Մադրիդի «Ռեալ»-ի նախկին դարպասապահ Եժի Դուդեկն իր ինքնակենսագրական գրքում գրել է, որ Պեպ Գվարդիոլայի գլխավորած «Բարսելոնա»-ն անընդհատ սադրանքներով էր զբաղվում:
«Գվարդիոլայի «Բարսելոնա»-ն անընդհատ սադրում էր: «Կլասիկո»-ներին Մեսսին անընդհատ հայհոյում էր Պեպեին ու Սերխիո Ռամոսին:
Հնարավոր չէ պատկերացնել, որ այդ հանգիստ ու լուռ անձնավորությունը ընդունակ է նման բանի: Ամբողջ թիմն, ինչպես Մեսսին, սադրիչ էր:
Դա ցավ էր պատճառում Ժոզե Մոուրինյոյին: Նա ասում էր, որ մենք, ի տարբերություն նրանց, չափազանց քաղաքավարի ենք: Իսկ 5:0 հաշվով պարտությունից հետո նա զայրացավ, երբ ֆուտբոլիստները փոխանակվեցին մարզաշապիկներով»:








































