ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման գրոհայինները սիրիական Պալմիրա քաղաքի բանտից ազատ են արձակել մի քանի տասնյակ բանտարկյալների։ Այս մասին հայտնում է Syria News պորտալը։
Պորտալի տվյալներով՝ ահաբեկիչները հայտարարել են, որ ազատ արձակվածների շարքում կան Լիբանանի 27 քաղաքացիներ, ներառյալ 5 քրիստոնյաներ, ովքեր կալանքի տակ են եղել ավելի քան 35 տարի։
ԴԱԻՇ-ի գրոհայինները չորեքշաբթի զավթել են Հոմս նահանգում գտնվող Պալմիրա քաղաքը։ Նրանց վեահսկողության տակ է հայտնվել ռազմաբազան, բանտն ու սիրիական հատուկծառայությունների բաժանմունքի շենքը։ Մինչ զինվորականների կողմից քաղաքը լքելն այնտեղից տարհանվել են բնակիչներն ու առավել արժեքավոր պատմական նմուշները։ Այժմ ոչնչացման սպառնալիքի տակ են հայտնվել Պալմիրայի հնագույն ավերակները, որոնք ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության հուշարձանների ցանկում։









































