Հնդկաստանի հարավային Անդհրա Փրադեշ և Թելանգանա նահանգներում անոմալ շոգ եղանակից զոհերի թիվը հասել է 335-ի, հաղորդում է Times of India-ն:
Շաբաթ օրը հայտնի էր 150 զոհերի մասին:
Օդերևութաբանների տվյալներով` առաջիկա օրերին ջերմաստիճանը չի դադարի բարձրանալ: Տապից տառապող նահանգների իշխանությունները մարդկանց խորհուրդ են տալիս հետևել նախազգուշական միջոցներին և աշխատել փողոց դուրս չգալ:










































