Friday, 10 07 2026
Հաքան Ֆիդանը հայտարարել է մոտ ապագայում Ուկրաինա մեկնելու մտադրության մասին
Անցած 1 օրում բացահայտվել է 168 հանցագործություն
Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է ապօրինի ազատազրկման դատապարտված հայ գերիների բողոքների քննությունը
Ֆրանսիայի ռազմական կցորդ Առնո Էլլին ավարտում է առաքելությունը Հայաստանում
22:30
Թրամփը պնդել է, թե Իրանը խնդրել է շարունակել բանակցությունները
ՀՀ-ում Դանիայի դեսպանը Սյունիքի մարզում ԵՄ առաքելության անդամների հետ պարեկության է մասնակցել
22:10
Ղազախստանի ու ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց են անցկացրել
22:00
Հսկողությո՞ւն, թե՞ խարան․ ոստիկանության նոր ռազմավարությունը Աթենքում
Արեն Մկրտչյանը ևս չի լինի Հայաստանում ընտրությունների արդյունքներով ձևավորվելիք խորհրդարանում
ՀՀ սահմանադրությունը պատրվակ է. Բաքուն ձգձգում խաղաղության կնքումը՝ զգուշանալով Մոսկվայից
Խաչաղբյուր գետից դուրս է բերվել քաղաքացու դի
Հատկապես Ծառուկյանը նեղանալու տեղ չունի. նրան այնքան հնարավորություն է տրվել
21:09
Արեն Հայրապետյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել եզրափակիչ
Չինաստանը Ռուսաստանին «արգելել» է միջուկային զենք կիրառել
20:50
Հունգարիան Եվրամիությունից 10 մլրդ եվրոյի ֆինանսական միջոցներ կստանա
Տավուշի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերք
20:30
Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին շարունակել բանակցությունները
Առողջության ապահովագրության հիմնադրամն արձագանքել է համավճարների կարգում փոփոխությունների շուրջ քննարկումներին
20:10
Չինաստանը վերջնագրի տեսքով արգելել է Պուտինին միջուկային զենք կիրառել. Զելենսկի
Ռեստորանային համալիրներից մեկում հրդեհ է բռնկվել
19:50
ԱԱ-2026-ում սահմանվել է չիրացված 11-մետրանոցների ռեկորդ
Ագաթանգեղոսի 7 հասցեում ապամոնտաժվել են ապօրինի տեղադրված կրպակները
19:30
Գրոսին անթույլատրելի է համարել հարձակումները որևէ ատոմակայանի նկատմամբ
Վահագն Արսենյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել պարարտանյութ և հեղուկ գազ
Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումը
18:50
Իրանը հայտարարել է, որ «չի խնայի» Իսրայելին իր ենթակառուցվածքների դեմ հարձակումների պարագայում
ԿԳՄՍ նախարարը հերթական հանդիպումն է ունեցել աշակերտների և ուսանողների հետ
18:30
«Ֆինանսական կայունությունը ռազմավարական պլանավորման և ռիսկերի արդյունավետ կառավարման արդյունք է». Ռուբեն Բադալյան
«Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին

«Հայաստանը կտրուկ կերպով պետք է կասեցնի Ադրբեջանի առաջարկը». «168 Ժամ»

«ԵԱՀԿ ՄԽ ձևաչափի ընդլայնումը դեմ է ՀՀ շահերին»,- «168 Ժամ» թերթի հետ զրույցում այս մասին ասաց «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր-նախագահ Ստյոպա Սաֆարյանը` անդրադառնալով ՀՀ-ում Սերբիայի ԱԳ նախարար Իվիցա Դաչիչի մամլո ասուլիսին: Ի դեպ, Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գործող նախագահ, Սերբիայի արտգործնախարար Իվիցա Դաչիչը տարածաշրջանային այցի շրջանակում եղավ նաև Հայաստանում:

Երևանում սերբ պաշտոնյան իր երևանցի գործընկերոջ հետ բանակցություններին հաջորդած ասուլիսի ընթացքում բացահայտեց ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում Ադրբեջանի նոր առաջարկը: Նա հայտարարել է, որ Ադրբեջանն առաջարկում է ավելացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների թիվը: Նրա կարծիքով` սա ամենևին էլ նոր առաջարկ չէ, սակայն այս առաջարկը ընդունելու համար կոսենսուսով կայացված որոշման կարիք կա, որը կընդունվի մասնակից բոլոր երկրների կողմից:

«Միգուցե այս հարցը ուսումնասիրենք ապագայում, բայց, կարծում եմ, ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է շարունակի աշխատել: Եթե որևէ կողմ գոհ չէ աշխատանքի արդյունքներից, այնուամենայնիվ սա միակ ձևաչափն է, որի շրջանակում տարաբնույթ բանակցություններ են ընթանում, երկխոսություն է տեղի ունենում, և սա պետք է պահպանվի»,- ասել է եվրոպացի դիվանագետը:

Ստյոպա Սաֆարյանն ասաց, որ Ադրբեջանի և Թուրքիայի հետապնդած նպատակներից մեկը ՄԽ վերաձևափոխումն է: Ըստ նրա` անցյալ տարի դա փորձում էին անել ապակայունացման ճանապարհով և ԵԱՀԿ կամ միջազգային կառույցների շրջանակներում նոր ձևաչափ ձևավորելու փորձերով, ուստի պատահական չէ, որ Բաքվի և Անկարայի գնահատականները ՄԽ գործունեության վերաբերյալ բացարձակապես նույնական են:

«Անցած տարի, եթե հիշում եք, ամռանը, Թուրքիայի Միլի մեջլիսի խոսնակը բացահայտ հայտարարեց, որ ՄԽ-ի միայն անունը կա, ոչ մի գործ չի արվում, արված գործն էլ արդյունք չի տալիս: Ադրբեջանի քննադատություններին կարելի է նույնիսկ չանդրադառնալ, դրանք բազմաթիվ անգամներ անցյալ տարիների ընթացքում ակնհայտ են եղել Իլհամ Ալիևի, Էլմար Մամեդյարովի ելույթներում հիասթափությունների տեսքով և նույնիսկ կար մի շրջան, որ Բաքուն, հասկանալով, որ Թուրքիայի ներգրավվածությունը խնդրահարույց է և Թուրքիան քիչ հնարավորություններ ունի, փորձ արեց առաջին պլան մղել Գերմանիային և դա անում էր, հաշվի առնելով այն, որ ԵՄ-ում կան քննարկումներ, թե ինչու Ֆրանսիային չփոխարինել ԵՄ մանդատով:

Ճիշտ է՝ Ֆրանսիան ներկայացնում է ԵՄ-ն, բայց այնուամենայնիվ ԵՄ-ում կային դժգոհություններ, նույնիսկ առաջարկներ ռոտացիոն սկզբունքով երկրների փոխատեղման վերաբերյալ: Ադրբեջանը փորձում էր պարզապես գոնե փոփոխության օրակարգը լեգիտիմ դարձնել, որից հետո արդեն Թուրքիայի ներգրավվածության մասին խոսելը տեխնիկական բնույթի հարց էր դառնում»,- մեկնաբանեց Ստյոպա Սաֆարյանը: Իրականում, վերջինիս գնահատմամբ, բացարձակապես աննպատակահարմար գործընթաց է դա, որովհետև խնդիրն ամենևին ՄԽ դաշտում չէ:

Սաֆարյանի հիշեցմամբ` ի վերջո, ռազմավարություն է ընտրվել, որ ՄԽ-ն չպետք է կողմերին պարտադրի կարգավորում, ինչն արդարացի մոտեցում է,   կայուն լուծում ունենալու տեսանկյունից: «Պետք է փաստենք, որ հակամարտության համառության հարցում թերևս Ադրբեջանը բոլոր ռեկորդներն է սահմանել և այստեղ խնդիրը բուն Ադրբեջանի և Ադրբեջանի իշխանության մեջ է, հետևաբար սա պարզապես հակամարտության կարգավորման հարցում հնարամտություն է և փորձ է արվում պարզապես ժամանակ ձգել, վերաֆորմատավորել, թաքցնելով հակամարտության չկարգավորման իրական պատճառը:

Իսկ չկարգավորման թիվ մեկ խոչընդոտը տարիներ շարունակ Ադրբեջանն է, ով մերժում է բոլոր առաջարկները, հետևաբար բացարձակապես կառուցողական առաջարկ չէ և հայկական կողմը պետք է կտրուկ կասեցնի այդ առաջարկը»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը:

 

Մանրամասները՝  թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում