Այսօր` մայիսի 31-ին, Գյումրի քաղաքի Մուշ թաղամասի 2/1 շենքի հետնամասում կառուցված ավտոտնակների մոտ կայանված «Ֆոլկսվագեն»-ում հայտնաբերվել է հրազենային վնասվածքով երիտասարդ տղամարդու դի:
«Փաստինֆո»–ի փոխանցմամբ՝ երիտասարդի կողքին եղել է ատրճանակ, որից, ենթադրաբար, նա սպանվել է:
Ըստ նախնական վարկածի՝ չի բացառվում, որ տեղի ունեցածն ինքնասպանություն է, սակայն ավելի հստակ պատասխան կտան իրավապահները՝ համապատասխան փորձաքննություններ կատարելուց հետո միայն:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում









































