Thursday, 06 06 2024
12:48
Լիզինգ` առանց տոկոսադրույքի
12:45
ԵՄ-ում մեկնարկում են Եվրոպական խորհրդարանի ընտրությունները
ՊԵԿ-ը պարզեցրել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծման և արտահանման գործընթացը
Կեմերովոյում տրամվայների վթարի հետևանքով կա 1 զոհ, ավելի քան 90 վիրավոր
ՀՀ արդարադատության նախարարը ցմահ դատապարտյալների հետ քննարկվել է պայմանական վաղաժամկետ ազատման հարցեր
Իտալացի հայտնի վիրաբույժը Հայաստանում անվճար խորհրդատվություններ կիրականացնի
Կապանցիներին ես խոստացել եմ՝ ֆուտբոլը վերադառնալու է այնտեղ, խնդիր կար՝ կլուծենք
Միայն 2024 թվականին բյուջեից արդեն 10 մլրդ դրամ է հատկացվել մարզերին՝ սուբվենցիոն ծրագրերի համար
Լուրերի օրվա թողարկում 12։00
Արմեն Ղազարյանն ընդունել է FRONTEX-ի պատվիրակությանը
Վլադիմիր Պուտինը կպայմանավորվի միայն Միացյալ Նահանգների հետ. ուկրաիանական «մսաղացը» կտեւի առնվազն եւս մեկ տարի
«Մենք անկեղծորեն գնահատում ենք Լիտվայի համերաշխությունը». Նիկոլ Փաշինյան
Վարչապետը թվարկեց, թե ինչ նախագծեր են իրականացվելու մարզերում սուբվենցիոն ծրագրերով
Կառավարությունը 2 մլրդ 426 մլն դրամ կհատկացնի19 համայնքի 22 սուբվենցիոն ծրագրեր ֆինանսավորելու համար
11:45
Guru քարտերը իջեցված սակագներով. նոր ակցիա Հայէկոնոմբանկից
11:30
Չեխիայում գնացքների բախման հետևանքով կա 4 զոհ, տասնյակ վիրավորներ
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
ՀՀ ԿԳՄՍ նախարարը հանդիպել է հեղինակավոր մրցույթներում հաղթած բալետի արտիստ Ռազմիկ Մարուքյանին
Սև ծովից ցիկլոն է ներթափանցել. սպասվում են անձրևներ
11:05
Cerebrum Intellectus․ Fastex-ը Web3 ինտերակտիվ քննարկումներ է կազմակերպել երեխաների համար
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Ուղիղ. Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն. միջազգային գիտաժողով
10:45
ԱՄՆ-ն խորապես անհանգստացած է Ադրբեջանի քաղհասարակության անդամների շարունակական ձերբակալություններով․ Մեթյու Միլլեր
Մայրաքաղաքի առանձին հատվածներում արգելվելու է շրջիկ երաժիշտների գործունեությունը
ԵԽ զեկույցի համաձայն՝ Թուրքիան ազատազրկման ամենաբարձր մակարդակն ունի, Հարավային Կովկասում Հայաստանի ցուցանիշն ամենացածրն է
10:30
«Մոսկվան պատրաստ է խորհրդատվական օգնություն ցուցաբերել Բաքվին և Երևանին». ՌԴ դեսպան
Բողոքի ակցաիներին մասնակցելու նպատակով այլ անձանց նյութապես շահագրգռելու համար մեղադրվող 29-ամյա երիտասարդը կալանավորվել է
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Հրդեհ՝ սուպերմարկետին կից շինությունում
Անհասկանալի կլիներ, եթե Երևանը դեմ քվեարկեր. առաջին անգամ չէ, որ ՀՀ-ն քվեարկում է Վրաստանի օգտին

«ԵՏՄ-ն ելք չի`ԵՏՄ-ն փակուղի է». Անդամակցությունից ի վեր Հայաստանի տնտեսությունը հետընթաց է ապրել

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը:

– 2014թ., երբ խոսք էր գնում Հայաստանի ԵՏՄ անդամակցության մասին, կառավարության ներկայացուցիչները պնդում էին, որ անդամակցության դեպքում ՀՀ պետբյուջեի մուտքերը զգալիորեն ավելանալու են, որ Հայաստանի տնտեսության համար զարգացման նոր հնարավորություններ են բացվում: Արդեն ամփոփվել են առաջին չորս ամիսների արդյունքները. արդյոք կարո՞ղ ենք ասել, որ այդ սպասումները կամ կանխատեսումները արդարացված էին:

– Այո՛, ԵՏՄ-ին անդամակցելու փաստարկներից մեկն էլ այն էր, որ անդամակցության դեպքում մեր բյուջետային մուտքերը կարող են ավելանալ, ինչը ես նշել եմ, որ չէր կարող տեղի ունենալ, եւ այդպես էլ հենց տեղի ունեցավ: Քանի որ Հայաստանի մասնաբաժինը ԵՏՄ ընդհանուր մաքսատուրքերից կազմելու էր 1,13 տոկոս, հաշվարկվում էր, որ դա կկազմի մոտ 250 միլիոն դոլար: Հիմա տեսնենք, թե ինչ ունենք իրականում. 2014թ. Հայաստանի պետբյուջեն մաքսատուրքի գծով ստացել է 48 մլրդ դրամ կամ 117 մլն դոլար, այդ հաշվարկից ելնելով՝ ԵՏՄ անդամակցության դեպքում մաքսատուրքերը պետք է կրկնապատկվեին, եւ մի բան էլ ավել: 2014թ. հունվար-ապրիլ ամիսներին մաքսատուրքերը կազմել են 14,2 միլիարդ դրամ կամ 34,6 մլն դոլար, իսկ 2015թ. նույն ժամանակահատվածում 19,7 մլրդ դրամ կամ 41,1 մլն դոլար: Ինչպես տեսնում եք, չորս ամսում աճը դոլարային արտահայտությամբ կազմել է ընդամենը 6,5 մլն դոլար: Սա նշանակում է, որ տարվա կտրվածքով այդ աճը կարող է կազմել 25-26 մլն, ինչը նշանակում է, որ աճը ոչ մի դեպքում չի կարող 130 կամ 140 մլն լինել, ինչպես կանխատեսում էր կառավարությունը:

Բայց մյուս կողմից՝ պետք է տեսնել, որ բյուջեի մյուս մուտքային հոդվածներով կա արդյունքների զգալի նվազում, եթե դա հաշվարկում ենք ոչ թե դրամով, այլ դոլարով: Բյուջեի մուտքերը դրամային արտահայտությամբ աճել են 101,6 տոկոսով, բայց  երբ նայում ենք դոլարային արտահայտությամբ՝ նվազումը անհամեմատ մեծ է. 2014թ. հունվար-ապրիլին մուտքերը բյուջե եղել են 825 մլն դոլար, իսկ 2015թ. նույն ժամանակահատվածում 715,8 մլն, այսինքն 109,2 մլն դոլարով պակաս: Ակնհայտ երեւում է, որ մենք ունենք տեղական արտադրության կրճատում, քանի որ եթե 2014թ. առաջին չորս ամիսներին շահութահարկի գծով մուտքերը եղել են 41 մլրդ դրամ, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում 40,8 մլրդ, դրամային արտահայտությամբ թերակատարումը չնչին է, բայց դոլարային արտահայտությամբ արդեն շատ զգալի: Էական նվազում կա հաստատագրված վճարների մասով. այս տարի մուտք է եղել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշի 34,2 տոկոսը, իսկ շրջանառության հարկի՝ 71,3 տոկոսը: Սրանք ցուցանիշներ են, որոնք խոսում են երկրի ներքին տնտեսական վիճակի վատթարացման մասին: Շատ հետաքրքիր ցուցանիշ ենք տեսնում բնական պաշարների օգտագործման եւ շրջակա միջավայրի պահպանման համար վճարների մասով: Չնայած հանքարդյունաբերությունը այս չորս ամիսներին աճել է 130,9 տոկոսով, սակայն վճարները կազմել են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 91,2 տոկոսը:

Ամփոփելով այս տվյալները, որոնք ընդհանուր պատկերի միայն մի փոքր մասն են կազմում, ուզում եմ ասել, որ պատկերը կարող էր շատ ավելի վատ լինել, եթե մենք չունենայինք դրամի գերարժեւորում, որը պահպանվում է Կենտրոնական բանկի պահուստների հաշվին, ինչը, իհարկե, երկար շարունակվել չի կարող:

– Հայաստանի որոշ տնտեսվարողներ պնդում են, որ դրամի գերաժեւորումը հարվածում է իրենց տնտեսական գործունեությանը եւ անհրաժեշտ է դրամի արժեզրկում ռուսական ռուբլու արժեզրկման չափով, որպեսզի մեր արտադրողը մրցունակ լինի ռուսական շուկայում, Դուք համաձա՞յն եք այդ տեսակետի հետ:

– Եթե դրամն արժեզրկվեր, մենք կունենայինք սղաճ, եւ ԿԲ-ն չէր կարողանա կատարել սահմանադրական իր ֆունկցիան՝ ապահովել գների կայունությունը: Ինչ վերաբերում է փոխարժեքը պահելու ճիշտ կամ սխալ լինելուն, ապա նայած թե որ տեսանկյունից ենք դրան նայում: Մենք ներմուծող երկիր ենք եւ ավելի շատ ներմուծում ենք, քան արտահանում, եւ դրամի արժեւորումը ձեռնտու է ներմուծողներին ու սպառողներին: Սպառողները իրենց եկամուտը ստանում են դրամով, եւ որքան բարձր է դրամի փոխարժեքը, այնքան բարձր է գնողունակությունը: Իհարկե, բարձր փոխարժեքը լավ չէ արտահանողների համար: Բայց մենք գիտենք, թե ինչ վիճակում է այսօր գտնվում մեր արտահանումը, եւ այդ պատճառով է, որ հարց է առաջանում՝ դրամը արժեզրկենք, որ ինչ արտահանենք: Բայց մյուս կողմից՝ դրամի գերարժեւորումը երկար պահպանել չենք կարող, որովհետեւ ԿԲ պահուստները անսահմանափակ չեն: Եթե նկատի ունենանք, որ տրանսֆերտները, ուղղակի օտարերկրյա ներդրումները, արտահանման մակարդակը, այսինքն՝ երկիր մտնող արտարժույթի ծավալը կմնա այս մակարդակի վրա, ապա ԿԲ պահուստները շատ արագ կսպառվեն: Ես չեմ կարող ասել, թե դա երբ տեղի կունենա, բայց հնարավոր եմ համարում, որ ամեն պահի կարող է տեղի ունենալ դրամի հերթական արժեզրկում:

– Հիմա տարբեր կարծիքներ են հնչում Հայաստանի տնտեսության ներկա վիճակի եւ ապագայի մասին: Միջազգային կառույցները պնդում են, որ 2015թ. արձանագրվելու է տնտեսական անկում, մինչդեռ տարբեր պաշտոնյաներ պնդում են, որ մեր տնտեսությունը շարունակում է աճել: Ո՞ւմ հավատալ:

– Վերջերս հրապարակվեց ՀՆԱ վերաբերյալ հաշվետվությունը՝ հաշվարկված արտադրական եղանակով, եւ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն հաշվարկված էր մոտ 600 դոլար՝ չորս ամսվա կտրվածքով: Իհարկե, տարվա ընթացքում կարող են փոփոխություններ լինել, բայց միջինացված արդյունքը շատ չի տարբերվելու եւ տարվա կտրվածքով կազմելու է 2500 դոլար: Անցյալ տարի այդ ցուցանիշը 2800-2900 դոլարի սահմաններում էր: Հիմա դուք ասեք՝ ունենք ՀՆԱ-ի ավելացո՞ւմ, թե՞ նվազում, չնայած կարող են ասել, որ դրամային արտահայտությամբ կա ավելացում՝ 2,2 տոկոս, բայց ոչ ոք ՀՆԱ-ն դրամով չի հաշվում:

– Ինչ եք կարծում՝ ո՞րն է տնտեսական նման իրավիճակի պատճառը եւ ո՞րն է ելքը:

– Մի բան կարող եմ հաստատ ասել, որ ԵՏՄ-ն ելք չի, ընդհակառակը ԵՏՄ-ն փակուղի է: Բոլորս ականատեսն ենք, որ ԵՏՄ-ում տեղի է ունենում տնտեսության փլուզում, ինչպես կարող է այդ վիճակում մեզ մոտ աճ լինել: Ուզում եմ մի քիչ անդրադառնալ մաքսային միություն երեւույթին, երբ երկրները միավորվելով ազատականացնում են իրար միջեւ տեղի ունեցող առեւտուրը, եւ այդ դեպքում ակնկալվում է սիներջիկ էֆեկտ, երբ բոլորը պետք է օգուտ ստանան դրանից: Վայների տեսությունը ասում է, որ եթե առեւտուր ծագում է երկրների միջեւ, այո, նրանք փոխադարձաբար շահում են, բայց Հայաստանի դեպքում մենք տեսնում ենք, որ շահում է միայն Ռուսաստանը, որը ցանկանում է, որ իր ապրանքները ավելի մրցունակ լինեն Հայաստանի շուկայում, ձգտում է հասնել նրան, որ Հայաստանը առեւտուր չանի երրորդ երկրների հետ: Բացի այդ, ռուսաստանցի արտադրողները ոչնչացնում են մեր արտադրողներին, քանի որ նրանք մի քանի առավելություն ունեն մեր արտադրողների նկատմամբ՝ կապված հումքի, էներգառեսուրսների մատչելիության եւ այլ առումներով: Այս իմաստով սիներջիկ էֆեկտից օգտվում է Ռուսաստանը, իսկ Հայաստանը տուժողի դերում է:

– Ներմուծումը չորս ամիսներին նվազել է 36 տոկոսով, կարո՞ղ ենք արձանագրել, որ Հայաստանում կենսամակարդակը 1/3-ով նվազել է:

– Եթե կոպիտ հաշվարկ կատարենք, ապա կարող ենք, այո, ասել, որ հայ հասարակության կենսամակարդակը, բարեկեցությունը 36 տոկոսով նվազել է: Սա նշանակում է, որ ինչպես շարքային սպառողների, այնպես էլ ձեռնարկատեր սպառողների եկամուտները, գործունեություն ծավալելու հնարավորությունները 36 տոկոսով նվազել են: Եվ այս ամենը, անշուշտ, Հայաստանի ԵՏՄ մտնելու արդյունքն է: Շատերը կարող են ասել, որ հարեւան Վրաստանը եւս տնտեսական դժվարություններ ունի, քանի որ նրա տնտեսությունն էլ է կապված ռուսական շուկայի հետ, բայց Վրաստանը, այլ երկրներ, որոնք ունեն այդ դժվարությունները, ունեն դրանք հաղթահարելու ելքեր, ունեն այլ շուկաներ վերակողմնորոշվելու հնարավորություն, բայց ԵՏՄ-ն փակուղի է, այնտեղից ոչ մի ելք չի կարող լինել: ԵՄ-ին ասոցացվող Վրաստանի եւ ԵՏՄ-ին անդամակցած Հայաստանի վիճակների տարբերությունը արդեն երեւում է, եւ ապագայում այդ տարբերությունը ավելի է մեծանալու, եւ մենք ավելի պարզ ենք տեսնելու մեր կատարած ընտրության սխալ լինելը: 2013թ. մենք հնարավորություն ունեինք ԵՄ-ին ասոցացվելու միջոցով ոչ միայն պահպանել եղածը, այլ որակական առումով նոր աստիճանի բարձրացնել մեր տնտեսությունը, իսկ հիմա մենք ոչ միայն չենք կարողանում եղածը պահպանել, այլ ընդհակառակը՝ անընդհատ հետընթաց ենք ապրելու:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում