Sunday, 05 05 2024
00:00
ԱՄՆ կոնգրեսականին և նրա կնոջը մեղադրանք է առաջադրվել 600 000 դոլար կաշառք ստանալու մեջ
23:45
Բրազիլիայում հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղների հետևանքով զոհվել է 56 մարդ, ավելի քան 70-ը անհետ կորած են
Փրկարարները արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Զելենսկիի և Պորոշենկոյի նկատմամբ
Բայրամովը խոսել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման մասին
Ազատեք մեզ ձեր բզզոցից. «Անմահների գնդի» երթը հավատարմության զազրելի ծես է Կրեմլի նկատմամբ
Արարատի մարզում 2-ամյա երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Հնդկաստանի դեսպանն այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ
«Հանճար» ենք, բայց ոչ 2016-ի, ոչ 2020-ի փորձը հաշվի չառանք. ԱԺ-ի խաղը ռազմական վերլուծության տնազ էր
«Եվրատեսիլի» Իսրայելի ներկայացուցչին արգելել են դուրս գալ հյուրանոցից
Ադրբեջանը կանգնած է պատերազմի շեմին, դու ինչո՞ւ ես առաջնագիծը խաթարում
Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր
ՄԱԿ-ում ոչ մի հայ փախստական գրանցված չէ. Փաշինյանը շարունակում է Քոչարյանի սկսածը
Իշխանության քայքայման երկրորդ շրջանը
Պապոյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն
Հայաստան-ԱՄՆ խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են Սոկոլովսկու հետ
Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են ՀՀ սահմանազատման հետ կապված հարցեր
Ինչը կպահի սփյուռքը
Ավազով լցված պարկերով փակել են պատնեշի վնասված հատվածները
Գետի մեջ ավտոմեքենաներ են արգելափակվել՝ ուղևորներով
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր. Երևանի քաղաքապետարան
18:45
Գերմանիայում դարձյալ ռազմական տեղեկատվության արտահոսք է տեղի ունեցել
Վրաստանի նախագահը կառավարությանը մեղադրել Է երկրի ընթացքը փոխելու համար Սահմանադրության վրա հարձակման մեջ
Մոսկվան հետախուզում է հայտարարել Զելենսկու և Պորոշենկոյի նկատմամբ
Եկեղեցին պետք է քարոզի միասնություն, ոչ թե առաջնորդի ներքին հոշոտումը
Թուրքիայում տարեկան գնաճը հասել է 70%-ի
Ալիևը ցանկանում է առանց արևմուտքի հարաբերվել ՀՀ-ի հետ, մեր խնդիրն է պահպանել Գրանադայի օրակարգը
17:30
Իտալիայի ՊՆ ղեկավարը ոչ մի օգուտ չի տեսնում Ուկրաինա զինվորականներ ուղարկելու Մակրոնի խոսքերում
Իշխանությունից վնասակար մտքեր են հնչում. Բաքուն պատերազմ սկսելու ոչ մի լեգիտիմ իրավունք չունի

Կրակում է նա, ով վերջում է կրակում

Երեկ Գորիս-Կապան ավտոճանապարհի վրա կրակել են Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մեքենայի ուղղությամբ, սակայն կրակոցներից ոչ ոք չի տուժել: Հիշեցնենք, որ այս օրեին հերթական սկանդալն է հասարակության ուշադրության կենտրոնում, Սյունիքի մարզպետի և նրա ընտանիքի հետ կապված հերթական սկանդալը: Մարզպետի որդին և ընկերները, ըստ մամուլի հրապարակումների և տուժողների պնդումների, ծեծել են երկու երիտասարդի, որոնցից մեկի աչքը բժիշկները ստիպված են եղել ծեծի հետևանքով հեռացնել: Եվ ահա, մինչ հանրությունը ակտիվորեն քննարկում է Խաչատրյանների մասնակցությամբ հերթական սկանդալային դեպքը, կրակոցներ են հնչում Սյունիքի մարզպետի մեքենայի ուղղությամբ:

Առայժմ չկան մանրամասներ, որոնք թույլ կտան խոսել որևէ վարկածի մասին: Իհարկե, հնարավոր է ամեն ինչ՝ սկսած նրանից, որ մարզպետն ինքը կարող էր կազմակերպել նման բան, այսպես ասած՝ իր վրա ուղղված հարվածը այդպիսով շրջելու, զոհի կերպարանքով ներկայանալու և ինչ-որ առումով նաև իր ձեռքերն ազատելու համար: Մյուս կողմից՝ բացառված չէ, որ, ի վերջո, ինչ-որ մեկը որոշել է Լիսկայի հետ ունեցած իր հաշիվները մաքրել՝ տեսնելով, որ արդարադատությունն ու իրավապահ համակարգը անզոր են այս անձնավորության դեմ: Չենք կարող բացառել նաև, որ պարզապես մեկ ուրիշը, որը Լիսկայի հետ բոլորովին այլ հարցեր ունի, որևէ կապ չունեցող վրեժի հետ, որոշել է օգտվել առիթից և հերթական աղմկոտ պատմությունը լավ ֆոն է դարձրել նրա հետ իր այլ հաշիվները մաքրելու համար:

Մի խոսքով, հնարավոր են տասնյակ հավանական ու անհավանական վարկածներ՝ ներառյալ նաև այն, որ Լիսկային պարզապես փորձել են ինչ-որ բան զգուշացնել, և որևէ վնաս տալու մտադրություն չի եղել: Կպարզվե՞ն հանգամանքները, իրականությունը, թե՞ ոչ՝ դժվար է ասել: Ամենայն հավանականությամբ իրականությունն այդպես էլ պարզ չի դառնա, բայց՝ հանրությանը, որովհետև եթե այս ամենը չի կրել թատերականացված ներկայացման բնույթ՝ նա, ով իրականացրել է կրակոցները, իր ասելիքը էլի ինչ-որ կերպ կհասցնի թիրախին:

Մի բանում, սակայն, երկրորդ կարծիք լինել չի կարող: Հասարակության համար այս տեղեկությունն, ըստ էության, լինելով անակնկալ, ինչ-որ առումով նաև սպասված էր: Սպասված այն տեսանկյունից, որ Հայաստանում անպատժելիության, արտոնյալության, օրենքից վեր կանգնած լինելու իրողությունները վաղուց հասել են այն աստիճանի, որ մարդիկ ավելի ու ավելի են հեռանում օրենքով ու իրավունքով սեփական հարցերը լուծելու, անիրավության պարագայում արդարադատությանը ապավինելու մտայնությունից և տրամադրությունից ու հույսներն ավելի շատ դնում վրիժառության վրա:
Իհարկե, առայժմ երևի թե ամեն մեկը մտածում է, որ ինչ-որ մի օր, ինչ-որ մի պահ, ինչ-որ հարցով և արտոնյալ, սանձարձակ, իրեն օրենքից ու բոլորից վեր դասող, անպատիժ մեկի պարագայում կգտնվի մի համարձակ վրիժառու, և նաև, ըստ էության, բոլորի վրեժը կհանի:

Սակայն նմանօրինակ անօրեն, անպատժելի մթնոլորտը երկար շարունակվելու, մի քիչ էլ շարունակվելու դեպքում արդեն մարդիկ ոչ թե թաքուն հույս կտածեն, որ կգտնվի ինչ-որ մի վրիժառու և կանի բոլորի ուզածը, այլ արդեն իրենք կհամարձակվեն դառնալ այդ վրիժառուն: Եվ դա կլինի արդեն Հայաստանի համար աղետալի իրողություն, արյունալի իրողություն, որը Հայաստանի համար գերվտանգավոր հեռանկար է: Սակայն իշխանությունները անպատժելիության խորացման, արտոնյալների, օրենքից, պետությունից վեր կանգնած անձանց լոյալության հարցում հասել են այն աստիճանի, որ իրենք են մոտեցնում Հայաստանի համար նման հեռանկարը՝ քաղաքացիներին չթողնելով այլ, քաղաքակիրթ որևէ ելք:

Սրա մասին պետք է մտածել, եթե անգամ ինչ-որ մեկը այժմ ժպտում է ու մտածում, որ թատերականացված կրակոցներով ստիպել է հասարակությանը հեռուն գնացող հետևություններ անել, կամ եթե անգամ ինչ-որ մեկը կարծում է, որ կրակոցները թատերականացված են, և պետք չէ հեռուն գնացող հետևություններ անել: Խնդիրը կրակոցները չեն, խնդիրը դրանց իրական կամ կեղծ լինելը չէ: Խնդիրն այն է, որ մի գեղեցիկ օր հասարակությունը դրանից չի զարմանա և չի զայրանա: Եթե արդեն այդ օրը չէ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում