Tuesday, 21 07 2026
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ
Քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է նորանշանակ քննիչներին
19:10
Համաձայնագիրը նոր հնարավորություն է տալիս վերջապես հաղթահարել հակամարտությունը․ Մերց
Ջրային կոմիտեում քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Բաքուն պատրաստ է ավելացնել բնական գազի մատակարարման ծավալները դեպի Գերմանիա․ Ալիև
Հայաստանը շարունակում է հանձնառու մնալ Բելգիայի հետ գործընկերության հետագա ամրապնդմանը. ԱԳՆ
18:30
Հարավային Կովկասը գնալով ավելի կարևոր է դառնում. Մերց
Էկոնոմիկայի նախարարությունը ձուկ և ձկնամթերք արտադրողներին հրավիրում է միջոցառման՝ ծանոթանալու ՀՀ-ից ԵՄ արտահանման ընթացակարգերին
18:10
Իսպանիայում շոգի պատճառով եղանակային տագնապի դեղին և նարնջագույն մակարդակ է հայտարարվել
Բեռլինը Երևանի և Բաքվի հետ հարաբերությունների քաղաքական բաղադրիչը հավասարակշռեց
Լիբանանյան զորքերը սկսել են տեղակայվել երկրի հարավում՝ Իսրայելի ուժերի դուրսբերումից հետո
2026-ին որդեգրվել է 45 անտուն շուն
17:30
Հնդկաստանը ՌԴ բարձրաստիճան դիվանագետին կանչել է ԱԳՆ՝ հրթիռային հարվածից 4 հնդիկ նավաստու զոհվելու կապակցությամբ
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է Եվրոպական քաղաքականության վերլուծության կենտրոնի ներկայացուցիչների հետ
17:10
«Քրիսթալ Փելասը» Լակրուայի տրանսֆերի համար պահանջում է նվազագույնը 60 մլն ֆունտ
Սարիկ Մինասյանը կվերցնի պատգամավորի մանդատը
Իսրայելը շահագրգռված չէ ներքաշվել ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության մեջ. Սմոտրիչ
Դատարան են ուղարկվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը

Ճապոնիայի դիվանագիտական ներկայացուցչությունը կխթանի հայ-ճապոնական հարաբերությունների զարգացմանը

Հայաստանում Ճապոնիայի առաջին ռեզիդենտ դեսպան Էյձի Տագուչին հունիսի 2-ին հավատարմագրերի պատճենը հանձնել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին: Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ և բեղմնավոր գործունեություն մաղթելով` նախարար Նալբանդյանը կարևորել է Երևանում Ճապոնիայի դիվանագիտական ներկայացուցչության հիմնումը՝ հույս հայտնելով, որ այն նոր խթան կհաղորդի երկկողմ փոխհարաբերությունների զարգացմանը։ Էդվարդ Նալբանդյանը երախտագիտություն է հայտնել Ճապոնիայի կողմից անկախությունից ի վեր Հայաստանին ցուցաբերված շարունակական աջակցության համար:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար` դեսպան Էյձի Տագուչին վստահեցրել է, որ կանի առավելագույնը՝ երկկողմ բարեկամական հարաբերությունների սերտացման և ընդլայնման համար:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են հայ-ճապոնական օրակարգի տարբեր հարցերի, արժևորել ամրապնդվող խորհրդարանական կապերը, քննարկել են առևտրատնտեսական համագործակցության զարգացման նպատակով ձեռնարկվող քայլերը, մտքեր են փոխանակել միջազգային կազմակերպություններում փոխգործակցության սերտացման, արտգործնախարարությունների միջև քաղաքական խորհրդատվությունների անցկացման շուրջ։

Նախարար Նալբանդյանն արտգործնախարարության աջակցությունն է հայտնել Ճապոնիայի նորաբաց դեսպանության գործունեությանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում