Monday, 13 07 2026
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Իսրայելի Քնեսեթը կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը
23:45
Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել
Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա տուժած․ shamshyan. com
23:43
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
23:40
Բալին խստացնում է կանոնները օտարերկրյա բլոգերների և ինֆլյուենսերների համար
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:15
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
22:45
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:45
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել

Գյումրի-Սպիտակ ճանապարհին ավտովթարից 2 մարդ է մահացել, վիրավորվել՝ չորսը․ դատվում է 29-ամյա 3 անչափահասների հայր 2-րդ կարգի հաշմանադամը

Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Արտուր Տ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Աղասի Մկոյանի նախագահությամբ:

29-ամյա Արտուրը ամուսնացած է, նրա խնամքին 3 անչափահաս երեխաներ կան, ինքն էլ մանկուց 2-րդ խմբի հաշմանդամ է:

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասով` երկու մարդու մահվան ելքով վթարի համար: 2014 թվականի հունիսի 16-ին, ժամը 18-ն անց 20-ի սահմաններում Արտուրն իր վարած «07»-ով ընթանալով Լոռու մարզի Սարահարթ գյուղի ուղղությամբ, Սպիտակ-Գյումրի ավտոմայրուղու 7-րդ կմ հատվածում, առանց ընթացքն արգելակելու՝ հատել է ճանապարհի առանցքային հոծ գծանշումը, մեքենան դուրս է բերել հանդիպակաց ուղեմաս, ցանկացել է վազանցել առջևից ընթացող մեքենային: Արտուր Տ.-ն իրականացրել է ձախակողմյան երթևեկություն, ստեղծել է վթարային իրադրություն, թույլ է տվել օրենքի ու ՃԵԿ-ի պահանջներին հակասող գործողություններ, ինչի հետևանքով նրա վարած մեքենան բախվել է հանդիպակաց ուղղությամբ ընթացող Արմեն Կ.-ի վարած «06»-ի առջևի հատվածին:

Վթարի հետևանքով մահացել են Արտուր Տ.-ի մայրը, ով նստած է եղել որդու կողքին, և Արմեն Կ.-ի աները, ով նստած է եղել մեքենան վարող փեսայի կողքին:

Վթարի հետևանքով «07»-ի երկու ուղևորուհիների ու «06»-ի վարորդ Արմեն Կ.-ի առողջությանը անզգուշությամբ պատճառվել է միջին ծանրության, իսկ «06»-ի ուղևորներից մեկի առողջությանը՝ ծանր վնաս:

Այս վնասվածքները պատճառելու համար Արտուր Տ.-ի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել՝ մեղադրյալի հետ տուժողների հաշտվելու հիմքով:

Դատարանում Արտուր Տ.-ն իրեն մեղավոր է ճանաչել մասնակիորեն: Նա հայտնել է, որ վթարի հետևանքով մահացել է մեքենայում իր կողքին նստած մայրը: Մյուս տուժողին ու տուժողի իրավահաջորդին ինքը չի ճանաչել:

Արտուրն ընդունել է, որ մինչև վթարը ինքը գարեջուր է խմել: Նա զղջացել է կատարվածի համար:

Արտուրի հայրը նշել է, որ դեպքի ժամանակ ինքը գտնվել է Ռուսաստանում՝ արտագնա աշխատանքի: Իրեն տեղեկացրել են, որ վթար է եղել: Ինքն անմիջապես վերադարձել է Հայաստան, իմացել, որ որդին մեքենան վարելիս բախվել է մեկ այլ մեքենայի, մահացել է իր կինը…

Երկրորդ մեքենայի վարորդը՝ Արմեն Կ.-ն, հայտնել է, որ հունիսի 16-ին աշխատանքից հետո իր վարած «06»-ով վերադառնալիս են եղել իրենց գյուղ: Իր կողքին նստած է եղել իր աները, իսկ մեքենայի հետևի նստատեղին՝ կնոջ եղբայրն ու իր երկու գործընկերները:

Գոգարան գյուղի խաչմերուկը հատելուց հետո, մոտ հիսուն մետրից նկատել է հանդիպակաց ուղղությամբ ընթացող սպիտակ «Գազել», որի հետևից անսպասելի դուրս է եկել մի «07» ու բախվել է իր մեքենային: Մինչ բախումը ինքն այդ մեքենան նկատել է 5-6 մետրից:
Վթարի հետևանքով մահացել է իր կնոջ հայրը, ով նստած էր իր կողքին:

Վթարից հետո Երևանում վիրահատել են իր ոտքը:

Տուժողն ասել է, որ նախաքննության ընթացքում հաշտվել է ամբաստանյալի հետ, որ նա չդատվի, բայց ինքը քաղաքացիական հայցի պահանջ ունի, որը ներկայացնելու է քաղաքացիական դատավարության կարգով:

Արմեն Կ.-ի մեքենայում է եղել նրա կնոջ եղբայրը, ով հայտնել է, որ դեպքի օրն աշխատանքից հետո հոր և հոր ընկերների հետ փեսայի՝ Արմենի վարած մեքենայով իրենց գյուղ էին գնում: Փեսան մեքենան վարում էր մոտ 60կմ/ժամ արագությամբ: Գոգարան գյուղի խաչմերուկի մոտակայքում նկատել է հանդիպակաց ուղեմասով ընթացող «Գազել» մեքենա, որի հետևից հանկարծակի իրենց ուղեմաս է մտել մի «07»: Վայրկյաններ անց այդ մեքենան բախվել է իրեն մեքենային: Վթարից հետո ինքը մոտ 30 րոպե ուշագնաց է եղել: Երբ ուշքի է եկել, տեսել է, որ հայրը մահացել է:

Այս տուժողը նույնպես հայտնել է, թե քաղաքացիական հայց ունի ներկայացնելու, որը քաղաքացիական դատավարության կարգով կներկայացնի:

Նույն մեքենայում գտնվող, հետևի նստատեղին նստած Պավելը ծանր վնասվածք է ստացել վթարի հետևանքով: Նա հիշում է, որ մեքենան վարող Արմենը գոռացել է. «Էս ի՞նչ ա անում, էս ո՞նց ա գալիս»: Բոլորն ուշադրություն են դարձրել դիմացից եկող մեքենային, իսկ վայրկյաններ անց տեղի է ունեցել մեքենաների բախումը: Պավելը ևս հայտնել է, որ քաղաքացիական դատավարության կարգով հայց է ներկայացնելու ամբաստանյալ Արտուր Տ.-ի դեմ:

Արտուրի կնոջ քույրը, ով վթարի պահին գտնվել է նրա մեքենայում, հայտնել է, որ դեպքի օրը քրոջ երեխայի ծնունդը նշելու համար իրենք գնացել էին «Վարշամի արտեր» կոչվող հանդամաս:

Երեկոյան տուն են վերադարձել Արտուրի վարած մեքենայով: Արտուրի կողքին նստած էր նրա մայրը, հետևի նստատեղին, բացի իրենից, իր քույրը՝ Արտուրի կինը, և Արտուրի քույրը…

Դատաավտոտեխնիկական փորձաքննության եզրակացությամբ՝ վթարային իրադրություն է ստեղծել Արտուր Տ.-ն՝ երթևեկության կանոնների խախտմամբ փորձելով վազանց կատարել իր մեքենայի առջևով ընթացող «Գազելին» ու դուրս գալով հանդիպակաց ուղեմաս:

Դատաքիմիական փորձաքննության եզրակացությամբ՝ Արտուր Տ.-ի արյան մեջ հայտնաբերվել է ալկոհոլ, այն համապատասխանել է թեթև աստիճանի ալկոհոլային հարբածության վիճակին:

Վթարի պահին ալկոհոլի ազդեցության տակ գտնվելը դատարանը դիտել է որպես Արտուր Տ.-ի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանք:

Արտուր Տ.-ն մեղավոր է ճանաչվել մեղսագրված արարքի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասով, և դատապարտվել է 4 տարի ազատազրկման՝ 2 տարի ժամկետով զրկվելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել ամբաստանյալի շահերի պաշտպանը՝ խնդրելով իր պաշտպանյալի նկատմամբ պայմանական դատապարտություն կիրառել ու սահմանել փորձաշրջան, նրան իրական ազատազրկման չդատապարտել: Կամ՝ գործն ուղարկել նույն ստորադաս դատարան՝ այլ կազմով նոր քննություն կատարելու:

Այս գործով հերթական դատական նիստը վերաքննիչ քրեական դատարանում տեղի կունենա հունիսի 12-ին: Իսկ երկու մարդու կյանք խլած վթարը մեկ տարի առաջ է եղել՝ 2014 թվականի հունիսի16-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում