիվերջո կան նաև սիրիահայեր, որոնք բացահայտ հայտարարում են, որ արտգործնախարարի այցից իրենց ակնկալիքները չեն արդարացել, մասնավորապես, տարհանում կազմակերպելու մասով: Եթե նմանօրինակ խնդիրները լուծվում են, այսպես ասած, լռելյայն կարգով, չեն բարձրաձայնվում, սակայն գտնվում են ընթացքի մեջ, ապա լավ է: Սակայն քանի դեռ չկան օրինակներ, որևէ արդյունք, այդ լավի մասին խոսելն անիմաստ է:

Կա իրականություն, որը, մեղմ ասած, մտահոգիչ է: Չկան իրականությանը տրվող լուծումներ, կան միայն խոսքեր, ինչպես մեր պետական կյանքի բոլոր ուղղություններում: Արդարացումները, թե շատ բան բարձարայն ասել հնարավոր չէ, բացարձակապես անկշիռ են, որովհետև Սիրիայում հայության առաջ կանգնած խնդիրների ծավալումը ոչ թե մեկ-երկու-երեք օրվա հարց է, այլ երկու-երեք տարվա: Հետևաբար ժամանակը բավականաչափ անցել է՝ էական արդյունքներ, գործողությունների էական արդյունավետություն ցույց տալու համար: Հետևաբար, եթե շատ բան չէր էլ կարող ասվել, ապա մինչև այս շատ բան գոնե պետք է արված լիներ: Մինչդեռ էական ոչինչ արված չէ ո՛չ Սիրիայում, ո՛չ Հայաստանում գտնվող սիրիահայության համար: Չի արված ամենակարևորը՝ այդ հարցը համահայկական օրակարգում գոյություն չունի: Գոյություն ուներ անմոռուկային տենդը, իսկ իրական, ապրող, գոյության համար պայքարող, կյանքի ու մահվան գոյության կռիվ տվող սիրիահայության հարցը համահայկական օրակարգում չկա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում