Նյու Յորքում վաճառքի է դրվել հայտնի գրող Ֆրենսիս Սկոտ Ֆիցջերալդի տունը։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը։
Նշվում է, որ հենց այդ տանն է նա սկսել գրել իր հայտնի՝ «Մեծն Գեթսբի» վեպը։
Շինության արժեքը գնահատվում է 3.8 մլն դոլար։ Առանձնատունը գտնվում է Լոնդ Այլենդ շրջանում։
Տունը կառուցվել է 1918 թվականին՝ միջերկրածովյան ոճով։ Մակերեսը կազմում է 5000 քառակուսի ֆուտ։ Տունն ունի 7 ննջասենյակ։
Ֆիցջերալդը կնոջ հետ այդ տանն ապրել է 1922-24թթ.։







































