Saturday, 11 07 2026
17:10
Այս վրեժը մեր ազգի պահանջն է, և այն անկասկած կիրականացվի․ Մոջթաբա Խամենեի
ՀՀ բանակի զինծառայողների մարզումները «ՏՈՐՔ» հաուբիցներով, «ՄԻՀՐ» հրետանային կայանքներով, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ» համակարգերով
16:50
Սպանվել է բրիտանացի նախկին պատգամավոր Էնն Ուիդիքոմբը
ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցների հետ
Ադրբեջանի պաշտպանության նախարարը աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հետ
16:10
Մայա Սանդուն Մոլդովայի վարչապետի պաշտոնում առաջադրել է ուկրաինաբնակ բանկիրի թեկնածությունը
Հայաստանի եվրաինտեգրման պատուհանը մինչև 2031-ն է. ներքաղաքական դաշտը հակառակորդների թիրախում կլինի
15:50
Իրանը հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցություններ խնդրելու տեղեկությունը և մեղադրել Վաշինգտոնին հուշագիրը խախտելու մեջ
Ընդդիմությունը «կոտրատվում» է. քաղաքականությունը իջեցվել է ինտիմ հարաբերության մակարդակի
15:30
ԵՄ-ում նոր ավտոմեքենաները պետք է հագեցած լինեն նոր տեսախցիկներով
Հայաստանում ընթանում է «ընդունման-հանձնման» գործընթաց. մինչև 2028-ը պիտի հասցնեն փոխել Գարեգին Բ-ին
Զելենսկին դեռ կարող է ավարտել պատերազմը․ Պեսկով
Ռուսաստանի բիզնես-էլիտան Պուտինի քաղաքական դարաշրջանը «սպառված» է համարում
14:50
Դուրով. ԵՄ-ն դարձել է «բանանային հանրապետություն»
Հիմնանորոգվում է Շիրակի մարզի Սառնաղբյուր բնակավայր տանող ճանապարհը. ՏԿԵ նախարար
14:30
Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև նոր կամրջի գործարկման շուրջ ավելի լավ գործարքի մասին
Առցանց խաղերում անվտանգության կանոնները երեխաներին պաշտպանում են վտանգներից․ ՆԳՆ
14:10
Ուկրաինան և Ռուսաստանը հայտնել են փոխադարձ զանգվածային ԱԹՍ հարձակումների մասին
«Արև Արենայում» մշակութային ամառը շարունակվում է
13:50
ԱԱ-2026․ հետաքրքիր աշխարհագրական փաստ
Տիգրան Ավինյանը բալետի արտիստ Ռաշիդ Կարապետյանին շնորհել է «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» կոչում
13:30
Նավթի գները նվազել են – 10/07/26
Խուլիգանության դեպք՝ Երևանում․ ծեծկռտուքից հետո մի խումբ անձինք դիմել են փախուստի․ Shamshyan.com
13:10
Աբբաս Արաղչին մեկնել է Օման
Սպասվում է կարճատև անձրև
12:50
ԱԱ-2026․ հայտնի է առաջին կիսաեզրափակիչ զույգը
Starlink-ը Հայաստանին նվիրաբերել է ևս 56 սարքավորում՝ արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունությունն ամրապնդելու նպատակով
12:30
Թրամփը սպառնացել է հարվածներ հասցնել Իրանին՝ իր դեմ հնարավոր մահափորձի դեպքում
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանի մի շարք հասցեներում

«Մտավորականնների խորհուրդը» դիմել է Հովիկ Աբրահամյանին

«Մտավորականնների խորհուրդ» հասարակական կառույցը բաց նամակով դիմել է Հայաստանի Հանրապետության վարչապետ պարոն Հովիկ Աբրահամյանին, ՀՀ կառավարության անդամներին

«Մտավորականնների խորհուրդ» հասարակական կառույցը ներկայացնող տարբեր մասնագիտությունների ներկայացուցիչներս միավորվել ենք մեկ նպատակով՝ բարձրացնել հանրությանը հուզող հիմնահարցերն ու ներկայացնել դրանց լուծումն ապահովող այլընտրանքային առաջարկներ ու ծրագրեր:

Պաշտոնական վիճակագրությունը և մասնագիտական վերլուծությունները վկայում են, որ իրականացվող առանձին ձեռնարկումները չեն կարող բերել արմատական փոփոխությունների՝ բոլորիս առջև ծառացած գլխավոր հիմնահարցերը լուծելու համար: Մասնավորապես, կարևորվում է երկրի հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրի իրականացումը և որպես դրա հետևանք` հանրապետությունը արյունազրկող աղետալի արտագաղթի կանխումը:

Կառավարության հարգելի’ անդամներ:

Ստեղծված սոցիալ-տնտեսական վիճակը, իրական առաջընթացի բացակայությունն օրվա հրամայական է դարձրել Հայաստանի կառավարության ծրագրային մոտեցումների վերաբերյալ հանրությանը հաշվետվություն ներկայացնելու հարցը:
Մասնավորապես առաջարկում ենք համատեղ քննարկել հետևյալ գերակա խնդիրները.

1. Որքանով են նպատակին ծառայում ստացված փոխառությունները, որո±նք են դրանց մարման աղբյուրները, արդյո±ք մշակված են տնտեսական ծրագրեր, որոնց իրականացումը արդյունավետ է դարձնում վարկային ծրագրերը:

2. Որոնք են սոցիալ-տնտեսական ռազմավարական զարգացման այն ուղղությունները, որոնց օգնությամբ հնարավոր է կանխել տնտեսության անկումը և հաղթահարել սոցիալական բևեռացումը:

3. Աղքատության հաղթահարման ինչպիսի± իրական ծրագիր է իրականացվում երկրում այն դեպքում, երբ պաշտոնական տվյալներով աղքատության շեմին և դրանից ցածր մակարդակի վրա է գտնվում մեր բնակչության ավելի քան մեկ երրորդը:

4. Ինչ միջոցառումներ է ձեռնարկում Հայաստանի կառավարությունը գազի և էլեկտրաէներգիայի սակագների աճը կանխելու նպատակով: Ո±վ և ինչպե±ս պետք է պատասխանատվություն կրի սակագների չհիմնավորված բարձր մակարդակի և գերածախսերի, ինչպես նաև՝ դրանցով պայմանավորված տնտեսական և սոցիալական վնասների համար:

5. Ինչ քայլեր են նախատեսվում՝ կանխելու գյուղական բնակավայրերի ամայացումը և առավել մեծ չափերի հասնող արտագաղթը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հանրության իրավունքն է՝ լինել իրազեկված և իր մասնակցությունն ու աջակցությունը բերել սոցիալ-տնտեսական քաղաքականությանն ու կենսական խնդիրների վերաբերյալ որոշումների կայացմանը, իսկ իշխանությունների պարտքն է աշխատել թափանցիկ և իրազեկել իրականացվող քայլերի մասին, հրավիրում ենք Հանրապետության վարչապետին վերը նշված խնդիրների շուրջ բաց քննարկման, որն առաջարկում ենք կազմակերպել հունիս ամսվա ընթացքում:

ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐ

ՖԵՐԴԻՆԱՆԴ ԱՌԱՔԵԼՅԱՆ (Քանդակագործ)

ՌՈԼԱՆԴ ԱՎԵՏԻՍՅԱՆ (քիմիական գիտ. թեկնածու)

ԻԳՈՐ ԲԱԳԻՐՅԱՆ (Տնտեսական և ֆինանսական անվտանգության փորձագետ)

ՌՈՒԲԵՆ ԲԱՐԵՆՑ (Երևանի աշխարհաքաղաքական ակումբի նախագահ)

ԱՐՄԱՆ ԲՈՇՅԱՆ (Երևանի աշխարհաքաղաքական ակումբ)

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ (Աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր)
ԱԶԱՏ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ (Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր)

ՆԻԿԻՏԱ ԶԱՐՈԲՅԱՆ (Տեխնիկական գիտությունների թեկնածու)

ՎԱՀԱՆ ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ (Հայաստանի հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ, տեխ.գիտություննրի.դոկ.)

ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ( «ՆՈՐԱՎԱՆՔ» գիտակրթական հիմնադրամի գործադիր տնօրեն)

ԱՐՄԵՆ ՀՈՎՍԵՓՅԱՆ (Պատմաբան-քաղաքագետ, ՌԴ հումանիտար գիտ. ակադեմիայի անդամ, պրոֆեսոր)

ԹԱԹՈՒԼ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ (Տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր)

ՋՈՒԼԻԵՏԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ (<> թերթի գլխավոր խմբագիր)

ԲԵՆԻԱՄԻՆ ՄԻՐԶՈՅԱՆ (տնտեսագետ, պրոֆեսոր)

ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ (արտակարգ ու լիազոր դեսպան, Հայ-ռուսական համալսարանի համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ)

ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ (Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ, <> ազգային կենտրոն ՀԿ ղեկավար)

ԿԱՐԻՆ ՏՈՆՈՅԱՆ (Լրագրող, հաղորդավար)

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում