Դորտմունդի «Բորուսիա»-ի նորանշանակ գլխավոր մարզիչ Տոմաս Տուխելը նշել է, որ գոհ է ներկայիս կազմից ու տրանսֆերային պատուհանի ընթացքում նորեկներ չի ակնկալում:
«Նոր ֆուտբոլիստների տրանսֆերների ձեռքբերման հետ կապված ոչ մի պահանջ չեմ ներկայացրել: Գերազանց ֆուտբոլիստներ ունենք: Իհարկե, ուշադրության կենտրոնում ենք պահում ուժեղ ֆուտբոլիստներին, բայց ունենք հավասարակշռված կազմ՝ համապատասխան միջին տարիքով»,- Տուխելի խոսքերը մեջբերում է Bild-ը:
Հիշեցնենք, որ Տուխելը, ով ավելի վաղ գլխավորում էր «Մայնց»-ը, փոխարինել է Յուրգեն Կլոպին:








































