Կիևում սկսվել է «ֆինանսական մայդանի» մասնակիցների ձերբակալումը, ովքեր հանրահավաք էին կազմակերպել Ուկրաինայի Գերագույն ռադայի շենքի մոտ: Այս մասին գրում է Lenta.ru-ն:
Նշվում է, որ ոստիկանական բաժանմունք է տարվել 12 մարդ: Իրավապահները հստակեցրել են, որ հանրահավաքի մասնակիցները «ձերբակալվել են ստուգումների համար»:
Մոտ 40 մարդ որոշել են գիշերել Գերագույն ռադայի շենքի մոտ: Ցուցարարները արկղերով և ծածկոցներով իրենց համար գիշերելու տեղ են պատրաստել; Կոմունալ ծառայությունները սկսել են մաքրել այրված անվադողերի հետքերը, իսկ ակցիայի մասնակիցները թույլ չեն տվել տանել «ֆինանսական մայդանի» դրոշներն ու մետաղե տակառները:











































