Գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը Կազանում անցկացվող Նեժմետդինովի հուշամրցաշարում չորս տուրից հետո վաստակել է 4 միավոր և միանձնյա գլխավորում է աղյուսակը:
Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանն ունի 3, ՖԻԴԵ-ի վարպետ Դավիթ Շահինյանը` 2.5, գրոսմայստեր Կարինա Համբարձումովան` 2 միավոր:
Մրցաշարը մեկնարկել էր մայիսի 31-ին և ավարտվելու է հունիսի 8-ից: Այս մասին տեղեկացնում է Armchess.am-ը:








































