Sunday, 05 05 2024
00:00
ԱՄՆ կոնգրեսականին և նրա կնոջը մեղադրանք է առաջադրվել 600 000 դոլար կաշառք ստանալու մեջ
23:45
Բրազիլիայում հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղների հետևանքով զոհվել է 56 մարդ, ավելի քան 70-ը անհետ կորած են
Փրկարարները արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Զելենսկիի և Պորոշենկոյի նկատմամբ
Բայրամովը խոսել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման մասին
Ազատեք մեզ ձեր բզզոցից. «Անմահների գնդի» երթը հավատարմության զազրելի ծես է Կրեմլի նկատմամբ
Արարատի մարզում 2-ամյա երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Հնդկաստանի դեսպանն այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ
«Հանճար» ենք, բայց ոչ 2016-ի, ոչ 2020-ի փորձը հաշվի չառանք. ԱԺ-ի խաղը ռազմական վերլուծության տնազ էր
«Եվրատեսիլի» Իսրայելի ներկայացուցչին արգելել են դուրս գալ հյուրանոցից
Ադրբեջանը կանգնած է պատերազմի շեմին, դու ինչո՞ւ ես առաջնագիծը խաթարում
Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր
ՄԱԿ-ում ոչ մի հայ փախստական գրանցված չէ. Փաշինյանը շարունակում է Քոչարյանի սկսածը
Իշխանության քայքայման երկրորդ շրջանը
Պապոյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն
Հայաստան-ԱՄՆ խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են Սոկոլովսկու հետ
Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են ՀՀ սահմանազատման հետ կապված հարցեր
Ինչը կպահի սփյուռքը
Ավազով լցված պարկերով փակել են պատնեշի վնասված հատվածները
Գետի մեջ ավտոմեքենաներ են արգելափակվել՝ ուղևորներով
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր. Երևանի քաղաքապետարան
18:45
Գերմանիայում դարձյալ ռազմական տեղեկատվության արտահոսք է տեղի ունեցել
Վրաստանի նախագահը կառավարությանը մեղադրել Է երկրի ընթացքը փոխելու համար Սահմանադրության վրա հարձակման մեջ
Մոսկվան հետախուզում է հայտարարել Զելենսկու և Պորոշենկոյի նկատմամբ
Եկեղեցին պետք է քարոզի միասնություն, ոչ թե առաջնորդի ներքին հոշոտումը
Թուրքիայում տարեկան գնաճը հասել է 70%-ի
Ալիևը ցանկանում է առանց արևմուտքի հարաբերվել ՀՀ-ի հետ, մեր խնդիրն է պահպանել Գրանադայի օրակարգը
17:30
Իտալիայի ՊՆ ղեկավարը ոչ մի օգուտ չի տեսնում Ուկրաինա զինվորականներ ուղարկելու Մակրոնի խոսքերում
Իշխանությունից վնասակար մտքեր են հնչում. Բաքուն պատերազմ սկսելու ոչ մի լեգիտիմ իրավունք չունի

Սեպտեմբերին ձևավորվելիք ուժը չպետք է կապել Քոչարյանի հետ

Իշխանությունը պատրաստվում է այս տարվա աշնանը կազմակերպել սահմանադրական փոփոխությունների հանրաքվե: Մինչև փետրվարի 12-ը խորհրդարանական չորս խմբակցություններ՝ ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն «Ժառանգությունը» և ՕԵԿ-ը, հանդես էին գալիս այդ փոփոխությունների դեմ: Ծառուկյանի` ԲՀԿ-ից դուրս գալուց հետո ԲՀԿ-ն պատրաստակամություն հայտնեց մասնակցել սահմանադրական փոփոխությունների փաթեթի քննարկումներին: Փոփոխությունները նախապատրաստող հանձնաժողովին իր առաջարկությունների փաթեթը ուղարկեց նաև ՕԵԿ-ը: «Ժառանգության» դիրքորոշումն էլ այնքան պարզ չէ, քանի որ այս կուսակցությունը նախկինի նման հանդես չի գալիս փոփոխությունների իրականացման դեմ:

Արդյոք կարելի՞ է ասել, որ իշխանությունը վերացրել է սահմանադրական փոփոխությունների իրականացման բոլոր լուրջ խոչընդոտները, թե՞, այնուամենայնիվ, խորհրդարանական և ոչ խորհրդարանական ուժերին կհաջողվի համախմբվել և դիմադրություն կազմակերպել իշխանության ձգտումներին: Այս հարցերի շուրջ է մեր զրույցը Ազգային անվտանգություն կուսակցության ղեկավար Գառնիկ Իսագուլյանի հետ:

-Պարո՛ն Իսագուլյան, փետրվարի 12-ից հետո հնարավոր համարո՞ւմ եք, որ ինչոր ուժ կամ ուժեր կազմակերպված դիմադրություն ցույց տան սահմանադրական փոփոխությունների իրականացմանը:

-Այսօրվա դրությամբ կարելի է ասել, որ այդպիսի ուժ գոյություն չունի: Սահմանադրական փոփոխությունների հետ կապված` տարբեր քաղաքական ուժեր տարբեր ժամանակահատվածներում տարբեր տեսակետներ են արտահայտել: ՀՅԴ-ն արդեն հայտարարել է, որ ինքը կառավարման խորհրդարանական մոդելի կողմնակից է, 100 տոկոս համամասնական ընտրակարգի կողմնակից է, բայց, համենայն դեպս, ինձ հասած տեղեկություններով` Սահմանադրության նոր տարբերակում ֆիքսվելու է 101 հոգանոց խորհրդարան, որից 21-ը` մեծամասնական, և դա նշանակում է, որ գործող իշխանությունն ի սկզբանե իր համար ապահովում է 20 տոկոսանոց ներկայություն, և ՀՅԴ-ն համաձայնելու է այդ տարբերակին: Նույնիսկ քառյակը, երբ ձևավորվել էր, պետք է խոստովանել, որ իրենք միավորվել էին, ոչ թե որ դեմ էին սահմանադրական փոփոխություններին, դեմ էին, որ Հայաստանը դառնա խորհրդարանական կառավարմամբ երկիր, այլ ասում էին, որ հիմա դրա ժամանակը չէ, և առկա բոլոր խնդիրների համար ոչ թե գործող Սահմանադրությունն է մեղավոր, այլ իշխանությունները:

Այդ նույն քաղաքական ուժերը փետրվարի 12-ից կամ, ավելի ճիշտ, մարտի 5-ից հետո, երբ Ծառուկյանը հայտարարեց, որ հեռանում է ակտիվ քաղաքականությունից և որևէ առնչություն չունի ԲՀԿ-ի հետ, փոխեցին իրենց դիրքորոշումը: Վերջերս ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ իրենք նախկին մեթոդներով աշխատելու ցանկություն չունեն, որովհետև չի կարելի անընդհատ գնալ և ճակատը տալ պատին, մեկ է` պատը մնալու է պատ, պակասելու է մի լավ ճակատ` նկատի ունենալով մինչ այդ տեղի ունեցած երևույթները: Միաժամանակ, ասաց, որ ամենևին անհրաժեշտություն չկա հազարավոր մարդկանց հավաքել հրապարակներում և մեդիտացիա անել` սպասելով փոփոխությունների: Սա նշանակում է, որ ներկա ԲՀԿ-ն որդեգրել է հստակ համագործակցության քաղաքականություն, և քանի որ իրենք իրենց ծրագրում ունեն սահմանադրական փոփոխությունների մասին տեսակետ և իրենք էլ խորհրդարանական կառավարման կողմնակից են, ես վստահ եմ` այդ ուժը կգնա համագործակցության:

ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը, վերջերս ելույթ ունենալով Հ3 հեռուստաընկերությամբ, խոսելով նախագահի լիազորությունների մասին, շեշտում էր այդ լիազորությունների անհրաժեշտությունը, բայց ոչ մի խոսք չասաց, որ նախագահը պետք է ունենա առաջնային մանդատ, այսինքն` ընտրվի անմիջական ընտրությունների միջոցով: Իսկ նախագահին լիազորություններ կարելի է տալ նաև խորհրդարանական համակարգի դեպքում: Այնպես որ` ՕԵԿ-ը ևս գնում է իշխանության հետ համագործակցության ճանապարհով:

Ինչ վերաբերում է «Ժառանգությանը», այս դեպքում ես պետք է ասեմ, որ, ցավոք, իրենք հստակ չեն արտահայտվել, թե ինչպես են իրենց դրսևորելու հանրաքվեի դեպքում: Իրենք էլ որոշակի պահանջներ ունեն, ինչու չէ` նաև ակնկալիքներ: Այնպես որ` «Ժառանգության» դեպքում ևս չի կարելի ասել, որ այս ուժը հստակ դեմ է սահմանադրական փոփոխություններին:

Ինչ վերաբերում է ՀԱԿ-ին, այո, այդ ուժը հստակ դեմ է արտահայտվում սահմանադրական փոփոխություններին և ասում է, որ դեմ է կառավարման խորհրդարանական համակարգին, բայց թե ի՞նչ ռեսուրսներով կամ ո՞ւմ ռեսուրսներով է պայքարելու, շատ դժվար է ասել:Մանավանդ, որ վերջին մի քանի տարիների ընթացքում, երբ եղել է առիթ և հնարավորություն մարդկանց հրապարակ հանելու, ՀԱԿ-ը մարդկանց հանել է փողոց, բայց հետո նորից հետ է վերադարձրել տները, և իրենք էլ վերադարձել են պալատներ: Հիմա ումի՞ց պետք է ՀԱԿ-ը ստանա մարդկանց կրկին փողոց հանելու հնարավորությունը, այնքան էլ հստակ չէ:

Հայաստանի արտախորհրդարանական ուժերը ևս ոչ մի հնարավորություն, ինքնաբավության ոչ մի միջոց չունեն, որպեսզի պայքարեն փոփոխությունների դեմ: Այդ ուժերի մի մասը կողմնակից է կառավարման խորհրդարանական համակարգին և այդ քողի տակ շատերը կարող են ընդհանրապես չպայքարել փոփոխությունների դեմ:

-Քաղաքական ուժերը, այդ թվում` և եռյակը, դեմ լինելով սահմանադրական փոփոխություններին, ասում էին, որ իշխանությանը սահմանադրական փոփոխությունները պետք են վերարտադրության համար: Կարելի՞ է արձանագրել, որ այդ ուժերը համակերպվել են վերարտադրության գաղափարի հետ, և իշխանությունը լուծել է այդ ուժերին իր հակառակորդից դաշնակցի վերածելու հարցը:

-Չնայած ՀՅԴ-ն և այլ ուժեր ասում են, որ խորհրդարանական համակարգը ստեղծում է հակակշիռների մեխանիզմ, սակայն եկեք ընդունենք, որ Հայաստանում իշխանության դեմ համախմբում և պայքար լինում է միայն նախագահական ընտրությունների դեպքում: Իսկ խորհրդարանական ընտրությունների դեպքում իշխանությունը շատ հեշտ առևտրի մեջ է մտնելու կուսակցություններից յուրաքանչյուրի հետ և, իսկապես, շատ հեշտ կարող է պահել իր իշխանությունը:

-Այսինքն` իշխանությունը այսօր լուրջ մրցակից չունի՞:

-Այո, պետք է ընդունենք, որ այս պահին իշխանությունը լուրջ մրցակից չունի, և ի պատիվ իշխանությունների, ի պատիվ` չակերտավոր, նման մի վիճակի, երբ ամեն ինչ կամ գրեթե ամեն ինչ վերահսկելի է: Դրա պատճառն այն է, որ այսօրվա Հայաստանում գործում են ոչ թե գաղափարախոսությունը, ոչ թե արտաքին քաղաքական կողմնորոշումները, այլ փողը, այն փողը, որը, բացի իշխանությունից, որևէ մեկը չունի: Եվ չունենալով այդ հնարավորությունը` որևէ ուժ չի կարողանում ո՛չ մրցակցություն ապահովել, ո՛չ իշխանությանը այլընտրանք դառնալ:

-Խոսում եք հնարավորության՝ փողի բացակայության մասին` որպես ընդդիմադիր ուժերի շարժիչ ուժի: Ռոբերտ Քոչարյանը հանդես է եկել սահմանադրական փոփոխությունների դեմ, և նա ունի այդ հնարավորությունը կազմակերպելու դիմադրություն այդ փոփոխությունների իրականացման դեմ, մանավանդ, որ այդ փոփոխությունները փակում են իշխանության վերադառնալու` նրա հնարավորությունները: Դուք հավանական համարո՞ւմ եք Քոչարյանի հնարավորությունների օգտագործումը սահմանադրական հանրաքվեի դեմ կազմակերպվելիք շարժման գործում:

– Այո, Քոչարյանը արտահայտել է իր դիրքորոշումը սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ և ասել, որ դեմ է այդ փոփոխություններին, բայց դա ամենևին չի նշանակում, որ նա իր վերադարձի մասին է մտածում, կամ, դեմ լինելով, իր վերադարձի մասին է մտածում: Ես` որպես մարդ, ով հանդիպում է պարոն Քոչարյանի հետ, և մարդ, ով զրուցում է տարբեր հարցերի շուրջ, կարող եմ ասել, որ այդ մտայնությունները, այդ տրամադրությունները չկան: ԲՀԿ-ն ևս նրա անձի հետ էին կապում, որ նա է կառավարում, բայց բոլորը, չէ՞, տեսան, որ նման բան չկա: Ինքը, չէ՞, ասաց, որ եթե նման կապ լիներ` գործընթացներն այլ հունով կգնային: Հիմա փորձել նոր ձևավորվող ուժը կապել Քոչարյանի անձի հետ, կնշանակի ի սկզբանե վարկաբեկել այդ ուժին, որը կարող է կազմավորվել` սեպտեմբերից սկսած:

-Ի՞նչ է, Քոչարյանի հետ ինչ-որ մեկին կապելն արդեն վարկաբեկի՞չ է այդ ուժի համար:

-Ոչ, ոչ, ուղղակի երբ ասվում է, որ այս ուժի հետևում այսինչ մարդն է, ստացվում է, որ մարդիկ համախմբվում են ոչ թե այդ փոփոխություններին դեմ լինելու պատճառով, այլ որովհետև կոնկրետ անձի համար հարց է լուծվում: Ես ասել եմ, որ ուրախ եմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանը մտավ ակտիվ քաղաքականության մեջ, նույնքան ուրախ կլինեի, որ Ռոբերտ Քոչարյանը ևս ակտիվորեն մասնակցեր քաղաքական գործընթացներին: Եթե նա նախաձեռնություն դրսևորի, նա կարող է հավաքել շատ հրաշալի թիմ, բայց արդյո՞ք նա նման ցանկություն ունի: Պարոն Քոչարյանն ասում է, որ ժամանակն է, որ Հայաստանում նոր քաղաքական դեմքեր լինեն, որ ոչ թե մեր եռյակի մեջ ամեն ինչ պտտվի: Այնպես որ` պետք չէ իզուր շահարկել Քոչարյանի անունը, մանավանդ` դա որևէ կերպ չի համապատասխանում իրականությանը:

 

Լուսանկարը՝  PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում