Friday, 24 07 2026
ԲԸՏՄ-ն ամփոփել է 2026 թվականի 1-ին կիսամյակի աշխատանքները
15:10
Նավթի գները բարձրացել են՝ անցնելով 100 դոլարը
Վաշինգտոնը Մոսկվային «կներկայացնի ուկրաինական կարգավորման հինգ սկզբունքներ»
14:50
Լավրովն ու Արաղչին Ղրղզստանում հանդիպել են
ՅՈՒՆԵՍԿՕ-ն հաստատել է Հայաստանի «Արենի 1 քարայր» հայտը
14:30
Ֆրանսիան պայքարում է անտառային հրդեհների դեմ․ սպասվում է օգնություն ԵՄ-ից
Պետական աջակցություն ԲՏ ոլորտին․ հայտերն ընդունվում են մինչև օգոստոսի 30-ը
14:10
Իրանը մերժել է ԱՄՆ-ի հրադադարի առաջարկը, որը ներկայացրել է Իրաքի վարչապետը. NYT
Վիրավոր արագիլի ձագը տեղափոխվել է կենդանիների պաշտպանության հիմնադրամ
13:50
Իսպանիան ազգային մասշտաբի արտակարգ դրություն է հայտարարել անտառային հրդեհների պատճառով
Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը
13:30
ԵՄ-ն արգելք է սահմանել Վրաստանի Կուլևիի նավթավերամշակման գործարանի գործառնությունների համար
Դեսպան Սմբատյանը և Պլատոն Կալմախելիձեն քննարկել են ՀՀ-Վրաստան ապակենտրոնացված համագործակցության վերաբերյալ հարցեր
13:10
ԵՄ-ն պարզաբանումներ կպահանջի ԱՄՆ-ից նոր մաքսատուրքերի սահմանման համար. Կալաս
13:00
Mastercard-ը և Yandex Go-ն համագործակցում են՝ Հայաստանում իրենց օգտատերերին տրամադրելով նոր առավելություններ
12:50
Զելենսկին հուլիսի 28-ին կհանդիպի Թրամփի հետ. DW
Հատուկ տիկնիկներ՝ երեխաների հարցաքննությունն առավել արդյունավետ կազմակերպելու համար
Պացանն ասաց՝ պացանն արեց. Լավրովը
Վթարի հետևանքով Արմավիրում ջուր չի լինի
12:10
Մեր բոլոր ջանքերն ուղղված են գործընկերների բիզնեսի կայունության պահպանմանը. Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմ
Կասպից ավազանը ռազմականանում է
Նոր հարձակումներ Wildberries-ի պահեստների վրա
Թերլիցքավորման համար «Կարս» ՍՊԸ-ի լցակայանում փակցվել է նախազգուշացնող պաստառ
Ռուսաստանը սահմանափակում է Հայաստանից կաթնամթերքի ներմուծումը
Հիմնանորոգվում է Հացիկով անցնող 3.5կմ երկարությամբ ավտոճանապարհը
11:10
Արաղչին նախազգուշացրել է ԱՄՆ-ի կողմից իրանական ակտիվների բռնագրավման հետևանքների մասին
Ինչպե՞ս պաշտպանել մաշկը շոգ եղանակին. ԱՆ-ի խորհուրդները
10:50
Թրամփը հայտարարել է, որ նավերին հասցված վնասը կփոխհատուցվի ԱՄՆ-ում պահվող իրանական սառեցված ակտիվների հաշվին
Քաղաքացիները iMessage-ի միջոցով շարունակում են ստանալ կեղծ հաղորդագրություններ Ճանապարհային ոստիկանության անունից. Կիբեռոստիկանություն
Լայնածավալ հոսանքազրկում Վրաստանում. Թբիլիսին մնացել է առանց էլեկտրականության

Հայաստան-Եվրոպա. «ականջից» «ուղեղին» անցնելու ժամանակը

Արտաքին գործերի փոխնախարար Կարեն Նազարյանն օրերս հայտարարեց, որ Եվրամիության հետ Հայաստանի հարաբերության հեռանկարի շուրջ զարգացումները դժգոհություն չեն առաջացնում Ռուսաստանում: Առաջին հայացքից այդ հայտարարությունը հայտարարություն է այն մասին, որ Ռուսաստանը Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման խոչընդոտ չէ:

Կարող է թվալ, որ Ռուսաստանն ստացել է իրենը՝ Հայաստանի անդամակցում ԵՏՄ-ին, և այժմ մեծ խնդիրներ չի տեսնում Եվրամիության հետ սեպտեմբերի 3-ին անկում արձանագրած հարաբերությունները վերականգնելու Հայաստանի ջանքերում: Իրականում, սակայն, Կարեն Նազարյանի հայտարարությունը այն մասին է, որ Հայաստանը Ռուսաստանից ստացել է Եվրամիության հետ հարաբերությունների շուրջ քննարկումների թույլտվություն: Իսկ դա արդեն իրավիճակը տեղափոխում է լիովին այլ հարթություն, և Հայաստան-Եվրամիություն հարաբերությունը մտցնում փակուղի, ավելի շուտ ցույց տալիս, որ այն փակուղում է:

Իհարկե, ավելի լավ է, որ փակուղում լինի հարաբերությունը, քան չլինի ընդհանրապես՝ փակուղուց այն երբևէ հնարավոր է դուրս բերել, իսկ ընդհանրապես չլինելու դեպքում հարկ է նորը ստեղծել կամ ձևավորել: Բայց արդյո՞ք նորը ավելի դժվար է, քան հինը ռեստավրացնելը կամ փակուղուց դուրս բերելը: Արդյո՞ք երբեմն ավելի հեշտ չէ ստեղծել նորը, քան նորոգել հինը: Եվ չէ՞ որ հաճախ հինը նորոգելը եթե անգամ զուտ ռեսուրսային ու ժամանակային առումով ավելի դյուրին և մատչելի է, այնուամենայնիվ հետագա շահագործման իմաստով այն շատ ավելի անհուսալի է, անվստահելի, քան եթե կառուցվի, ստեղծվի գուցե ավելի ժամանակատար և ռեսուրսատար, բայց նոր հարաբերություն:

Հայաստանի ու Եվրամիության հարաբերությունների առումով իրավիճակը հասել է այդ դիլեմային՝ աշխատել, ռեսուրս, ժամանակ, էներգիա վատնել փակուղի մտած հարաբերությունն այնտեղից դուրս բերելո՞ւ, այսպես ասած՝ նորոգելո՞ւ, թե՞ լիովին նոր հարաբերություն ստեղծելու, ձևավորելու, ձևակերպելու ուղղությամբ: Թերևս, Հայաստան-Եվրամիություն հարաբերության օրակարգը շատ ավելի արդյունավետ առաջ կգնա, եթե սկսի հենց այդ կետով, և եթե կողմերը փորձեն գտնել այդ դիլեմայի պատասխանը՝ առաջ գնալու համար: Հակառակ դեպքում, թերևս, մեծ է ռիսկը, որ փակուղին ավելի կխորանա, քան հարցը դուրս կգա այնտեղից:

Ի՞նչ է նշանակում ձևավորել նոր հարաբերություն, արդյո՞ք հնարավոր է այդպիսի բան, չէ՞ որ տեսականորեն գործնականում անհնար է պատկերացնել, որ մինչ այժմ զարգացած հարաբերության թելերը կտրվում են, չեղյալ են համարվում, և Հայաստանն ու Եվրոպան սկսում են նոր բան կառուցել: Վերջիվերջո, երկու կողմերի հարաբերությունը ինչ-որ քարե շենք չէ, որ կիսակառույցը թողնենք և դրա կողքին կառուցենք բոլորովին նորը՝ նոր նախագծով, դիզայնով, ծավալներով: Բայց խնդիրը, իհարկե, ֆորմաները չեն, արտաքին սահմանները, ծավալները, չափերը չեն: Խնդիրը բովանդակությունն է և հարաբերությունների խորքը: Պետք է պարզել, թե որտեղից են գալիս կամ մինչև ուր են հասնում առկա հարաբերությունները: Արդյո՞ք դրանք հասնում են Հայաստանի հասարակական գիտակցությանը: Իսկ գուցե Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում սեպտեմբերի 3-ի առաջացման պատճառը միայն Հայաստանի իշխանության ու քաղաքական ուժերի անսկզբունքայնությունն ու կոնֆորմիզմը չէր, այլ նաև հասարակական գիտակցության անհամարժեքությունը առկա խնդիրներին: Իսկ գուցե ոչ թե այդ գիտակցության անհամարժեքությունն է քաղաքական ուժերի և իշխանության անսկզբունք ու կոնֆորմիստ էության ու վարքի, այլ հակառակը՝ այդ վարքն է հասարակական գիտակցության համարժեքության բացակայության հետևանք:

Դա ամենևին չի կարող արդարացում լինել իշխանության ու քաղաքական ուժերի համար, որոնք Հայաստանին պարտադրել են ամոթալի և անկումային նահանջ, բայց խնդիրը հարկ է դիտարկել լայն, հեռանկարային, ռազմավարական համատեքստում և պատասխանատվության շեշտադրումներին զուգահեռ՝ նաև փնտրել արդյունավետ ելքեր, ինչի համար հարկավոր է հնարավորինս խորքային ախտորոշում: Դա կարող է հանգեցնել այն եզրակացության, որ Հայաստանն «ականջներից» քաշելու մարտավարությունը դատապարտված է անհաջողության՝ բոլոր դեպքերում Ռուսաստանը պատրաստ է կտրել այդ ականջները ցանկացած պահի: Հետևաբար՝ շեշտադրումը պետք է լինի Հայաստանի «ուղեղի» վրա, երբ ոչ ոք չի քաշի Հայաստանը, այլ Հայաստանի «ուղեղն» ինքը կթելադրի մարմնին անհրաժեշտ գործողություններ:

Դա նշանակում է աշխատանք Հայաստանի հասարակական գիտակցության, հասարակական կարծիքի հետ, այսինքն՝ աշխատանք հասարակության մտածողության փոփոխության ուղղությամբ: Միգուցե դա պահանջում է երկարատև ժամանակ, շատ ռեսուրսներ, համբերություն: Բայց Հայաստան-Եվրամիություն արդյունավետ գործընթացի այլ մեխանիզմ պատկերացնելը ներկայումս դժվար է, գրեթե հավասարազոր ինքնախաբեության: Այլընտրանքը կարող է լինել լոկ այն, որ Եվրամիությունը ԱՄՆ օգնությամբ այնքան թուլացնի Ռուսաստանը, որ Մոսկվան պարզապես ի զորու չլինի դիմադրել Հայաստանի հետ հարաբերություններին: Արդյո՞ք այդ տարբերակը առավել իրատեսական, նվազ ծախսատար և ժամանակատար, ավելի քիչ համբերություն պահանջող և ավելի խոստումնալից է, քան Հայաստանի հասարակական մտածողության, հասարակական արժեհամակարգի և աշխարհայացքի փոփոխության ուղղությամբ անհրաժեշտ աշխատանքը:

Գուցե արժե քննարկել, որովհետև բացառված չէ նաև եզրակացությունը, որ իրականում այդ երկու մեխանիզմները ոչ թե այլընտրանք են իրար, այլ միմյանց փոխլրացնող են և պետք է լինեն զուգահեռ: Իհարկե, քաղաքական կշռով, նշանակությամբ նրանք անհամեմատելի են, և Հայաստանի մասով գործընթացը առավելագույնս կլինի ածանցվող: Բայց այդ զուգահեռն անխուսափելի է, եթե Եվրամիությանը հետաքրքրում է Հայաստանի հետ հարաբերության հեռանկարային արդյունքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում