Saturday, 18 07 2026
Տիեզերքում առաջին անգամ փորձարկվել է դյուրակիր ռենտգեն սարք
Մեքենան «Չայնիի» ոլորաններում բախվել է քարերին և հայտնվել ձորում. կա զոհ
13:50
Հարավային Կորեան դիտարկում է մինչև 14 տարեկան երեխաների կողմից սոցցանցերի օգտագործումն արգելելու հնարավորությունը
13:40
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ռուսաստանը «Սոյուզ ՄՍ-29»-ով նոր անձնակազմ է ուղարկել Միջազգային տիեզերակայան
Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը
13:10
Չինաստանը ծով է դուրս բերել աշխարհի ամենահզոր հողմային տուրբինը
Տավուշում ամփոփվել են Ոստիկանության և Փրկարար ծառայության 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքները
Բացահայտվել են «SpaceX»-ի «Super Heavy» հրթիռակրի կործանման պատճառները
Մորո Ձորո վանքում. վարչապետ
12:30
Գերմանիայում հունիսի վերջին շաբաթը դարձել է ամենամահաբերը
Օդում փոշու բարձր պարունակություն է գրանցվել Վանաձորում և Գյումրիում
12:10
BMW-ն ԱՄՆ-ում հետ է կանչում շուրջ 30 հազար մեքենա
Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցով
11:50
«Apple»-ը հայց է ներկայացրել «OpenAI»-ի դեմ
Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ
11:30
Նավթի գներն աճել են – 17/07/26
Վնասվել է ԲԷՑ-ի «Մարաշ» ենթակայանի անջատիչը. հոսանքազրկվել են Նոր Նորքի 7-րդ, 8-րդ և 9-րդ զանգվածների մի շարք բաժանորդներ
Տամբովի մարզում ԱԹՍ հարվածի հետևանքով զոհվել է Wildberries-ի 7 աշխատակից
Սպասվում է կարճատև անձրև
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում
Լարսը բաց է
TRIPP֊ի մեկնարկը Հայաստանում կձևավորի հստակ ռազմավարական շահ ԱՄՆ֊ի և Եվրոպայի համար
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին
Հայաստանը ռուսական գետը նորից չի մտնելու. Ռուսաստանը տեռորիստ պետություն է
Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ Նիկոլ Փաշինյան
ԱՄՆ֊ի հետ հնարավոր գործարքը Իրանի պահպանողականները շարունակում են «դավաճանություն» համարել
09:50
Ալպերի սառցադաշտերը ծածկում են հատուկ ծածկոցներով՝ շոգից պաշտպանելու համար
Խորհրդակցություն՝ Տավուշի մարզում. քննարկվել է անտառային և խոտածածկ տարածքներում հրդեհների կանխարգելման հարցը
09:30
Չինաստանում սողանքն ու լեռան փլուզումը 8 մարդու կյանք են խլել

Հայաստանը՝ նոր ընտրափուլում․ «դեմբելները» ցանկանում են վերընտրվել

Հայաստանը մտնում է նոր ընտրական փուլի մեջ. բոլորը փորձում են վերահաստատել իրենց վերընտրվելու ցանկությունն ու իրավունքը:

Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը ընտրություններից գրեթե մեկուկես տարի առաջ հայտարարում է կրկին վերընտրվելու իր ցանկության մասին: Գյումրիում նույնպես հակամարտ կլանները փորձում են ճշտել, թե 2016թ. ով է լինելու իշխանության թեկնածուն: Մարտուն Գրիգորյանը իրեն ոչ միայն ապագա քաղաքապետ է պատկերացնում, այլ նույնիսկ որոշել է, որ Մուշեղ Պետոյանը պետք է լինի իր տեղակալը: Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը իր շրջապատին համոզում է, որ իրենից բացի, այլ մարդ չի կարող հավակնել քաղաքապետի պաշտոնին: Ղուկասյանը իր հիմանավորումները ունի. նա համարում է, որ ի տարբերություն 2012թ. իշխանությունը և նախագահ Սերժ Սարգսյանը ԲՀԿ-ին սիրաշահելու խնդիր չեն ունենա, և իրեն հնարավորություն կտրվի մասնակցել ընտրություններին և դառնալ քաղաքապետ՝ մանավանդ, որ գյումրեցիներն այնքան էլ հիացած չեն գործող քաղաքապետի գործունեությունից: Սամվել Բալասանյանն էլ համարում է, որ ինքն է գործող քաղաքապետը և որևէ հիմքեր չունի այդ պաշտոնը որևէ մեկին զիջելու:

Իսկ ո՞րն է նման շտապողականության պատճառը, ինչո՞ւ են Հայաստանի երկրորդ և երրորդ քաղաքներում այսքան շուտ լծվել նախընտրական քարոզարշավին և փորձում ամրագրել իրենց տեղերը՝ այն դեպքում, որ և՛ Վանաձորում, և՛ Գյումրիում քաղաքապետի ընտրությունները տեղի են ունենալու միայն 2016թ. աշնանը:

Ըստ մեր աղբյուրների՝ պատճառը սահմանադրական փոփոխությունների սպասվող հանրաքվեն է:

Նախագահ Սերժ Սարգսյանը իր մերձավոր շրջապատում հայտարարել է, որ մտադիր է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կազմակերպել 2015թ. տարեվերջին: Իր այս որոշումը նա բացատրել է նրանով, որ հանրաքվեն պետք է կատարել խորհրդարանական ընտրություններից առնվազն մեկ տարի առաջ, այսինքն՝ ոչ ուշ, քան 2016թ. գարնանը, բայց քանի որ ձմռան և գարնան ամիսները բնակչության համար ամենածանրն են, և այդ շրջանում սոցիալական լարվածությունը ամենաբարձր մակարդակի վրա է լինում, իշխանության համար ամենաբարենպաստ ժամանակը աշունն է:

Այսպիսով, սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կարող է նշանակվել 2015թ. նոյեմբերին, և փոփոխությունները նախապատրաստող հանձնաժողովը ամենաակտիվ կերպով նախապատրաստում է նոր սահմանադրության նախագիծը, որպեսզի տեղավորվի այդ ժամկետների մեջ:

Իսկ ի՞նչ կապ ունեն սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն և Գյումրիի ու Վանաձորի քաղաքապետերի ընտրությունները, որոնք պետք է տեղի ունենան 2016-ի աշնանը: Գյումրիի և Վանաձորի քաղաքապետի բոլոր հավանական թեկնածուները հասկանում են, որ իշխանությունների համար չափազանց կարևոր է լինելու սահմանադրական փոփոխությունների անցկացումը, և նրանք այդ փոփոխությունների հաջող ելքն ապահովելու համար պետք է հենվեն այն ուժերի վրա, որոնք կարող են ապահովել հանրաքվեի դրական ելքը:

Իշխանությունը հասկանում է, որ հանրաքվեի համար դրական ելք հնարավոր չէ ապահովել մարդկանց համոզելով և բացատրելով, որ նոր Սահմանադրությունը ավելի մարդակենտրոն է, որ այն ապահովում է իշխանության ճյուղերի հավասարակշռում և զսպման ավելի կատարյալ մեխանիզմներ, կամ որ խորհրդարանական կառավարման համակարգը ավելի ժողովրդավարական է, քան գործող նախագահականը:

Սովորական ընտրողներին նման բացատրությունները հետաքրքիր չեն, և նրանք հանրաքվեի գնալիս չեն առաջնորդվելու ներկա և ապագա սահմանադրությունների համեմատական առավելությունները և թերությունները կշռելու միջոցով: Ավելի էական է լինելու, թե սեփական քաղաքում կամ թաղում հեղինակություն վայելող անձը ինչ է ասում՝ կողմ է այդ փոփոխությունների իրականացմանը, թե՝ դեմ է:

Բայց որպեսզի Մարտուն Գրիգորյանը կամ Վարդան Ղուկասյանը, կամ որևէ մեկ այլ հավանական թեկնածու հասկանա, թե ինքը ինչպիսի մասնակցություն է ունենալու սահմանադրական հանրաքվեի ժամանակ, նա պետք է իմանա, թե ինչ է ստանալու այդ հանրաքվեի դրական ելքի դեպքում: Իսկ նրանց ուզածը քաղաքապետի պաշտոնն է, և նրանք հենց այսօրվանից են ուզում բազարը անել ու ավարտել: Եթե իշխանությունը իրենց խոստանում է քաղաքապետի պաշտոնը, իրենք կդառնան Սահմանադրության փոփոխության և կառավարման նոր համակարգի մոլի կողմնակիցներ, իսկ եթե ոչ, ապա նրանք կվերածվեն թաքնված պահպանողականների, ովքեր կհամարեն, որ գործող Սահմանադրությունը կատարյալ է, իսկ նորի ընդունումը կարող է վտանգել Հայաստանի ներկան ու ապագան:

Հայաստանի իշխանությունն էլ պետք է ընտրություն կատարի թեկնածուների միջև և հասկանա, թե ի վերջո ում է տեսնում սահմանադրական փոփոխությունների գաղափարի առաջամարտիկ առանձին վերցրած համայնքում: Եթե կենտրոնական իշխանությանը հետաքրքրում է իր իշխանությունը և նրա պահպանումը, ապա տեղերում էլ մարդիկ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն փորձելու են օգտագործել սեփական իշխանության ամրապնդման կամ հաստատման համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում