Friday, 10 07 2026
Ադրբեջանը «կփրկի՞» Թուրքիային
Աթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունը
Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը
14:10
40 աստիճան շոգը և կրակը՝ Իսպանիայում․ հրդեհը խլել է 11 մարդու կյանք
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի
13:10
Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր
Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքի կարգը կփոխվի
12:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Լցակայանը շահագործում էր չստուգաչափված չափիչ միջոցներ․ վաճառքը կասեցվել է
12:30
Չինաստանը պատրաստվում է «Բավի» թայֆունի հարվածին
Հուլիսի 12-ին փակ փողոցներ կլինեն
12:10
Հունգարիայում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն նախագահի և ընդդեմ վարչապետի
Ադրբեջանը կհրաժարվի՞ Ռուսաստան-Իրան ռազմավարական դաշինքի «կապող օղակ լինել»
11:50
Իրանում Խամենեիին հրաժեշտ է տվել 43 մլն մարդ
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել
11:10
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3 889-ի
153 անձ ընտրական հանցագործությունների գործերով կկանգնի դատարանի առաջ
10:50
Կոնգոյում էբոլայից մեկ օրում 25 մարդ է մահացել
10:40
Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է
10:30
Իսպանիայում անտառային հրդեհի հետևանքով 12 մարդ է մահացել
Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
10:10
Նեթանյահուն Թրամփի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Իսրայելի սահմանների երկայնքով անվտանգության գոտիների անհրաժեշտությունը
Սահմանադրության շուրջ Երևանի և Բաքվի խոսույթները ցույց են տալիս՝ խաղաղության կնքումը բավական հեռու է
09:50
Թուրքիան վաճառում է Ս-400 համակարգերը Պարսից ծոցի երկրներից մեկին

Տաքսիստները փոխոստիկանապետից պահանջեցին հատուկ տաքսիների համար կայանատեղիներ սահմանել

Այսօր մի խումբ անհատ տաքսիստներ հանդիպեցին ՀՀ ոստիկանապետի տեղակալ Սամվել Հովհաննիսյանի հետ՝ խնդրանքով, որ քաղաքում սահմանեն տաքսիների համար հատուկ առանձնացված կայանատեղիներ, որտեղ հնարավոր կլինի կանգնել և չտուգանվել:

Բանն այն է, որ, ըստ տաքսիստների, այսօր իրենք հնարավորություն չունեն քաղաքի բազմաթիվ հատվածներում կանգնել, ուղևոր վերցնել, իջեցնել՝ անմիջապես տուգանվում են 5 հազարական դրամով, իսկ դա օրվա մեջ մի քանի անգամ կարող է կրկնվել:

Տաքսիստներն անգամ իրենց հետ քաղաքի տարբեր հատվածներում արված լուսանկարներ էին բերել՝ խնդրելով հնարավորության սահմաններում այդ հատվածներում կայանատեղիներ սահմանել:

Փոխոստիկանապետ Սամվել Հովհաննիսյանը խոստացավ ուսումնասիրել խնդիրը: «Ներկայացրեք ցուցակ, թե որտեղ եք ուզում, որ կայանատեղի ձևավորվի: Մենք կուսումնասիրենք ցուցակը, կհամադրենք մեզ մոտ եղածի հետ: Ու եթե հնարավոր լինի նոր առաջարկները իրագործել, ապա քաղաքապետի որոշումը կլինի, կայանատեղին կկահավորվի, և դուք կիրականացնեք ձեր գործառույթը»,- ասաց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ իր հրահանգով մասնակի խախտումները չեն ֆիքսվում:

Վարորդները նաև մինչ այս նշված խախտումների համար սահմանված տուգանքների համաներման հարց բարձրացրին, սակայն Ճանապարհային ոստիկանության մեկ այլ աշխատակից նշեց, որ դա հնարավոր չէ: «Առաջիկայում համաներման ակտ չի ընդունվի, և ես հորդորում եմ բոլոր վարորդներին, ովքեր ունեն տուգանքներ, մինչև հուլիսի 9-ը վճարել, քանի որ դրանից հետո կվերականգնվի օրենքի կիրառման նախկին ձևը»,- ասաց նա:

Տաքսիստները գոհ հեռացան՝ հույս ունենալով, որ քաղաքապետարանի ու ճանապարհային ոստիկանության համագործակցությունն ու խոստումները առաջիկայում տեսանելի կլինեն:

 

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում