Sunday, 12 07 2026
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Իսրայելի Քնեսեթը կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը
23:45
Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել
Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա տուժած․ shamshyan. com
23:43
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
23:40
Բալին խստացնում է կանոնները օտարերկրյա բլոգերների և ինֆլյուենսերների համար
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:15
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
22:45
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:45
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել

Լուրջ ավանտյուրա. «Նաիրիրտի» ղեկավարությունը ձեռքերը լվանում է. «168 Ժամ»

«168 Ժամ» թերթը գրում է. ««Նաիրիտ» գործարանի ղեկավարությունը փորձում է «ձեռքերը լվանալ» Կապույտ լիճ տեղամասի խողովակները վաճառելու գործից: Մեր տեղեկություններով՝ նրանք հրավիրում են համակարգող խմբի անդամներին ու համոզում` ստորագրություն տալ, որ համաձայն են խողովակների վաճառքին: Հիմնական փաստարկն աշխատավարձերի պարտքի վճարումն է: Սակայն, մասնագետների պնդմամբ, այդ խողովակների վաճառքի դեպքում այլևս հնարավոր չի լինի «Նաիրիտի» վերագործարկումը: Այսինքն, եթե գործարանի հետ կապված իրապես լուրջ նպատակներ լինեին, այդ խողովակների վաճառքի հարցն ընդհանրապես չէր քննարկվի: Այժմ խնդիրն այն է, որ բաժնետիրոջ բացակայության պայմաններում, երբ բաժնետոմսերը շարունակում են գրավադրված մնալ ԱՊՀ Միջպետական բանկում, ո՛չ գործարանի ղեկավարությունը, ո՛չ էլ ՀՀ կառավարությունն իրավունք չունեն որևէ գույք վաճառել՝ առանց Բանկի թույլտվության:

Իսկ թույլտվություն չկա: Եվ եթե նաիրիտցիներին համակարգող խումբը տա նման համաձայնություն, ապա հետագայում դա շատ լավ «ալիբի» կլինի՝ թե՛ վաճառքն արդարացնելու (եթե Բանկը հաշիվ պահանջի), և թե՛ վերագործարկման հարցն օրակարգից հանելու համար: Խողովակները վաճառելու գաղափարի հեղինակները հաշվի չեն առել նաև, որ համակարգող խմբի անդամները լիազորված չեն բոլոր նաիրիտցիների անունից նման համաձայնություն տալու կամ չտալու: Ընդ որում, այդ խողովակների վաճառքից ստացված գումարը չի բավականացնի նաիրիտցիների աշխատավարձի ամբողջ պարտքը մարելու համար: Կստացվի, որ այդպիսով կլուծեն միայն 1-2 ամսվա աշխատավարձի խնդիր ու հետո կմոռանան պարտքի մասին»։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում