Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Սերխիո Ռամոսն իր կարծիքն է հայտնել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դարպասապահ Դավիդ դե Խեայի և նրա` «արքայական ակումբ» հնարավոր տեղափոխության մասին: Ռամոսը, մասնավորապես, նշել է, որ խոսք է գնում կայացած դարպասապահի մասին:
«Դե Խեան հզոր դարպասապահ է, ով վաղուց ցուցադրում է իր լավագույն խաղային որակները: Նրա առավելություններն ու արժանիքներն արդեն կայացած փաստ են: Հիանալի է, որ նա պատշաճ մակարդակի խաղ է ցուցադրում իր ակումբում և Իսպանիայի հավաքականում:
Շրջանառվող բազմաթիվ լուրերի համաձայն` Դե Խեան կարող է «Ռեալ» տեղափոխվել: Այլևս ոչինչ ասել չեմ կարող, քանի որ կապել Դե Խեայի անունը «Ռեալ»-ի հետ նշանակում է չհարգել Կասիլյասին և Նավասին»,- Marca-ն մեջբերում է Ռամոսի խոսքերը:








































