Friday, 10 07 2026
16:10
Անգլիայի հավաքականի կիսապաշտպանին մեկուսացրել են
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիր
Պուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. Սահակաշվիլի
«Մարտին սթար»-ի վանիլային բրիկետ պաղպաղակի արտադրական գործունեությունը կասեցվել է
ԵԱՀԿ-ն կորցնում է Վրաստանի հասարակության վստահությունը. Կոբախիձե
Դատախազական ներգործության արդյունքում՝ Շիրակի մարզի Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք
15:10
Ռյուտեն և Զելենսկին Փարիզում կմասնակցեն Ուկրաինային աջակցող «Կամեցողների կոալիցիայի» հանդիպմանը
Ադրբեջանը «կփրկի՞» Թուրքիային
14:50
Մայիսի սկզբից ավելի քան 800 առևտրային նավ է անցել Հորմուզի նեղուցով. CENTCOM
Աթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունը
14:30
Դանիան ֆինանսական աջակցություն է հատկացրել Ուկրաինային
Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը
14:10
40 աստիճան շոգը և կրակը՝ Իսպանիայում․ հրդեհը խլել է 11 մարդու կյանք
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի
13:10
Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր
Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքի կարգը կփոխվի
12:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Լցակայանը շահագործում էր չստուգաչափված չափիչ միջոցներ․ վաճառքը կասեցվել է
12:30
Չինաստանը պատրաստվում է «Բավի» թայֆունի հարվածին
Հուլիսի 12-ին փակ փողոցներ կլինեն
12:10
Հունգարիայում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն նախագահի և ընդդեմ վարչապետի
Ադրբեջանը կհրաժարվի՞ Ռուսաստան-Իրան ռազմավարական դաշինքի «կապող օղակ լինել»
11:50
Իրանում Խամենեիին հրաժեշտ է տվել 43 մլն մարդ
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել

ԱՄՆ-ի դեսպանատունը դադարեցնում է GIPA-ում հայաստանցի ուսանողների կրթության ֆինանսավորումը. «Ազատություն»

ԱՄՆ-ի դեսպանատունը դադարեցնում է Վրաստանի հանրային կապերի ինստիտուտում՝ GIPA-ում (Georgian Institute of Public Affairs) հայ ուսանողների կրթության ֆինանսավորումը։ Այս մասին հայտնում է «Ազատություն»ը:

Սա նշանակում է, որ հայաստանցի ուսանողներն այլևս հնարավորություն չեն ունենա անվճար Վրաստանում մուլտիմեդիա լրագրություն և մեդիա կառավարում ուսանել: 2003 թվականից ԱՄՆ-ի ֆինանսավորմամբ Հայաստանից մոտ 60 ուսանող է ուսանել GIPA-ում։ Այսուհետև նույն կրթությունը ստանալու համար հայ ուսանողները պետք է վճարեն 3200 դոլար:

GIPA-ի շրջանավարտ Հովհաննես Իշխանյանը վստահեցնում է՝ ծրագրի միջոցով հայ ուսանողները նոր հմտություններ էին ձեռք բերում:

«Երկու ամսվա ընթացքում մենք կարողանում էինք ֆիլմեր նկարահանել, և միանգամից մտքովս դա անցավ, որ 5-6 ֆիլմ Հայաստանում այլևս լույս չի տեսնի»,- ասաց Իշխանյանը։

Լուրը տհաճ անակնկալ էր նաև հենց այս պահին GIPA-ում սովորող հայ ուսանողների համար։ Արուս Հակոբյանը պատմեց, որ իրենց չեն հայտնել Հայաստանի մասով ֆինանսավորումը դադարեցնելու պատճառները:

«Անձամբ ինձ համար ցավալի լուր էր, որովհետև այս ծրագիրը շատ մեծ հնարավորություն է լրագրողների և դաշտի համար։ Կարծում եմ, որ ինչ-որ բան կորցրեցինք»,- նշեց Հակոբյանը։

Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատնից «Ազատությանը» տեղեկացրեցին, որ ֆինանսական օժանդակության ծավալների նշանակալի կրճատումներ են եղել աշխարհի շատ երկրների համար, և այս համատեքստում կրճատվել են Հայաստանի համար նախատեսվող օժանդակության ծավալները, որը հավանաբար կանդրադառնա նաև GIPA-ի վրա:

Դեսպանատունը միաժամանակ ընդգծում է՝ սա որևէ առնչություն չունի իրականացված ծրագրի որակի կամ հայ-ամերիկյան հարաբերության ամրության հետ:

Ուշագրավ է սակայն, որ ադրբեջանցի և վրացի ուսանողների համար ֆինանսավորման ծրագիրը դադարեցված չէ: Թե ինչո՞ւ, Հայաստանում ամերիկյան դեսպանատունը չի մեկնաբանում:

Մինչդեռ հայ ուսանողները կարծում են, որ այսպիսի մոտեցումն այնքան էլ արդար չէ։ Ըստ Արուս Հակոբյանի՝ ծրագիրն առաջին հերթին հրաշալի հարթակ էր հակամարտության մեջ գտնվող երկրների ուսանողների շփման համար: Հովհաննես Իշխանյանն էլ հավելում է՝ Հայաստանը փաստորեն զրկվում է այդ հնարավորությունից։

«Այսօր այս ծրագիրը իր նպատակին կծառայի՞, եթե հայ ուսանողներ չլինեն և միայն ադրբեջանցի ու վրացի, որովհետև, ըստ երևույթին, ծրագրի հիմնական նպատակներից մեկը հայ, ադրբեջանցի և վրացի ուսանողների շփումն է»,- ասել է Հակոբյանը։

«Հիմա փաստորեն GIPA-ում բալանսը խախտվում է։ Այսինքն էնտեղ հայեր չեն լինելու, հայ ուսանողի ձայնը էլ չի հնչելու։ Շատ անարդար է։ Հակամարտության պայմաններում պետք է անպայման լսելի լինի այս կողմի կարծիքը»,- շեշտել է Իշխանյանը։

GIPA-ի ներկա և նախկին ուսանողների կարծիքով՝ Հայաստանի արտաքին քաղաքականությունը ևս կարող է նշանակություն ունենալ ծրագրի փակման համար: ԱՄՆ-ի դեսպանատունը չի պատասխանել «Ազատության» հարցին՝ արդյոք այս որոշումը կապվա՞ծ է Ռուսաստանի գլխավորած Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության հետ։ Այդուհանդերձ, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի նախագահ Ստյոպա Սաֆարյանը վստահ է՝ Հայաստանը «եվրասիականացման» հետևանքով է մեկուսանում:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում