HSBC բրիտանական ամենախոշոր բանկը համաձայնել է 43 մլն եվրո վճարել Ժնևի քաղաքային իշխանություններին` իր մասնավոր շվեյցարական բանկի «հաշվարկների» պատճառով: Այս մասին գրում է BBC-ն:
Ոստիկանությունը Շվեյցարիայում գտնվող մասնաճյուղը խուզարկել է փետրվարին` հարկերից խուսափելու և եկամուտները ծածկելու կասկածանքով:
HSBC-ում ընդգծել են, որ փոխհատուցումը վճարում են «անցյալում անկազմակերպ աշխատանքների համար»:
Այժմ բանկին քրեական գործ չի սպառնում:








































