Բջջաբանության և գենետիկայի Նովոսիբիրիսկի ինստիտուտի գիտնականները չափազանց շատ ագրեսիան կապում են ուղեղի նեյրոնների մեռնելու հետ: Այդ գործընթացների ուսումնասիրության արդյունքները հրապարակված են Behavioural Brain Research միջազգային գիտական ամսագրում: Գիտնականները հուսով են, որ իրենց աշխատանքը հետագայում կօգնի բուժել մարդու մեծ ագրեսիան:
Սակայն հիմա բոլոր փորձերն արվել են լաբորատորիայում աճեցված մկների վրա: Մասնագետները մկներին բաժանել են երկու խմբի՝ ըստ մարդու հանդեպ կենդանու վերաբերմունքի: Մի մասը հանգիստ են, մյուսները՝ վայրենի վարքով: Հետևելով մկների սերունդներին՝ գիտնականները պարզել են, որ դրանց շրջանում ագրեսիան ժառանգաբար է փոխանցվում:
Պարզվել է՝ այդպիսի վարքի պատճառը ուղեղի ավելորդ նեյրոնների մեռնելն է, որոնք ձևավորվում են ինչպես մարդու, այնպես էլ կենդանու նյարդային համակարգի կենտրոնի ձևավորման վաղ փուլերում: Ծնվելուց հետո այդ բջիջները սկսում են մեռնել, իսկ որոնք մնում են՝ ձևավորում են ուղեղի կառուցվածքը: Սակայն չափազանց շատ կամ ոչ բավականաչափ մեռած նեյրոնների քանակությունը կարող է հանգեցնել հոգեկան լուրջ հիվանդությունների:









































