Google ընկերությունը ներկայացրել է նոր Google Photos ֆոտոսերվիս, որը մասամբ կմրցակցի հանրահայտ Instagram-ի հետ: Ծառայության մասին հայտարարվել է Google I/O մշակողների ամենամյա կոնֆերանսում: Այս մասին հայտնում է lenta.ru-ն:
Ծրագիրն օգտագործում է Google-ի դեմքերը ճանաչող տեխնոլոգիան, որը թույլ կտա մեխանիկորեն դասակարգել նկարները և գտնել անհրաժեշտ լուսանկարները, օրինակ օգտվողի բոլոր նկարներն իր երեխաների հետ, նույնիսկ եթե նրանք նշված չեն նկարների մեջ: Այնտեղ նաև կլինեն լուսանկարները խմբագրող միջոցներ, օրինակ Auto Aweswome ծրագիրը, ինչպես նաև հնարավոր կլինի հեշտությամբ ստեղծել ալբոմներ, տեսապատմություններ, կոլաժներ, անիմացիոն հավաքածուներ: Նկարները հնարավոր կլինի նայել ըստ օրերի, ամիսների և տարիների:
Որպեսզի ընտրել միանգամից մի քանի նկարներ, բավական է մատով անցնել նրանց վրայով:
Սակայն, ամենամեծ անակնկալը դարձել է այն, որ Google Photos-ից օգտվողները կարող են պահպանել անսահմանափակ քանակությամբ բարձր որակի լուսանկարներ և տեսագրություններ՝ մինչև 16 մեգապիքսել նկարների համար և FullHD հոլովակների համար: Google Photos-ը հասանելի կլինի այսօրվանից՝ մայիսի 28-ից, Android-ի, iOS-ի և համացանցի համար:








































