«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայտնի իրողություն է, որ Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալների միջև գոյություն ունի հստակ հերարխիա: Ամենավերևում կանգնածը տվյալ ՔԿՀ-ի «նայողն» է: Այս համակարգը, որպես կանոն, ՔԿՀ վարչակազմի կողմից հատուկ խրախուսվում է, և «նայողները», որպես կանոն, օժտվում են հատուկ արտոնություններով: Այս հերարխիայի միջոցով է ՔԿՀ-ում տեղի ունենում, այսպես կոչված, «սև փողերի» շրջանառությունը: Այսինքն՝ եթե կա «նայողի» ինստիտուտը, ապա ՔԿՀ-ում չի կարող չլինել նաև կոռուպցիա:
«Ժողովուրդ»-ը ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Արթուր Օսիկյանից փորձեց պարզել, թե իրենք ինչ են անում՝ ՔԿՀ-ներում ներքին հերարխիան և «սև փողերի» շրջանառությունը բացառելու համար:
«Մենք որևէ ինստիտուտ զսպելու խնդիր չունենք, քանի որ մեզ համար բոլոր դատապարտյալներն օրենքի առաջ հավասար են»,- պատասխանել է Օսիկյանը: Իսկ «սև փողերի» երևույթն էլ, ըստ նրա, վաղուց իսպառ վերացվել է: Իհարկե, լավ կլիներ, եթե այդպես լիներ, բայց արդյո՞ք իրականությունն այդպիսին է»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: